ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ավելի քան մեկ ամիս տեղի ունեցող մարտական գործողությունների մասին

28 Հոկտեմբեր 2020
UNICEF logo with tagline
UNICEF

ԺՆԵՎ / ՆՅՈՒ ՅՈՐՔ, 28-ը հոկտեմբերի, 2020 թ։  - Նարին, 10 ամսական, Մադին, 1 տարեկան, Այսու, 8 տ․, Վիկտորիա, 9 տ․, Շահրիյար, 13 տ․ Արթուր, 13 տ․, Ֆարիդ, 14 տ․,  Ֆիդան, 15 տ․, Նիգար, 15 տ․, Օրխան, 16 տ․: Սրանք այն երեխաների անուններն են, ովքեր սպանվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրանից դուրս մեկ ամսից ավելի շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով։

Շուրջ  130 000 մարդ է տեղահանվել, 76 դպրոց և մանկապարտեզ վնասվել, հրթիռակոծվել՝ ծննդատուն։ Քաղաքացիական բնակավայրերի վրա ամեն օր տեղի ունեցող հրթիռային և ռումբային հարվածների հոգեբանական ազդեցությունն անջնջելի հետք է թողնում անթիվ, անհամար  երեխաների վրա։

Չորս շաբաթից ավելի շարունակվող ռազմական գործողությունները, ինչպես նաև, մինչ օրս, երեք անգամ հայտարարված հրադադարը չպահպանելը  սարսափազդու հետևանք է ունենում երեխաների համար։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ևս մեկ անգամ կոչ է անում անհապաղ և ամբողջությամբ դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի որևէ երեխայի կյանք այլևս չկորսվի։

Մամուլի հարցերով պատասխանատու

Չհուլհո Հյուն
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ
Հեռ: +41 22 909 5286
Էլ. Փոստ: chyun@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 70-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 25 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: