ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները այցելել են հակամարտությունից տուժած երեխաներին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է՝ պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, պաշտպանել բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանուն յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
UNICEF joined the UN RC and Ministry of Health to visit children affected by the conflict.
UNICEF Armenia/2020/Galstyan
18 Նոյեմբեր 2020

Հոկտեմբերի 16-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի մշտական համակարգողը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներն այցելել են ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին, ծանոթացել և զրուցել նրանց հետ:

Այդ պահին հիվանդանոցում գտնվող Նարեկը պատմել է, թե ինչից և ինչպես է վիրավորվել: Նաև պատմել է, որ շատ է սիրում մաթեմատիկա և շախմատ։ Ապաքինվելուց հետո, պայմանավորվել ենք հանդիպել և միասին շախմատ խաղալ: Նարեկին ընկերակցում էր Ռոբերտը, որը, ցավոք, վնասվածքների պատճառով նոր է վերսկսում խոսել: Նրա վիրավորվելու մասին մեզ պատմեց մայրիկը: Իմացանք նաև, որ Ռոբերտը շատ հետաքրքրություններ ունի, ֆուտբոլի մեծ սիրահար է և չի պատրաստվում հրաժարվել իր սիրած խաղից։

Այցելել ենք նաև երկու տարեկան Արծվիկին: Նրան խնամում է մայրիկը: Բուժանձնակազմի հետ քննարկել ենք փոքրիկի ապաքինման ընթացքը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը բոլոր այն երեխաների հետ է, ովքեր տուժել են այս հակամարտությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է՝ պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, պաշտպանել բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանուն յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի:

Ինչպես միշտ, համագործակցում ենք ՀՀ գործընկերների հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական և այլ աջակցություն տրամադրելու գործում։

Նարեկը նոր-նոր է ապաքինվում հակամարտության ժամանակ վիրավորվելուց հետո, բայց արդեն ժպտում է։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցը և Ռուբենի մայրիկը զրուցում են, իսկ Ռուբենը ծանր վնասվածքներից դանդաղ, սակայն հաստատուն կերպով ապաքինվում է։
Հակամարտությունից վիրավորված երկուամյա Արծվիկը գլխի բարդ վիրահատությունից հետո շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում։