ՄԱԿ-ը ողջունում է Ճապոնիայի դրամաշնորհը` նախատեսված Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց և Հայաստանի հյուրընկալող համայնքներին աջակցելուն
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Երևան, 16-ը փետրվարի, 2021 թ. - Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանին 3,6 միլիոն ԱՄՆ դոլարի չափով անհետաձգելի օգնության դրամաշնորհ տրամադրել` աջակցելու Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրին, որը մշակվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և գործընկերների կողմից՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ղեկավարությամբ:
«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և մեր գործընկերների անունից ողջունում եմ Ճապոնիայի ժողովրդի կողմից այս առատաձեռն օժանդակությունը, որը թույլ կտա ավելի ընդլայնել իրենց տները հարկադիր լքած մարդկանց, ինչպես նաև՝ Հայաստանում հյուրընկալող համայնքների առաջնային կարիքները հոգալուն ուղղված ջանքերը», - ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:
Այս օգնությունը կբարելավի փախստականի նման կարգավիճակում բնակվող մարդկանց կենսապայմանները, ովքեր 2020 թ.-ի հակամարտության հետևանքով հարկադրված լքել են Լեռնային Ղարաբաղը և անվտանգության նկատառումենրով տեղափոխվել Հայաստան: Մասնավորապես, օժանդակության շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել հետևյալ միջոցառումները.
- բժշկական տեխնիկական ուսուցման կազմակերպում 6 հիվանդանոցների համար և բժշկական սարքավորումների տրամադրում առողջապահական հաստատություններին;
- 3 տարրական դպրոցներում ձեռքի լվացման տարածքների տեղադրում՝ անվտանգ ջրի հասանելիությունն ապահովելու համար;
- հիգիենայի միջոցների և օգնության այլ պարագաների տրամադրում մոտ 2300 մարդու;
- 3 տարհանման կենտրոնների նորոգում և վերակառուցում;
- ձմեռելու համար անհրաժեշտ օգնության պարագաների տրամադրում շուրջ 4000 մարդու;
- 17 առողջապահական հաստատություններին բժշկական սարքավորումների տրամադրում;
- 15 դպրոցական հաստատությունների վերականգնում և կրթական պարագաների տրամադրում:
Ճապոնիայի ժողովրդի կողմից տրամադրված օժանդակության մեծ մասը կտրամադրվի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Միգրացիայի միջազգային կազմակերպության և նրանց գործընկերների միջոցով:
Մամուլի հարցերով պատասխանատու
ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:
Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` Facebook, Twitter, Instagram և YouTube-ում: