Պատվաստումներ բոլորի համար
Համաշխարհային պատվաստումների շաբաթվա առթիվ հավաքել ենք անհրաժեշտ տեղեկատվությունը մեկ էջում

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Պատվաստանյութերը ժամանակակից բժշկության ամենամեծ ձեռքբերումներից են: Դրանք կիսով չափ կրճատել են երեխաների մահացության մակարդակը ՝ փրկելով միլիոնավոր կյանքեր:
COVID-19 համավարակը հիշեցրեց, թե ինչ է լինում, երբ չենք կարող կանխել արագ տարածվող վարակիչ հիվանդությունները։
Պատվաստանյութերի շնորհիվ, այժմ հնարավորություն ունենք վերջ տալու ՔՈՎԻԴ-19 համավարակին և վերակառուցելու մեր կյանքը:
Բայց, մենք չենք ցանկանում վերադառնալ «նորմալին», քանի որ «նորմալը» երբեք բավարար չի եղել աշխարհի միլիոնավոր երեխաների համար: Նույնիսկ ՔՈՎԻԴ-19-ից առաջ, ավելի քան 13 միլիոն երեխա ընդհանրապես չի պատվաստվել:
Ոչ մի երեխա չպետք է մահանա կանխարգելիչ հիվանդություններից, և մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, քանի դեռ դա իրականություն չէ:
Վարակված չի նշանակում պաշտպանված։ Զգուշացե՛ք կրկանավարակից
Պատվաստումներն աշխատում են։
Դրանք ամեն տարի միլիոնավոր կյանքեր են փրկում։
Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ
Ինչպես ստանալ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հավաստագիրը
Պլանային պատվաստումների վերաբերյալ
#ՊատվաստումնԱշխատումէ
Կան տեսանելի ու անտեսանելի վտանգներ: Պաշտպանեք ձեր երեխաներին անտեսանելի վտանգներից:
Ե՞րբ, ինչո՞ւ և ինչ վարակի դեմ պետք է պատվաստենք մեր երեխաներին

#ՊատվաստվածՊաշտպանված
Պատվաստումերն առողջապահության հրաշքներից են։
Գրքույկում կգտնեք մանրամասն տեղեկատվություն մանկական տարածված վարակների, դրանց դեմ պատվաստվելու անհրաժեշտության մասին:
Ինչպես նաև, կգտնեք Հայաստանի Հանրապետության ազգային օրացույցով նախատեսված պատվաստումների օրացույցը:
Պատվաստե՛ք ձեր երեխաներին ու պաշտպանեք նրանց։
Պատասխանում ենք պատվաստումների վերաբերյալ ծնողների հարցերին
«Հայ ծնողների ակումբի» աջակցությամբ հավաքել ենք պատվաստումների վերաբերյալ ծնողների հարցերը, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առողջապահության նախարարությունը համատեղել են իրենց ջանքերը՝ պատասխանելու բոլոր հարցերին:
Պատվաստումների վերաբերյալ ծնողների հարցերին պատասխանում են «Վարդանանց» ՆԲԿ-ի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը և Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը: