Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հանդիպել է Սյունիքում աշխատող գործընկերներին

Այցելության նպատակը մարզում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքին և հումանիտար կարիքներին ծանոթանալն էր։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
25 Նոյեմբեր 2021

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ՝ նոյեմբերի 19-20-ին այցելել էր Սյունիքի մարզ, որտեղ հանդիպեց երեխաների և գործընկերների հետ՝ քննարկելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարզային ծրագրերը,  ի հայտ եկած հումանիտար կարիքները և վերջին մեկ տարվա ընթացքում Սյունիքի աննախադեպ շարունակական մարտահրավերներին արձագանքը:

UNICEF Representative in Armenia Christine Weigand visited Syunik marz ahead of World Children’s Day
UNICEF Armenia/2021/Martisrosyan
UNICEF Representative in Armenia Christine Weigand visited Syunik marz ahead of World Children’s Da
UNICEF Armenia/2021/Martirosyan

«Սա Սյունիք այցելելու և մարզում մեր գործըկերներին ու երեխաների հետ հանդիպելու իմ առաջին հնարավորությունն էր։ Երկար տարիներ է ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է մարզի իր գործընկերների հետ ծնողավարման, կրթության, առողջապահական ծառայությունները բարելավելու, ուսուցիչներին վերապատրաստելու և վաղ մանկական ուսումնառության հասանելիությունը ապահովելու ուղղությամբ։ 2020-2021թվականներին դոնորների աջակցությամբ մենք այդ աշխատանքն ավելի ընդլայնեցինք՝ արձագանքելու թե՛ կորոնավիրուսի և թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով առաջացած հումանիտար կարիքներին։

Այցելեցի Տեղ համայնքի դպրոց ու խոսեցի երեխաների և նրանց ուսուցիչների հետ։ Երեխաները պատմեցին իրենց ուսումնական հաջողությունների մասին և թե ինչպես են ճանապարհ հարթում դեպի իրենց ընտրած մասնագիտություններն ու ծրագրում հասնել երազանքներին։ Երեխաները նաև պատմեցին, որ լսել են վերջին մարտական գործողությունների կրակոցները: Ծնողներն էլ բնականաբար անհանգիստ են և երեխաներին վախով են դպրոց ուղարկում։

Հենց նույն համայնքում նաև ստորագրեցի փոխըմբռնման հուշագիր երկու վաղ ուսումնառության կենտրոնների հիմնման համար, որտեղ փոքրիկ երեխաները կկարողանան կրթվել, խաղալ և պատրաստվել տարրական դպրոցին։

Հանդիպեցի նաև մարզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հոգեբանների, սոցաշխատողների, ուսուցիչների հետ, որոնք պատմեցին, թե ինչ խնդիրներ ունեն մարզի երեխաներն ու նրանց ընտանիքները կապված վերականգնողական և այլ սոցիալական ծառայությունների հետ, թե ինչպես է ՔՈՎԻԴ-19 համավարակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաթարել երեխաների ու խնամակալների հոգեկան առողջությունը։

Շարունակվող անորոշ և ոչ անվտանգ վիճակը այս մարտահրավերներն է՛լ ավելի է վատթարացնում ու խորացնում։

Հանդիպածս յուրաքանչյուր գործընկեր շեշտադրեց կայունության, ապահովության և անվտանգության կարիքը։

UNICEF Representative in Armenia Christine Weigand visited Syunik marz ahead of World Children’s Day
UNICEF Armenia/2021/Martirosyan
UNICEF Representative in Armenia Christine Weigand visited Syunik marz ahead of World Children’s Day
UNICEF Armenia/2021/Martirosyan

Ճիշտ է, խնդիրները բազում են, և դրանց լուծումը ժամանակ և հանձնառություն է պահանջում: Բայց ես նաև հույս, ուժ և վճռականություն նկատեցի Սյունիքի երեխաների և մեծահասակների մոտ։

Գորիսի հատուկ մանկավարժներն պատմեցին որ աշխատում են ծնողների, դպրոցների և քաղաքապետարանի հետ, որ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից և սահմանամերձ շրջաններից համայնքում հաստատված երեխաները շարունակեն կրթություն ստանալ։

Սիսիանի հոգեբաններն էլ պատմեցին, թե ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում համայնքի երեխաների բարեկեցության և ներառման ուղղությամբ։

UNICEF Representative in Armenia Christine Weigand visited Syunik marz ahead of World Children’s Day
UNICEF Armenia/2021/Martirosyan
UNICEF Representative in Armenia Christine Weigand visited Syunik marz ahead of World Children’s Day
UNICEF Armenia/2021/Martirosyan

Այս խնդրահարույց ժամանակներում պետք է շարունակենք միասին աշխատել երեխաների համար, որպեսզի նրանք կարողանան ստանալ սոցիալական ծառայություններ, այդ թվում՝ առողջապահական, կրթական ծառայություններ անվտանգ ու ապահով միջավայրում։

Թե Հայաստանում, թե աշխարհում այլուր ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է մինչև ճգնաժամերի ի հայտ գալը, դրանց ընթացքում և հետո՝ կենսական նշանակության և երկարաժամկետ աջակցություն տրամադրելով երեխաներին ու ծնողներին։ Շարունակելու՛ ենք աշխատել ազգային և միջազգային մեր բոլոր գործընկերների հետ՝ հանուն Հայաստանի յուրաքանչյուր երեխայի»: