11 միֆ պատվաստումների մասին

Ապահովե՛ք երեխաների անվտանգությունը, պատվաստե՛ք ձեր երեխաներին

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Փոքրիկը ջղային հայացքով նայում է իրեն պատվաստող բժկին:
UNICEF Armenia/2018/Sokhin
30 Ապրիլ 2018

1.Պետք է պատվաստվել միայն հեռավոր երկրներ ճանապարհորդելիս 

Իհարկե՛: Գուցե քո երկրում պատվաստման միջոցով կանխարգելելի հիվանդություններն ավելի հազվադեպ են պատահում, սակայն այդ հիվանդությունները կարող են տարածվել և արագ վարակել չպաշտպանված մարդկանց, չէ՞ որ կան ինքնաթիռներ, գնացքներ, նավեր:

Այո՛, բոլորը չէ, որ կարող են պատվաստվել: Հղի կանայք և որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց համար կարևոր է, որ մյուսները լինեն պատվաստաված՝ դրանով իսկ պաշտապնելով նաև իրենց:

2.Պատվաստվելը քո անհատական որոշումն է

Այո՛, դա քո անհատական որոշումն է ճիշտ այնպիսի դեպքերի նման, երբ մարդկանցով լի ավտոբուսում հազալիս ձեռքով ծածկում ես բերանդ կամ 911 ես զանգում, երբ հարևանիդ տունն այրվում է: Բոլորս էլ փոխկապակցված ենք ու երբ երեխաները պատվաստված չեն, ամբողջ համայնքն է վտանգի առջև:

3.Պատվաստումները թունավոր են

Ո՛չ, այդպես չէ: Իրականում պատվաստումներն անվտանգ են և միլիոնավոր մարդկանց կյանք են փրկում: Եթե դրանք վտանգավոր բաղադրիչներ պարունակեին, ապա չէին առաջարկվի հանրային առողջապահական կազմակերպությունների կողմից ու չէին նշանակվի բժիշկների կողմից:

4.Պատվաստումներն անբնական են

Որովհետև պատվաստումները ծառից չեն աճում, նրանք անբնական են: Ճիշտ է, չէ՞: Ո՛չ սխալ է: Իսկ ձեր կարծիքով կարմուկը, թոքաբորբը բնակա՞ն են:

5.Ես բոլորից լավ գիտեմ, ինչի կարիք ունի իմ երեխան

Այո՛, դու բոլորից լավ գիտես: Եվ հենց դրա համար էլ դու պետք է իմանաս, որ պատվաստումները կարող են և փրկում են երեխաների կյանքը:

Փոքրիկը մայրիկի գրկում ստանում է իր հերթական պատվաստանյութը:
UNICEF Armenia/2018/Osipova

6.Պատվաստումները տարածող կազմակերպությունները դեղագործության բիզնեսի մեջ են ներքաշված

Արդյոք կազմակերպություններն ավելի շատ եկամուտ չեն ստանա այդ հիվանդությունները բուժելիս, քան դրանք կանխարգելելիս:

7.Պատվաստումները աուտիզմ են առաջացնում

Հազար անգամ ենք ասել, ՈՉ: Հազարավոր հետազոտություններ, ներառյալ 12 000 հոդվածի ուսումնասիրություն, չեղարկել են այս պնդումը:

8.Պատվաստումները անպտղություն են առաջացնում

Կրկին հազարավոր հետազոտություններ են իրականացվել և ոչ մեկի արդյունքը չի հաստատել այս հետևանքը:

9.Ես պատվաստման դեմ չեմ: Ես կողմ եմ անվտանգ պատվաստման

Ներկայիս պատվաստումներն ավելի քան անվտանգ են. դրանք մարդու կյանք են փրկում:

10.Բայց չէ՞ որ պատվաստված մարդիկ էլ են վարակվում, ուրեմն դրանք անօգուտ են

Այս պատճառաբանությունն ուղղակի հրաշք է: Ենթադրվում է, որ քանի որ պատվաստումները 100 տոկոսանոց արդյունավետություն չունեն, ուրեմն ընդհանրապես արդյունավետ չեն: Ո՛չ: Պատվաստումները 100 տոկոսանոց արդյունավետություն ունեն, սակայն մարդկանց 5–10 տոկոսը դիմադրողականություն ձեռք չի բերում, անգամ պատվաստվելուց հետո: Փաստացի, որքան մեծանում է պատվաստվողների թիվը, այնքան նվազում է վարակակիրներինը:

Մեկ տարեկան տղան մայրիկի հետ եկել է մանկաբույժին այցելության:
UNICEF Armenia/2018/Osipova

11.Շնորհակալություն կարդալու համար:

 #ՅուրաքանչյուրԵրեխայիՀամար պատվաստումը հասանելի դարձնելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքի մասին կարող եք կարդալ այստեղ: