Մեր գործունեությունը
Մենք աշխատում ենք երեխաների համար արդար և հավասար հնարավորություններ ստեղծել, որպեսզի նրանք հասնեն իրենց ողջ ներուժին:

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
1994 թվականից ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի հետ համագործակցությունը սկսեց երկամյա ծրագրով, որն ուղղված էր այն ժամանակ երկրում գերակա արտակարգ իրավիճակի խնդիրներին:
1995 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է համագործակցության առաջին ծրագիրը, որի առանցքում էին առողջապահությունը, սնուցումն ու կրթությունը:
Ստորև թվարկված են մեր գործունեության հիմնական ոլորտները: