Երեխաների պաշտպանութան միջազգային օր. բարձրախոսի մոտ են դեռահասները

«Երեխայի իրավունքները երեխաների աչքերով» խորագրով միջոցառումը համախմբել է ավելի քան 100 երեխայի Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից:

Զառա Սարգսյան
Adolescents sitting on benches on International child protection day
HRDO Armenia
03 Հունիս 2022

Ինչպես Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որի շրջանակում սովորաբար կազմակերպվում են համերգներ և հետաքրքրաշարժ միջոցառումներ նախատեսված փոքր երեխաների համար: Այս տարի Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ, հարթակ տրամադրեց դեռահաս երեխաներին՝ խոսելու իրենց առջև ծառացած խնդիրների մասին,  անտեսված կարիքների, երազանքների ու թե ինչպիսին կցանկանային տեսնել իրենց երկիրը:

Ամբողջ երկրից և Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 երեխա հավաքվել էին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ մասնակցելու «Երեխայի իրավունքները երեխաների աչքերով» միջոցառմանը, որը նաև հյուրընկալել էր որոշումներ կայացնողների և պաշտոնյաների մի շարք կառույցներից՝ Ազգային ժողովից, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ոստիկանությունից, ԵՄ պատվիրակությունից, Եվրոպական խորհրդից, Լիտվայի ու Նիդեռլանդների դեսպանատներից, ինչպես նաև գործընկերներ Լեռնային Ղարաբաղից։

Panel of speakers during International Child Protection Day
HRDO Armenia

«Իրենց վերաբերյալ կայացվող որոշումներին երեխաների իմաստալից մասնակցությունը բխում է երեխայի կարծիքի արտահայտման իրավունքի էությունից և, իհարկե, երեխայի լավագույն շահից։ Այս առումով չափազանց կարևոր է, որ երեխաների առաջ բացվեն հնարավորինս շատ հարթակներ, և հույս ունեմ, որ այսօրվա միջոցառումը այդ նպատակին ծառայող մեկ լավ հնարավորություն է»:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյան

«Արդեն երկար տարիներ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ երեխաների ձայնը ավելի լսելի դարձնելու և նրանց աջակցելու աշխատանքային մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: Մեր համագործակցության ամենամեծ արդյունքներից մեկն այն է, որ դեռահասներն ու երիտասարդներն ավելի հաճախ են դիմում Մարդու իրավունքների պաշտպանին՝ աջակցության համար: Բայց մենք դեռ ավելին պետք է անենք յուրաքանչյու՛ր հայ երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականություն դարձնելու համար: Այսօր մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը՝ բարելավելու երեխայակենտրոն դիմում-բողոքների մեխանիզմները, բարձրացնելու երեխայի իրավունքների մասին տեղեկացվածությունը և շարունակելու դրանք դնել ազգային ծրագրերի և քաղաքականության հիմքում»:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդ

Մասնակիցներին խոսքով դիմեցին նաև ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Տիկին Վիկտորինը պատմեց, թե ինչպես է ԵՄ պատվիրակությունն աշխատում դեռահասների և երիտասարդների հետ մի շարք ոլորտներում, օրինակ՝ կլիմայի փոփոխության և կրթության: Նա ասաց, որ ոգեշնչվում է՝ տեսնելով, թե որքան ակտիվ ու գործնական են երիտասարդները՝ պատրաստ սովորելու և մասնակցելու իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը: Գեղամ Ստեփանյանն, իր հերթին, ընդգծեց յուրաքանչյուր երեխայի իրավունքների պաշտպանության ապահովումը՝ անկախ նրանց բնակության վայրից և կարգավիճակից:

Adolescent speaker during International Child Protection day forum
HRDO Armenia

Միջոցառմանը 23 երեխա և երիտասարդ պատմեցին, թե դժվարին իրավիճակներում և պատերազմների ժամանակ ինչի՛ միջով են անցել, խոսեցին կրթության, սոցիալական ներառման, կիբերանվտանգության և բուլինգի հետ կապված խնդիրների մասին: Իրաքում ծնված և մեծացած Նարո Օհանեսյանը խոսել է Հայաստանում իր կյանքը վերագտնելու, իսկ Ավետիս Բալյանը՝ Սիրիայում պատերազմի միջով անցնելու իր փորձառության մասին: Երկուս էլ իրենց խոսքում շեշտեցին, որ պետք է առաջ նայել, գալիք օրվա և ապագայի մասին մտածել, ընդգծեցին նպատակներ դնելու և սովորելու նոր ուղիներ փնտրելու կարևորությունը:

Adolescent speaker during International Child Protection day forum
HRDO Armenia

Երիտասարդ մնջախաղացներ Դավիթ Ամիրշատյանը, Ջորջ Լալայանը, Մարիա Պողոսյանը և Բելլա Հայրապետյանը խոսցին ժեստերի լեզվով՝ պատմելով հասարակությունից մարգինալացվելու և հանրակրթական դպրոցներում ներառված չլինելու մասին իրենց մանկության պատմությունը՝ ձգտելով հասկանալ այլ մարդկանց, որոնք իրենց նման խոսում են բերանով, բայց ոչ ձեռքերով և երազել, որ մի օր մյուսներն էլ կսովորեն ժեստերի լեզուն և կկարողանան հասկանալ իրե՛նց աշխարհը: Երիտասարդների այս խումբը կոչ է արել Կրթության նախարարությանը և դպրոցներին՝ ձեռք բերել ժեստերի լեզվով դասագրքեր, որպեսզի լսողության խնդիր ունեցող երեխաներն իրենց հասակակիցների նման հնարավորություն ունենան գնալ հանրակրթական դպրոցներ:

Խոսեցին նաև Էլեն Գևորգյանն ու Լուսիա Հարությունյանը, որոնք պատմեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջով անցնելու իրենց փորձառության մասին ու այն մասին, թե ինչ բացասական ազդեցություն է ունեցել այն իրեց ընկերների վր: Նրանք  խաղաղության և վերականգնման կոչով դիմեցին:

Adolescent speaker during International Child Protection day forum
HRDO Armenia

Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև հարցեր տալ որոշումներ կայացնողներին և լսել նրանց պատասխանները, ինչպես նաև քննարկել և ներկայացնել խնդիրների կոնկրետ լուծումներ, օրինակ՝ ինչպես բարելավել դասագրքերը և դպրոցական քաղաքականությունը, այդ թվում՝ աշակերտական կյանքը, ինչպես աջակցել ծնողներին և երեխաներին ավելին իմանալ կիբերանվտանգության մասին, ինչպես կանխել բուլինգը և խրախուսել ներառումը, ինչպես նաև բարելավել երկրի օրենսդրությունը՝ երեխաների լավագույն շահերն ավելի լավ արտացոլելու համար: Միջոցառման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հարցերը կվերանայեն և կքննարկեն որոշումներ կայացնող մարմինների հետ, ինչպես նաև կփորձեն հաղորդակցության կանոնավոր հարթակներ ստեղծել ՝ հնարավորություն ընձեռելով դեռահասներն ու երիտասարդներին՝ օգտվելու իրենց կարծիքը բարձրաձայնելու, ինչպես նաև լսելի լինելու իրավունքներից: