LCOY Հայաստանը կանչում է հենց ՔԵ՛Զ

Ավելի քան 100 երիտասարդներ ու դեռահասներ ամբողջ Հայաստանից կհավաքվեն մեկ վայրում՝ մասնակցելու Երիտասարդների տեղական համաժողովին (LCOY Հայաստան)։

Կլիմայի հարցերով երիտասարդական խորհուրդ
LCOY 2026 open call
Youth Climate Council
09 Հուլիս 2026

Եթե դու 16-24 տարեկան ես, անտարբեր չես կլիմայի, բնության ու մեր մոլորակի ապագայի հանդեպ և ունես ասելիք, այս հնարավորությունը բաց թողնել պարզապես չի կարելի:

Ավելի քան 100 երիտասարդներ ու դեռահասներ ամբողջ Հայաստանից կհավաքվեն մեկ վայրում՝ մասնակցելու Երիտասարդների տեղական համաժողովին (LCOY Հայաստան)։

Սա հերթական կոնֆերանս չէ։ LCOY-ը միջազգային երիտասարդական շարժման մաս է կազմում։ Հարթակ, որտեղ քո գաղափարները վերածվելու են իրական որոշումների ու ազդելու են կլիմայական քաղաքականության վրա:

Ինչի՞ մասին է խոսքը.

Ե՞րբ՝ Հուլիսի 30-31

Որտե՞ղ՝ Երևան

Կազմակերպիչ՝ Կլիմայի հարցերով երիտասարդական խորհուրդ (Այո՛, կազմակերպվում է երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար ✌️):

Ի՞նչ է քեզ սպասվում այս էներգիայով լի 2 օրերի ընթացքում.

  • Ինտերակտիվ աշխատարաններ և պանելային թեժ քննարկումներ` պարզ ու հասկանալի լեզվով,
  • Երիտասարդների կողմից ղեկավարվող զիլ կլիմայական ակցիաներ,
  • Գլխավորը. մենք միասին մշակելու ենք Ազգային երիտասարդական հայտարարություն: Քո բարձրաձայնած խնդիրներն ու լուծումները ուղիղ կերպով կներառվեն այս տարի կայանալիք COP31-ի Գլոբալ երիտասարդական հայտարարության մեջ: 🌍✨

Կլիմայի փոփոխությունը չի սպասում, մենք էլ չպետք է սպասենք: Արի՛ միասին ցույց տանք, որ երիտասարդների ձայնն ուժ ունի։

Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է, բայց տեղերը խիստ սահմանափակ են:

Հաճախ տրվող հարցերի պատասխաններին և LCOY 2025-ի արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ կայքէջում:

Միացի՛ր մեզ, դարձի՛ր փոփոխության մի մասնիկը. սպասում ենք քեզ: 💚


Կլիմայի հարցերով երիտասարդական խորհուրդը հիմնվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից։

Երիտասարդների տեղական համաժողովի (LCOY Հայաստան)  իրականացման համար երիտասարդական խորհրդին աջակցում են ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Հայաստան ծառատունկ ծրագիրը (ATP)