Լեռնային Ղարաբաղի հակամարտություն․ աջակցություն տուժած ընտանիքներին և երեխաներին

ԼՂ հակամարտությունից տուժած երեխաները չեն դադարել երազել ապագայի մասին։ Բոլորս ենք պարտավոր աջակցել

Իռենան իր ընտանիքի հետ ԼՂ հակամարտության պատճառով ստիպված է եղել թողնել իր տունն ու տեղափոխվել Հայաստան։
UNICEF Armenia/2020/Galstyan

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը կործանարար ազդեցություն թողեց հազարավոր հայ երեխաների վրա, ինչի հետևանքով 2020 թվականին մոտ 90,000 մարդ տեղահանվեց Լեռնային Ղարաբաղից: Բազմաթիվ ընտանիքներ ստիպված եղան ամեն ինչ սկսել զրոյից, քանի որ Հայաստան էին տեղափոխվել միայն առաջին անհրաժեշտության պարագաներով, շատերն անգամ առանց դրա: Հակամարտության սրման առաջին շաբաթից սկսած՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում էր գործընկերների հետ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանի համայնքներում հաստատված երեխաներին և ընտանիքներին:

2020-2021 թվականներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հակամարտությունից տուժած ավելի քան 30,000 երեխաների, դեռահասների և երիտասարդների տրամադրել է դպրոցական պայուսակներ և պարագաներ, ձմեռային հագուստ, սննդի փաթեթներ, COVID-19-ի կանխարգելման պարագաներ և հիգիենայի փաթեթներ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ համատեղ ստեղծեց բժիշկների շարժական թիմեր՝ առողջապահական ծառայությունները հասանելի դարձնելու երեխաներին և կանանց: Ավելին, երեխաներին և ընտանիքներին տրամադրվել է  հոգեսոցիալական աջակցություն անհատական և խմբակային թերապիաների միջոցով, ինչպես նաև վերապատրաստել ենք դեռահասներին և փոխանցել նրանց կյանքի հիմնարար հմտություններ, ինչպիսիք են հույզերի կառավարումը, ինքանճանաչումը, լսելու և հարաբերություններ ձևավորելու հմտությունները և այլն:

Քանի որ երեխաների կրթությունը խաթարվեց, ՅՈՒՆԻՍԵՖ-ն սկսեց աշխատել գործընկերների հետ՝ առցանց և առկա լրացուցիչ դասընթացներ անցկացնելու ուղությամբ, ինչպես նաև վերակահավորեց դասասենյակներ և վերանորոգեց դպրոցների սանհանգույցներ՝ հնարավորություն ստեղծելով ընդունել և տեղավորել նոր աշակերտներին: Ավելին, որպեսզի փոքր երեխաները շարունակեն նախադպրոցական կրթություն ստանալ, ապաստարաններում հիմնվեցին այլընտրանքային զարգացման կենտրոններ:

Քանի դեռ երեխաները շարունակում են տուժել հակամարտության և համավարակի հետևանքներից, մեր աշխատանքն ավարտված չէ: 2022թ-ին մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի հիմնական սոցիալական ծառայությունները հասանելի լինեն հակամարտությունից տուժած երեխաներին, այդ թվում՝ նրանց ընտանիքներին տրամադրելով դրամական և վաուչերային աջակցություն, ինչպես նաև բարելավելով երեխայի պաշտպանության համակարգերը, տրամադրվող հոգեբանական ծառայությունները և նրանց կրթական միջավայրը:

Պատմություններ և հերոսներ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երեխաներն ու ընտանիքները չեն հրաժարվել իրենց ապագայից՝ չնայած նրանց կյանքը գլխիվայր շուռ է եկել: Ահա նրանց պատմությունները.

Բարձրախոսի մոտ դեռահասներն են

Երեխայի իրավունքները երեխաների աչքերով

Կարդալ պատմությունը

Բժիշկների մոբիլ թիմերը հասնում են ամենահեռավոր մարզեր

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աջակցել Հայաստանի հեռավոր գյուղերին, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով դուրս են մնացել հիմնական ճանապարհներից:

Կարդալ պատմությունը

Դրամական աջակցություն՝ տեղահանված ընտանիքներին

Ամերիկայի կառավարության ֆինանսավորման շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջացկություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 3,159 երեխաների:

Կարդալ պատմությունը

Տեղահանված երեխաների բուժզննումը մոբիլ թիմերի միջոցով

Վերջին տարում Լեռնային Ղարաբաղից տեղահանված 10,000 երեխա ստացել է անհրաժեշտ բուզննում և վերահսկողություն Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Կարդալ պատմությունը

Հագուստի վաուչերներ՝ տեղահանված ընտանիքներին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն անհրաժեշտ տաք հագուստ և պարագաներ գնելու համար վաուչերներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 286 երեխայի։

Կարդալ պատմությունը

Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնը վերաբացվեց

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Ճապոնիայի կառավարության համագործակցությունն ավելի քան 2,000 երեխայի նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կտա։

Կարդալ պատմությունը

Հոգեբանական աջակցություն հակամարտությունից տուժած երեխաներին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իր գործընկերների հետ սոցիալ-հոգեբանական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի 10 համայնքներ ժամանած ընտանիքներին և երեխաներին

Կարդալ պատմությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները այցելել են տուժած երեխաներին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է՝ պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, պաշտպանել բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանուն յուրաքան

Կարդալ պատմությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանուն ԼՂ ժամանած երեխաների կրթության

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը ԼՂ-ից ժամանած երեխաներին

Կարդալ պատմությունը

Արվեստն ապրեցնում է

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնմանը

Կարդալ պատմությունը

Աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաներին

Լեռնային Ղարաբաղի երեխաները ստանում են վերականգնողական ծառայություններ

Կարդալ պատմությունը

Խաղ, արվեստ և ուսուցում՝ Լեռնային Ղարաբաղից երեխաների համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Լիարժեք կյանք» ՀԿ հետ համատեղ կազմակերպել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մի խումբ երեխաներ սովորեն պաշտպանվել արտակարգ իրավիճակներում

Կարդալ պատմությունը

«Ուժեղ մամա է պետք, ուժեղ մաման է հիմքը»

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սորս հիմնադրամի հետ համատեղ հոգեբանական ծառայություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած հաշմանդամություն ունեցող երեխաներին ու նրան

Կարդալ պատմությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմն այցելել է Սյունիքի սահմանամերձ գյուղեր

Պլանշետներ, ուսուցողական և զարգացնող խաղեր, գրքեր և տաք հագուստ է տրամադրվել այս գյուղերում ապրող երեխաներին։

Կարդալ պատմությունը

Նախադպրոցական կրթություն՝ Լեռնային Ղարաբաղից երեխաների համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ 11 վաղ մանկական զարգացման կենտրոններ է ստեղծել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի մարզերի կացարաններում բնակվող 130 երեխաների համար

Կարդալ պատմությունը

Հասնել նպատակին՝ չնայած դժվարություններին

Մասնագետների և ծնողների աշխատանքը օգնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երեխաներին կենտրոնանալ կրթության և զարգացման վրա

Կարդալ պատմությունը

Ինչ է անում ՅՈՒՆԻՍԵՖ-ը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում իրենց բնակավայրերից արմատախիլ եղած երեխաներին և ընտանիքներին։

Ծանոթանալով Սյունիքում խոցելի երեխաների իրավիճակին

Մարդու իրավունքների պաշտպանի հետ միասին այցելեցի Սյունիքի մարզկենտրոն՝ տեղում ծանոթանալու խոցելի և դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվող ծառայո

Կարդալ պատմությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը բարելավել է 11 դպրոցների պայմանները

Ճապոնիայի կառավարության ֆինանսավորման շնորհիվ ավելի քան 8,600 աշակերտ վերսկսել է դասերն ավելի բարելավված դպրոցական միջավայրում։

Կարդալ պատմությունը

Սարքավորումներ է տրամադրվել մարզային պոլիկլինիկաներին

Ճապոնիայի կառավարության աջակցության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հզորացնում է ԼՂ-ից տեղահանված բնակչությանը հյուրընկալող մարզերի առողջապահական ծառայությունները։

Կարդալ պատմությունը

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը այցելել է Սյունիք

Այցելության նպատակը մարզում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքին և հումանիտար կարիքներին ծանոթանալն էր։

Կարդալ պատմությունը

Իրականացվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 10 000 երեխայի

Բժիշկները փոքր թիմերով այցելում են տեղահանված ընտանիքներին տրամադրված կացարաններ՝ իրականացնելով այնտեղ բնակվող երեխաների բազային բուժզննում։

Կարդալ պատմությունը

Դրամական աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ կառաավարությունը դրամական աջակցություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 5000 երեխայի ընտանիքներին:

Կարդալ պատմությունը

Կյանքի հմտություններ՝ երիտասարդների համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ կյանքի հիմնարար հմտություններով է զինում 350 երիտասարդների։

Կարդալ պատմությունը

Level up դեռահասների հետ աշխատող մասնագետների համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կյանքի հիմնարար հմտություններով է զինում ոչ միայն 350 երիտասարդներին, այլև՝ նրանց հետ աշխատող 50 մասնագետներին

Կարդալ պատմությունը

Տաք ծածկոցներ Լեռնային Ղարաբաղից եկած երեխաների համար

Տրամադրվել է 800 տաք ծածկոց և անկողնային սպիտակեղենի հավաքածու

Կարդալ պատմությունը

Կրթություն կորոնավիրուսի ժամանակ և հետպատերազմյան շրջանում

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը ԼՂ-ից ժամանած երեխաներին

Կարդալ պատմությունը

Գրենական պիտույքներ ԼՂ-ից ժամանած երեխաներին

Աջակցություն ԼՂ-ից ժամանած երեխաներին

Կարդալ պատմությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է հակամարտությունից տուժած երեխաներին

Առաջնային կարինքներին արձագանքելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է հիգիենայի հավաքածուներ տրամադրել։

Կարդալ պատմությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ապահովում է սնունդ ԼՂ-ից եկած երեխաներին

5000 տուփ սնունդ՝ մինչև 5 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին

Կարդալ պատմությունը

Խորհուրդներ և ուղեցույցներ դեռահասների, ծնողների և մասնագետների համար

Գործընկերների հետ միասին ՅՈՒՆԻՍԵՖ-ը պատրաստել է հատուկ բովանդակություն, որը կօգնի ձեզ պաշտպանել ձեր սիրելիներին: Ներբեռնեք և տարածեք:

Գիտակցված ծնողավարում պատերազմական իրավիճակներում

Այս ձեռնարկը կօգնի ծնողներին ճանաչել և հասկանալ իրավիճակի հետ կապված երեխաների հույզերը, մտքերը, վարքը և արդյունավետ արձագանքել դրանց։

Զեկույցն ամբողջությամբ

Ինչպես օգնեմ ինքս ինձ պատերազմական իրավիճակներում

Ձեռնարկ, որ կօգնի դեռահասներին ճանաչելու և հասկանալու իրավիճակի հետ կապված իրենց հույզերը, մտքերը, վարքը և հոգ տանելու սեփական անձի մասին։

Զեկույցն ամբողջությամբ

Զգուշացի՛ր ականներ են

Ի՞նչ անել, եթե ական կամ չպայթած զինամթերք ես տեսել

Զեկույցն ամբողջությամբ

Ռիսկերի իրազեկում և անվտանգ վարքագիծ

Ուսուցողական ալբոմ 11-15 տարեկան երեխաների համար

Զեկույցն ամբողջությամբ

Մամուլի հաղորդագրություններ

30 Դեկտեմբեր 2022

Updated UNICEF regional statement on ongoing developments around Lachin corridor

Ավելին այստեղ
23 Նոյեմբեր 2021

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Սյունիքի Տեղ համայնքը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Այցելել էջ
17 Հոկտեմբեր 2020

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ավելին այստեղ
15 Հոկտեմբեր 2020

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ավելին այստեղ
06 Հոկտեմբեր 2020

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Այցելել էջ