Իրականացվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 10 000 երեխայի բուժզննում
Բժիշկները փոքր թիմերով այցելում են տեղահանված ընտանիքներին տրամադրված կացարաններ՝ իրականացնելով այնտեղ բնակվող երեխաների բազային բուժզննում։
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Քնարա Միրզոյանի ընտանիքը Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան հակամարտության բռնկման օրերին։ Նա իր երկու տղայի և աղջկա հետ հաստատվել է Ծաղկաձորում։ Այսպիսի պայմաններում դժվար է հասցնել և հոգալ ընտանիքի բոլոր կարիքները։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները, Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանասավորման շնորհիվ, բժիշկների մոբիլ թիմեր են կազմել, որոնք այցելում են տեղահանված ընտանիքներին։ Երբ սեպտեմբերին թիմը հասավ Ծաղկաձոր, Քնարայի երեխաներն առաջին անգամ անցան բուժզննում։
«Բժշկուհի Կլաուդիան երեխաներին՝ 15-ամյա Արսենիս, 12-ամյա Սերժիս և 8-ամյա Մանանայիս մոտ 30 րոպե զննեց Պարզվեց, Մանանան դիմածնոտային խնդիր ունի, որը կուղղվի օրթոդոնտիկ միջամտության պարագայում։ Լավ է, որ լուրջ ու անհանգստացնող խնդիր ոչ ոք չունի, բայց պետք է հետևեմ նրանց սննդին, զարգացմանն ու աճին։ Նաև իմացա, թե որտ բուժկենտրոն կարող եմ այցելել և որտեղ պետք է հաշվառեմ երեխաներին», -
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և գործընկերների շնորհիվ 2021թ-ի հունիս-սեպտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղից Հայաստանի հինգ մարզերում՝ Արարատում, Կոտայքում, Արմավիրում, Վայոց ձորում և Սյունիքում, հաստատված ավելի քան 10,000 երեխայի և 5,000 հղի կանանց առաջնային բուժզննում է իրականացվել։

«Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում առողջապահական համակարգն արդեն մեկ տարուց ավելի է՝ գերծանրաբեռնված է։ Այս պարագայում շատ երեխաներ, հատկապես, նրանք, ովքեր փախստականի իրավիճակում են գտնվում, կարող են իսկապես դուրս մնալ աջակցությունից։ Ավելին, Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաները, որպես կանոն, չունեն բժշկական քարտեր և հիվանդության պատմության փաստաթղթեր․ շատերը դեռևս հաշվառված չեն Հայաստանի բուժհաստատություններում։ Առանց այսպիսի այցելությունների, մենք չենք կարող իմանալ, թե ինչ խնդիրներ ունեն այս երեխաները, ինչ բուժզննումներ պետք է անցնեն, բժշկական ինչպիսի միջամտությունների կարիք ունեն։ Այս ծրագրի շնորհիվ հնարավոր է դառնում նախ կանխարգելել հնարավոր բարդացումները, հետո նաև նպաստել երեխայի առողջ մանկությանն ու առողջ ապագային», -
«Ընդհանրապես, երեխաների շրջանում, հետազոտությունների ընթացքում ամենից հաճախ հանդիպում ենք ողնաշարի և կեցվածքի խնդիրների։ Շատ են տեսողության խնդիրները, հաճախ են հանդիպում նյութափոխանակության հետ կապված բարդությունների դեպքեր: Սա հրաշալի հնարավորություն էր հանդիպելու այն երեխաներին, ովքեր, դժվար թե, պոլիկլինիկա գային։ Մենք նաև փորձում ենք խոսել խնամակալների և ծնողների հետ առողջ սնուցման կարևորության ու կանոնների մասին, իհարկե, հասկանում ենք, որ այս ծնողները հազիվ են ծայրը ծայրին հասցնում, ամեն ինչ թողել են հետևում», - բացատրում է Հրազդանի ԲԿ-ի բուժաշխատող Կլաուդիա Ֆոլջյանը և ներս հրավիրում հաջորդ այցելուին՝ Մարինա Խաչատրյանին և նրա երեք աղջիկներին։
«Այստեղ նմանատիպ բուժզննման ծրագրերն իսկական փրկություն են մեզ համար, որովհետև մենք անձամբ շատ ենք դժվարանում երեխաների բուժզննումն ինքնուրույն կազմակերպել։ Սովորաբար սպասում ենք, որ խնդիր լինի, նոր բժշկի դիմենք, այն էլ, հիմնականում՝ ծայրահեղ դեպքում։ Հիմա ավելի հանգիստ եմ, քանի որ բժիշկը զննել է երեխաներիս և ցուցումներ է տվել, թե ինչ պետք է անեմ, մինչ նրա հաջորդ այցը», -
«Եթե ֆիզիկական որևէ խնդիր ենք նկատում, ճշտում ենք մանրամասները։ Պարտադիր սոմատիկ գնահատում ենք իրականացնում, հասկանալու՝ ինչպես է գործում լյարդը, սիրտը, թոքը, փայծաղը, ինչ վիճակում է ողնաշարը։ Մինչև 1 տարեկան երեխաների դեպքում՝ գլխի շրջագիծն ենք նաև չափում։ Հետո անցնում ենք տեսողության և լսողության ստուգմանը», - բացատրում է Աբովյանի ԲԿ-ի մանկաբույժ Մարինե Բաբայանը։
«Միևնույն ժամանակ, մեր մոբիլ թիմերում ներգրավել ենք տեղի պոլիկլինիկաների մանկաբույժներին՝ զինելով նրանց տարիքին բնորոշ երեխաների հետազոտությունների, աճի մոնիտորինգի, երեխաների պատշաճ խնամքի և առողջ սնուցման վերաբերյալ լրացուցիչ գիտելիքներով»,- ամփոփում է բժշկուհին։
Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ է ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է վերապատրաստել մարզային բուժաշխատողներին, որպեսզի Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներն ու նրան ցընտանքիները ստանան որակյալ առողջապահական ծառայություններ։ Առաջիկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած Հայաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող 17 մարզային առողջապահական հաստատություններին է տրամադրելու մանկական վերակենդանացման և թթվածնային թերապիայի սարքավորումներ, կշեռքներ, բարձրաչափեր և այլ պարագաներ