Սիլվիա Մեստրոնի
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար
- Հայերեն
- English
Սիլվիա Մեստրոնին 2026 թվականի փետրվարից Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարն է։ 2021 թվականի ապրիլից նա նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալն ու ծրագրերի ղեկավարն է։
Տկն Մեստրոնին ՅՈՒՆԻՍԵՖ-ում իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2005 թվականի հուլիսին Սանտո Դոմինգոյում (Դոմինիկյան Հանրապետություն), որտեղ նա աշխատել է սոցիալական քաղաքականության և երեխաների ու երիտասարդների մասնակցության ոլորտներում։ Բացի Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանից, նա ՅՈՒՆԻՍԵՖ-ում պաշտոնավարել է նաև Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում՝ որպես մոնիթորինգի և գնահատման մասնագետ՝ պատասխանատվության շրջանակում ունենալով պլանավորման, մոնիթորինգի, գնահատման և հետազոտությունների ուղղությունները։ Հետագայում, ստանձնելով պլանավորման, մոնիթորինգի և գնահատման բաժնի ղեկավարի պաշտոնը, նա աջակցել է 1,6 միլիոն սիրիացի փախստական երեխաների և նրանց ընտանիքների կարիքներին ուղղված մարդասիրական արձագանքի իրականացմանը:
Տկն Մեստրոնին ունի Միջազգային տնտեսագիտության մագիստրոսի կոչում (Տրիստե համալսարան, Իտալիա), ինչպես նաև Միջազգային զարգացման համագործակցության մագիստրոսի կոչում (Բասկերի Երկրի համալսարան, Իսպանիա)։
Տիրապետում է անգլերեն, իսպաներեն և իտալերեն լեզուներին: Ունի նաև ռուսերենի որոշակի իմացություն:
Սիլվիա Մեստրոնին Իտալիայի քաղաքացի է։