Մեր մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաների իրավունքների պաշտպանության առաջատարն է աշխարհի 190 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Mariam, 7, affected by cerebral palsy, sitting on the grass in the garden with her mother.
UNICEF Armenia/2016/Pirozzi

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է աշխարհի տարբեր անկյուններում՝ հասնելու խոցելի երեխաներին և դեռահասներին և պաշտպանելու յուրաքանչյուր երեխայի յուրաքանչյուր իրավունքը:

Լինելով աշխարհում պատվաստանյութերի ամենախոշոր մատակարարը՝ մենք խթանում ենք երեխաների առողջությունը և առողջ սնուցումը, մաքուր ջրի պաշարները և սանիտարահիգիենիկ պայմանները, որակյալ կրթությունը և 21-րդ դարի հմտությունների ձեռքբերումը, ինչպես նաև երեխաների և դեռահասների՝ բռնությունից և շահագործումից պաշտպանությունը:

Հումանիտար արտակարգ իրավիճակներից առաջ, ընթացքում և հետո ՅՈՒՆԻՍԵՖ-ը միշտ զգոն է և պատրաստ արձագանքելու երեխաներին և ընտանիքներին: Եվ մենք երբեք չենք հանձնվում:

Embedded video follows
UNICEF

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում աշխատում է 1994 թվականից: Մենք աջակցում ենք ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

ՅՈՒՆԻՍԵՖը Հայաստանում աշխատում է 1994 թվականից: Մենք աջակցում ենք ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 

Վերջին 30 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Հայաստանում՝

  • Կիսով չափ կրճատվել է մանկական մահացությունը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում
  • Պատվաստումների շնորհիվ երեխաների 90%-ը պաշտպանվել է կանխարգելելի հիվանդություններից
  • Հայաստանը ստացել է «պոլիոմիելիտից ազատ գոտու» կարգավիճակ, վերացվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը, կարմրուկը
  • Աղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվել է օրգանիզմում յոդի անբավարարությունը
  • Ընդլայնվել է նախադպրոցական կրթության հասանելիությունը
  • Կրթությունը դարձրել է ավելի ներառական
  • Աղետների ռիսկի նվազեցումը և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը ներառվել են կրթական ազգային ռազմավարության մեջ:
  • 75%-ով կրճատվել է շուրջօրյա և ուղղիչ հաստատություններում պահվող երեխաների թիվը 

Մեր աշխատանքը համապատասխանում է ազգային զարգացման առաջնահերթություններին և նպաստում է կառավարության միջազգային պարտավորությունների և նախագծերի իրականացմանը, ներառյալ «Կայուն զարգացման 2023-ի» օրակարգը: 

Մենք աշխատում ենք բազմաթիվ գործընկերների հետ՝ պատվով իրականացնելու երեխաների հանդեպ ունեցած մեր համաշխարհային մանդատը: Կառավարությունը մեր հիմնական գործընկերն է, սակայն մենք ակտիվ համագործակցում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, համայնքների, ընտանիքների, երեխաների և երիտասարդների հետ, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի» գրասենյակի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, մասնավոր կազմակերպությունների և հիմնադրամների հետ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին ավելին

Բեյբիսեֆ

Մասնագիտական խորհուրդներ առողջ և խելացի երեխաներ մեծացնելու համար։

Այցելել կայք

Պատմություններ

Կարդացե՛ք մեր վերջին պատմությունները Հայաստանում ապրող երեխաների մասին

Այցելել էջ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպաններ

Մեր դեսպանները երեխաների իրավունքների չեմպիոններ են, որոնք օգնում են մեզ հանրության ու որոշում կայացնողների ուշադրությունը սևեռել երեխաների վրա

Այցելել էջ

Լրատվություն

Կարդացե՛ք մեր վերջին նորություններն ու մամուլի հաղորդագրությունները

Այցելել էջ