LCOY Հայաստան 2025
LCOY-ը վերադառնում է։ Սեպտեմբերի 6-7-ը դեռահասներն ու երիտասարդները հավաքվում են Երևանում՝ քննարկելու իրենց համայնքների կլիմայական իրականությունն ու խնդիրները։
- Հայերեն
- English
Երիտասարդների տեղական համաժողով (LCOY)
2025 թվականի սեպտեմբերի 6-7-ը Երևանում տեղի կունենա Երիտասարդների տեղական համաժողովը (LCOY)՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ամենախոշոր և կարևոր երիտասարդական համաժողովը, որը կազմակերպվում է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) պաշտոնական երիտասարդական ցանցի՝ YOUNGO-ի շրջանակում։ Համաժողովը կազմակերպվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ համագործակցությամբ։
Միջոցառման նպատակն է համախմբել Հայաստանի բոլոր մարզերից 16–24 տարեկան խնդրով հետաքրքրված երիտասարդ առաջնորդների, ովքեր կձևակերպեն իրենց դիրքորոշումը կլիմայական ճգնաժամի վերաբերյալ և կներկայացնեն դրանք պետական մարմիններին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային գործընկերներին։
Երկու օրերի ընթացքում մասնակիցները քննարկումներ կանցկացնեն ինտերակտիվ աշխատարանների ընթացքում, մասնագիտական և քաղաքական քննարկումների ժամանակ, ինչպես նաև գործնական սեսիաներ կանցնեն ՝ կլիմայական քաղաքականությունըմշակելու ուղղությամբ։ Համաժողովի հիմնական արդյունքը կլինի Ազգային երիտասարդական հայտարարությունը, որը կներառվի COP30-ի Գլոբալ երիտասարդական հայտարարության մեջ և կներկայացվի միջազգային հարթակներում։
Մասնակցությունն անվճար է: Դիմումի վերջնաժամկետը 2025 թ․ սեպտեմբերի 1-ն էր։
Դիմումի հիման վրա ընտրված մասնակիցները ոչ միայն կներկայացնեն իրենց համայնքների խնդիրներն ու առաջարկությունները, այլև կդառնան Հայաստանի կլիմայական ապագան ձևավորող երիտասարդական շարժման մաս։
Համաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն: Տրամադրվելու է համաժամանակյա թարգմանություն։
Հաճախակի տրվող հարցեր
Ի՞նչ է LCOY-ը։
Ամեն տարի «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան (UNFCCC) կազմակերպում է Կլիմայական կոնֆերանսը, որը հայտնի է որպես COP։ Նախքան COP-ը տեղի է ունենում Երիտասարդների համաժողովը (COY), որը կազմակերպում է YOUNGO-ն։ Համաժողովի ընթացքում ամբողջ աշխարհից երիտասարդների պահանջները համախմբվում են և կազմվում է Գլոբալ երիտասարդական հայտարարությունը (GYS), որը ներկայացվում է COP-ում։
Մինչ COY-ը, ավելի քան 70 երկրներում կազմակերպվում են տեղական համաժողովներ՝ LCOY-ներ։ Դրանք հնարավորություն են տալիս երիտասարդ ակտիվիստներին կապեր հաստատել, զարգացնել կարողությունները, քննարկել իրենց համայնքների կլիմայական իրականությունը և մշակել ազգային երիտասարդական հայտարարություն, որը միավորվում է Գլոբալ երիտասարդական հայտարարության մեջ։
Ինչո՞ւ է անհրաժեշտ LCOY Հայաստանը։
Երիտասարդները, հատկապես խոցելի և քիչ ներկայացված համայնքներից, պետք է ավելի մեծ հնարավորություններ ունենան՝ կլիմայական քաղաքականության մշակման վրա ազդեցություն ունենալու և մեր ապագան կերտելու հարցում։ LCOY Հայաստանը հնարավորություն է ընձեռում նրանց ձայնը լսելի դարձնելու և ապահովում է, որ այդ ձայնը հաշվի առնվի Հայաստանում կլիմայական քաղաքականության շուրջ կայացվող որոշումների ընդունման ժամանակ։ Համաժողովը նաև նպաստում է մասնատվածության նվազելուն ու ավելի մեծ համագործակցությանը՝ համախմբելով երիտասարդներին Հայաստանի բոլոր մարզերից։
Ինչո՞ւ մասնակցել։
Մասնակիցները կլսեն ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներին, որոնք կլիմայի փոփոխության և բնապահպանության հարցերով գիտակներ են։ Ծրագիրն ընդգրկում է պանելային քննարկումներ, աշխատարաններ, տալիս է կապերի հաստատման և խմբային աշխաատանք անելու հնարավորություններ՝ նպատակ ունենալով մշակել Ազգային երիտասարդական հայտարարություն, որը կներկայացնի դեռահասների և երիտասարդների կարիքները ողջ երկրի մասշտաբով։
Ինչպե՞ս մասնակցել։
Դիմումի վերջնաժամկետը 2025 թ.-ի սեպտեմբերի 1-ն էր: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն 2025թ․ սեպտեմբերի 2-3-ն ընկած ժամանակահատվածում։
Եթե չընտրվեք կամ չկարողանաք մասնակցել, միացեք քննարկմանը առցանց՝ օգտագործելով #LCOYArmenia, #Youth4Climate, #ClimateActionNow հեշթեգերը և հետևելով LCOY Armenia-ի Ինստագրամյան էջին։
Ովքե՞ր կարող են դիմել։
16-24 տարեկան դեռահասներն ու երիտասարդները։
Որտե՞ղ է տեղի ունենալու համաժողովը։
Համաժողովը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում։
Հասցե՝ Մարշալ Բաղրամյան պող․ 40, Փարամազ Ավետիսյանի մասնաշենք, 1-ին հարկ Մանուկեան սրահ (106e)։
Կարո՞ղ է իմ ընտանիքը ևս մասնակցել։
LCOY Հայաստանը նախատեսված է մինչև 24 տարեկան այն երիտասարդների համար, ովքեր գրանցվել և ընտրվել են որպես մասնակիցներ։ Եթե ձեր ընկերները ցանկանում են մասնակցել, խրախուսում ենք նրանց ևս դիմել մինչև վերջնաժամկետը։
Եթե դեռ չի լրացել ձեր 18 տարին, ապա պետք է համաժողովին ներկա լինեք ձեր ծնողի կամ խնամակալի հետ։ Ձեզ կարող է ուղեկցել նաև ընտանիքի չափահաս անդամնրից որևէ մեկը։ Խնամակալները չեն մասնակցում քննարկումներին կամ սեսիաներին, եթե իրենք չեն դիմել և ընտրվել որպես մասնակից։
Արդյո՞ք մասնակցության համար վճար է սահմանված։
Ո՛չ։ Ընտրված մասնակիցների համար համաժողովին մասնակցությունն անվճար է։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կապահովի ճանապարհածախսը և կեցությունը։
Ի՞նչ հագուստ է անհրաժեշտ։
Կարող եք կրել Բիզնես-քեժուալ ոճի հագուստ, եթե ունեք, բայց դա պարտադիր չէ։ Ամենակարևորը՝ դուք ձեզ հարմարավետ զգաք։ Հագուստը չպետք է խոչընդոտ դառնա մասնակցության համար։
Ի՞նչ պետք է վերցնել։
Խնդրում ենք համաժողովին ներկայանալիս ձեզ հետ ունենալ անձնագիր կամ նույնականացման քարտ։ Կարող եք բերել նոթատետր, գրիչ և նոթբուք կամ պլանշետ՝ նշումներ կատարելու և Ազգային երիտասարդական հայտարարության մշակմանը մասնակցելու համար։
Ի՞նչ սնունդ է մատուցվելու միջոցառմանը։
Սնունդն ապահովում է LCOY Հայաստան-ը:
Շաբաթ՝ ճաշ, խորտիկներ ընդմիջումների ժամանակ, ընթրիք:
Կիրակի՝ ճաշ, խորտիկներ ընդմիջումների ժամանակ։
Արդյո՞ք Հայաստանում արդեն անցկացվել են LCOY-ներ։
Այո։ LCOY Հայաստան 2025-ը Հայաստանում տեղի ունեցող երրորդ համաժողովն է։ Նախորդ համաժողովների մասին կարող եք կարդալ՝ UWC Dilijan-ի կայքում։
Եթե հարցեր ունեմ, ու՞մ հետ կարող եմ կապ հաստատել։
Եթե հարցեր ունեք, կարող եք կապ հաստատել թիմի հետ․
Էլ․ հասցե՝ [email protected], [email protected]
Հեռ․՝+37498853611
Միացեք քննարկմանը առցանց՝ օգտագործելով #LCOYArmenia #Youth4Climate #ClimateActionNow հեշթեգերը և հետևելով LCOY Հայաստան-ի ինստագրամյան էջին։
LCOY Հայաստան 2025 միջոցառման ծրագիր
Հետևե՛ք մեզ՝ թարմացումների և LCOY Հայաստան 2025 միջոցառման վերջնական ծրագրին ծանոթանալու համար․ այն կհրապարակվի սեպտեմբերի 1-ին։ Մինչ այդ, ներկայացնում ենք հիմնական թեմաները.
Օր 1․ Կլիմային վերաբերող քննարկումներ
- Երիտասարդների և խոցելի խմբերի ձայնը բնապահպանական որոշումների կայացման մեջ
- Արդա՞ր աշխարհ. կլիմայական քայլ արա՛
- Կլիմայական ճգնաժամի բացահայտում․ միֆեր, ճշմարտություններ և հրատապ իրականություն
Կլիմայի մասին օրենքի նախագծի և ազգային հարմարվողականության պլանի հիմնական դրույթները
Օր 2․ Գործողություններ և համագործակցություն
Նստի՛ր կլիմայական գնացքը․ կլիմա. կլիմայական խնդիրների փոխկապակցվածություն
Աշխատանքային խմբեր հայտարարության նախագծի շուրջ․
- Ջրային անվտանգությունը Հայաստանում
- Օդի աղտոտում և ջերմոցային գազերի արտանետումներ
- Վերականգնվող էներգիա
- Աղետների դիմակայունությունը Հայաստանում
- Խոցելի խմբեր և կլիմայի փոփոխություն
- Կենսաբազմազանությունն ու անտառահատումները Հայաստանում
Ազգային երիտասարդական հայտարարության ներկայացում
Ընդունի՛ր քո կլիմայական մարտահրավերը