LCOY Հայաստան 2026
Հուլիսի 30-31-ն ավելի քան 100 երիտասարդ ու դեռահաս ամբողջ Հայաստանից կհավաքվեն մեկ վայրում՝ մասնակցելու Երիտասարդների տեղական համաժողովին (LCOY Հայաստան)։
- Հայերեն
- English
2026թ. հուլիսի 30-31-ին Երևանում տեղի կունենա Երիտասարդների տեղական համաժողովը (LCOY)՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ամենախոշոր և կարևոր երիտասարդական համաժողովը, որը կազմակերպվում է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) պաշտոնական երիտասարդական ցանցի՝ YOUNGO-ի շրջանակում։ Համաժողովը կազմակերպվում է Կլիմայի հարցերով երիտասարդական խորհուրդը, որը հիմնվել է 2025թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Երիտասարդների տեղական համաժողովի իրականացման գործում երիտասարդական խորհրդին աջակցում են ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Հայաստան ծառատունկ ծրագիրը (ATP):
Միջոցառման նպատակն է համախմբել Հայաստանի բոլոր մարզերից 16–24 տարեկան ավելի քան 100 երիտասարդ առաջնորդի, ովքեր կձևակերպեն իրենց դիրքորոշումը կլիմայական ճգնաժամի վերաբերյալ և կներկայացնեն այն պետական մարմիններին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային գործընկերներին։
Երկու օրվա ընթացքում մասնակիցները կներգրավվեն ինտերակտիվ աշխատարաններում, փորձագիտական և քաղաքական քննարկումներում, ինչպես նաև կլիմայական քաղաքականության ձևավորմանն ուղղված գործնական աշխատանքներում։ Համաժողովի հիմնական արդյունքը կլինի Երիտասարդների ազգային հայտարարության մշակումը, որը կներկայացվի որպես Հայաստանի երիտասարդության միասնական դիրքորոշում և կներառվի COP31-ի Գլոբալ երիտասարդական հայտարարության մշակման գործընթացում՝ հնչեցվելով նաև միջազգային հարթակներում։
Դիմումի հիման վրա ընտրված մասնակիցները ոչ միայն կներկայացնեն իրենց համայնքների խնդիրներն ու առաջարկությունները, այլև կդառնան Հայաստանի կլիմայական ապագան ձևավորող երիտասարդական շարժման մաս։
Համաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն: Ապահովվելու է համաժամանակյա թարգմանություն:
Ի՞նչ է LCOY-ը։
Ամեն տարի «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան (UNFCCC) կազմակերպում է Կլիմայական կոնֆերանսը, որը հայտնի է որպես COP։ Նախքան COP-ը տեղի է ունենում Երիտասարդների համաժողովը (COY), որը կազմակերպում է YOUNGO-ն։ Համաժողովի ընթացքում ամբողջ աշխարհից երիտասարդների պահանջները համախմբվում են և կազմվում է Գլոբալ երիտասարդական հայտարարությունը (GYS), որը ներկայացվում է COP-ում։
Մինչ COY-ը, ավելի քան 70 երկրներում կազմակերպվում են տեղական համաժողովներ՝ LCOY-ներ։ Դրանք հնարավորություն են տալիս երիտասարդ ակտիվիստներին կապեր հաստատել, զարգացնել կարողությունները, քննարկել իրենց համայնքների կլիմայական իրականությունը և մշակել ազգային երիտասարդական հայտարարություն, որը միավորվում է Գլոբալ երիտասարդական հայտարարության մեջ։
Երիտասարդները, հատկապես խոցելի և քիչ ներկայացված համայնքներից, պետք է ավելի մեծ հնարավորություններ ունենան՝ կլիմայական քաղաքականության մշակման վրա ազդեցություն ունենալու և մեր ապագան կերտելու հարցում։ LCOY Հայաստանը հնարավորություն է ընձեռում նրանց ձայնը լսելի դարձնելու և ապահովում է, որ այդ ձայնը հաշվի առնվի Հայաստանում կլիմայական քաղաքականության շուրջ կայացվող որոշումների ընդունման ժամանակ։ Համաժողովը նաև նպաստում է մասնատվածության նվազելուն ու ավելի մեծ համագործակցությանը՝ համախմբելով երիտասարդներին Հայաստանի բոլոր մարզերից։
Մասնակիցները կլսեն ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներին, որոնք կլիմայի փոփոխության և բնապահպանության հարցերով գիտակներ են։ Ծրագիրն ընդգրկում է պանելային քննարկումներ, աշխատարաններ, տալիս է կապերի հաստատման և խմբային աշխաատանք անելու հնարավորություններ՝ նպատակ ունենալով մշակել Ազգային երիտասարդական հայտարարություն, որը կներկայացնի դեռահասների և երիտասարդների կարիքները ողջ երկրի մասշտաբով։
Դիմումի վերջնաժամկետը 2026 թ.-ի հուլիսի 18-ն էր: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն 2026թ․ հուլիսի 20-22-ն ընկած ժամանակահատվածում։
Եթե չընտրվեք կամ չկարողանաք մասնակցել, միացեք քննարկմանը առցանց՝ օգտագործելով #LCOYArmenia, #Youth4Climate, #ClimateActionNow հեշթեգերը և հետևելով LCOY Armenia-ի Ինստագրամյան էջին։
16-24 տարեկան դեռահասներն ու երիտասարդները։
Կտրամադրվի հավելյալ տեղեկություն։
LCOY Հայաստանը նախատեսված է մինչև 24 տարեկան այն երիտասարդների համար, ովքեր գրանցվել և ընտրվել են որպես մասնակիցներ։ Եթե ձեր ընկերները ցանկանում են մասնակցել, խրախուսում ենք նրանց ևս դիմել մինչև վերջնաժամկետը։
Եթե դեռ չի լրացել ձեր 18 տարին, ապա պետք է համաժողովին ներկա լինեք ձեր ծնողի կամ խնամակալի հետ։ Ձեզ կարող է ուղեկցել նաև ընտանիքի չափահաս անդամնրից որևէ մեկը։ Խնամակալները չեն մասնակցում քննարկումներին կամ սեսիաներին, եթե իրենք չեն դիմել և ընտրվել որպես մասնակից։
Ո՛չ։ Ընտրված մասնակիցների համար համաժողովին մասնակցությունն անվճար է։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Հայաստան ծառատունկ ծրագիրը (ATP) կապահովեն ճանապարհածախսը և կեցությունը։
Կարող եք կրել Բիզնես-քեժուալ ոճի հագուստ, եթե ունեք, բայց դա պարտադիր չէ։ Ամենակարևորը՝ դուք ձեզ հարմարավետ զգաք։ Հագուստը չպետք է խոչընդոտ դառնա մասնակցության համար։
Խնդրում ենք համաժողովին ներկայանալիս ձեզ հետ ունենալ անձնագիր կամ նույնականացման քարտ։ Կարող եք բերել նոթատետր, գրիչ և նոթբուք կամ պլանշետ՝ նշումներ կատարելու և Ազգային երիտասարդական հայտարարության մշակմանը մասնակցելու համար։
Սնունդն ապահովում է LCOY Հայաստան-ը՝ ճաշ, սուրճի ընդմիջումներ, ընթրիք:
Այո։ LCOY Հայաստան 2026-ը Հայաստանում տեղի ունեցող չորրորդ համաժողովն է։ Նախորդ համաժողովների մասին կարող եք կարդալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և UWC Dilijan-ի կայքերում։
Եթե հարցեր ունեք, կարող եք կապ հաստատել թիմի հետ․
Էլ․ հասցե՝ [email protected], [email protected]
Հեռ․՝+37498853611
Միացեք քննարկմանը առցանց՝ օգտագործելով #LCOYArmenia #Youth4Climate #ClimateActionNow հեշթեգերը և հետևելով LCOY Հայաստան-ի ինստագրամյան էջին։
Հետևե՛ք մեզ՝ թարմացումների և LCOY Հայաստան 2026միջոցառման վերջնական ծրագրին ծանոթանալու համար․ այն կհրապարակվի հուլիսի 27-ին։ Մինչ այդ, ներկայացնում ենք հիմնական թեմաները.
Օր 1․ Քննարկումներ կլիմայի մասին
- Երիտասարդների ձայնը CBD COP 17-ում և UNFCCC COP 31-ում
- Երիտասարդության և խոցելի խմբերի ձայնը կլիմայական որոշումների կայացման գործընթացում
- Ամեն ինչ կլիմայի փոփոխության մասին
Օր 2․ Գործողություններ և համագործակցություն
- Միջսերնդային արդարություն և երիտասարդների ու երեխաների ներառում
- Կլիմա և կենսաբազմազանություն
- Արդար անցում և կանաչ տնտեսություն
- Կլիմայական ֆինանսներ և քաղաքականություն
- Երիտասարդական ազգային հայտարարության մշակում
LCOY Հայաստան 2025
2025 թվականի սեպտեմբերի 6–7-ը Երևանում անցկացվեց Երիտասարդների տեղական կլիմայական համաժողովը (LCOY Armenia 2025), որը կազմակերպվեց YOUNGO-ի՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) պաշտոնական երիտասարդական ցանցի շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի համագործակցությամբ։
Համաժողովը համախմբեց Հայաստանի տարբեր մարզերից 16–24 տարեկան երիտասարդների՝ կլիմայական փոփոխության շուրջ գիտելիքներն ու փորձը փոխանակելու, քննարկելու ազգային և գլոբալ մարտահրավերները, ինչպես նաև համատեղ մշակելու Հայաստանի Ազգային երիտասարդական հայտարարությունը։
Հայտարարությունը ներառվեց COP30-ի Գլոբալ երիտասարդական հայտարարության մեջ՝ ապահովելով Հայաստանի երիտասարդների ձայնի ներկայացվածությունը միջազգային կլիմայական գործընթացներում։