Լեռնային Ղարաբաղի հակամարտություն․ ռիսկերի իրազեկում և անվտանգ վարքագիծ
Ուսուցողական ալբոմ 11-15 տարեկան երեխաների համար
- Հայերեն
- English
Highlights
Աշխատանքային ձեռնարկը ընթերցողներին իրազեկում է վտանգավոր առարկաների և ՌԻԱՎ-ի մասին` հիմնական ուղերձների, նախազգուշացնող բառերի, կարճ պատմությունների, վտանգավոր առարկաների նկարների (ականներ և ՊՊՄ-ներ), բառախաղերի, խաղ-վարժությունների, խաչբառերի, կոմիքսների, թեստային աշխատանքների և նկարները ճիշտ գունավորելու միջոցով:
«Ուսուցողական ալբոմ երեխաների համար» աշխատանքային ձեռնարկի հերոսներն են` 11 տարեկան աղջիկը, 12 տարեկան տղան, նրանց ծնողները և ականազերծողը:
Ձեռնարկը բաղկացած է հետևյալ բաժիններից՝
- Ծանոթություն հերոսների հետ
- Ներածություն/վտանգի մասին ամփոփ պատմություն
- Ականներ
- Պատերազմի պայթուցիկ մնացորդներ (ՊՊՄ)
- Գնդակոծություն և հրետակոծություն
- Վարժություններ և խաղեր ուսուցողական ալբոմի համար:
Ծանոթացե՛ք ռիսկերին և երեխաներին սովորեցրեք անվտանգ վարքագծի կանոնները։