Երիտասարդներն առաջնորդելու են կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողություններն առաջիկա LCOY Հայաստանի ընթացքում

2025 թվականի սեպտեմբերի 6-7-ը Երևանում դեռահասներն ու երիտասարդները կհյուրընկալեն Հայաստանում անցկացվող երրորդ LCOY-ի մասնակիցներին:

14 Օգոստոս 2025
LCOY տարբերանշան
LCOY

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, օգոստոսի 18, 2025 թ. Ավելի քան 100 դեռահասներ և երիտասարդներ ամբողջ Հայաստանից կհավաքվեն Երևանում՝ մասնակցելու Երիտասարդների տեղական համաժողովին (LCOY Հայաստան)։ Այն ակտիվ հարթակ է, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս մշակելու կլիմայի փոփոխությանն առնչվող խնդիրների լուծումներ և ազդեցություն ունենալու կլիմայական քաղաքականության մշակման վրա։ Միջոցառումը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 6-7-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Նարեկ Օհանյանի և Անի Փալթաջյանի նախաձեռնությամբ կազմակերպված LCOY Հայաստանը YOUNGO-ի՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի (UNFCCC/ԿՓՇԿ) պաշտոնական երիտասարդական ցանցի մաս է: Համաժողովն անցկացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի աջակցությամբ և նպատակ ունի համախմբելու դեռահասներին և երիտասարդներին Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում՝ Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի (ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ստեղծված) անդամներին, ինչպես նաև կլիմայական քաղաքականության ոլորտի առաջնորդներին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։

«LCOY-ն ավելին է, քան պարզապես համաժողով. այն շարժում է։ Այստեղ երիտասարդները համախմբվում են՝ կյանքի կոչելու իրական փոփոխություններ։ Երիտասարդներից բաղկացած կազմակերպչական հանձնաժողովը մեծ ոգևորությամբ է սպասում համաժողովի օրերին հասակակիցների հետ համագործակցությանը՝ մշակելու և համատեղ ընդունելու Ազգային երիտասարդական հայտարարություն, որը կներկայացնի երեխաների և երիտասարդների համայնքներում կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքով առաջացած հիմնական խնդիրները»,— նշեցին Նարեկ Օհանյանն ու Անի Փալթաջյանը (LCOY Հայաստան 2025-ի արտոնագիր կրողներ և YOUNGO-ի անդամներ)։

Միջոցառման ծրագրում՝

  1. Ինտերակտիվ աշխատարաններ և պանելային/խմբային քննարկումներ
  2. Երիտասարդների կողմից ղեկավարվող կլիմայական միջոցառումներ
  3. Աշխատաժողովներ քաղաքականության փաստաթղթերի մշակման համար, որոնք կներառվեն COP30-ի (Բրազիլիա) Գլոբալ երիտասարդական հայտարարության մեջ

Մասնակցությունն անվճար և բաց է 16-24 երիտասարդների համար [ Հայցադիմումները հասանելի են այս հղմամբ:  

Հետևե՛ք քննարկումներին սոցիալական ցանցերում՝ #LCOYArmenia #Youth4Climate #ClimateActionNow

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: [email protected]

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և X-ում: