ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների մասին 12 տարածված հարց և պատասխան

(հրապարակված Է 2021թ. մայիսի 19-ին)

ՅՈՒՆԻՍԵՖ
Պատվաստման գործընթաց
UNICEF Armenia/2021/Galstyan
01 Հունիս 2021

Հարցերի պատասխանները կգտնեք՝ սեղմելով աջում տեղադրված սլաքին:

ՀԱՐՑ 1` Արդյո՞ք բնական իմունիտետը (բնական վարակման արդյունքում ձեռք բերված իմունիտետ) ավելի լավ է, քան պատվաստանյութի արդյունքում ձեռք բերված իմունիտետը

ՊԱՏԱՍԽԱՆ Պատվաստանյութերն օրգանիզմին թույլ են տալիս իմունիտետ ձեռք բերել` առանց այն կողմնակի ազդեցությունների, որոնք կարող են ունենալ իրական հիվանդությունները: Քովիդ-19-ը կարող է լուրջ բարդություններ առաջացնել և մահացու լինել: Այն չունի հատուկ բուժում: Ռիսկից խուսափելը շատ ավելի խելամիտ է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ԱՀԿ. Ինչպե՞ս են աշխատում պատվաստանյութերը

ՀԱՐՑ 2` Եթե ես ուժեղ իմունիտետ ունեմ, կհաղթահարե՞մ հիվանդությունն առանց խնդրի

ՊԱՏԱՍԽԱՆ SARS-Cov-2 վիրուսի նկատմամբ իմունային պատասխան զարգացնելով՝ Քովիդ-19-ի պատվաստանյութերն ապահովում են պաշտպանություն հիվանդությունից: Պատվաստանյութերի միջոցով իմունիտետի զարգացումը նշանակում է, որ զարգացող հիվանդությունների և դրանց հետևանքների ռիսկը նվազում է: Վարակվելու դեպքում, այս իմունիտետն օգնում է օրգանիզմին պայքարել հիվանդության դեմ: Պատվաստվելը կարող է պաշտպանել նաև ձեր շրջապատի մարդկանց, որովհետև, եթե դուք պաշտպանված եք վարակվելուց կամ հիվանդությունից, ապա ավելի քիչ հավանական է, որ կվարակեք մեկ ուրիշի: Սա, մասնավորապես, կարևոր է Քովիդ-19-ը ծանր ընթացքի ռիսկային խմբում գտնվող անձանց պաշտպանելու համար, ինչպիսիք են առողջապահության ծառայության աշխատակիցները, տարեց կամ ծեր մարդիկ, և բժշկական այլ ցուցումներ ունեցող մարդիկ:

ՀԱՐՑ 3` Պատվաստանյութերը ստեղծվել են չափազանց արագ: Արդյո՞ք առանց պատշաճ հետազոտության դրանք ապահով են

ՊԱՏԱՍԽԱՆ Գոյություն ունեն համապատասխան պաշտպանության խիստ միջոցներ, որոնք երաշխավորում են Քովիդ-19-ի պատվաստանյութերի անվտանգությունը: Մինչ ԱՀԿ-ի և պետական կարգավորող մարմինների կողմից վավերացում ստանալը, Քովիդ-19-ի պատվաստանյութերը պետք է  կլինիկական պայմաններում խիստ փորձարկումներ անցնեն, որպեսզի ապացուցվի, որ դրանք համապատասխանում են անվտանգության և արդյունավետության՝ միջազգայնորեն համաձայնեցված, չափանիշներին:  

Աննախադեպ գիտական համագործակցությունը թույլ տվեց Քովիդ-19-ի հետազոտությունները, մշակումն ու հաստատումներն ավարտել սահմանված ժամկետում՝ անվտանգության բարձր չափանիշները պահպանելով՝ բավարարելու Քովիդ-19-ի պաստվաստանյութերի հրատապ անհրաժեշտությունը։ Ինչպես բոլոր պատվաստանյութերի դեպքում, ԱՀԿ-ն և կարգավորող լիազոր մարմինները շարունակաբար վերահսկելու են Քովիդ-19-ի պատվաստանյութերի օգտագործումը` հաստատելու, որ դրանք անվտանգ են ստացող անձանց համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրատարակված տեղեկատվությունը այստեղ` Պատվաստանյութերի անվտանգության Հ և Պ

ՀԱՐՑ 4` Եթե ես արդեն հիվանդացել եմ ՔՈՎԻԴ-19-ով, ապա արդյո՞ք պատվաստվելու անհրաժեշտություն կա

ՊԱՏԱՍԽԱՆ Նույնիսկ եթե տարել եք Քովիդ-19, ԱՀԿ-ն խրախուսում է անհատական պատվաստումները: Քովիդ-19-ից հետո ձեռք բերված պաշտպանությունը յուրաքանչյուրի մոտ տարբեր կլինի, նաև հայտնի չէ, թե որքան կարող է դիմակայել իմունիտետը: Նրանք, ովքեր նախկինում եղել են Քովիդ-19 վարակակիր, նույնպես պետք է պատվաստվեն (աղբյուր՝ ԱՀԿ տեղեկատվությունը՝ Քովիդ-19 պատվաստանյութերի վերաբերյալ):

ՀԱՐՑ 5` Արդյո՞ք պատվաստանյութերը պարունակում են թունավոր բաղադրիչներ, որոնք կարող են վնասել մեզ

ՊԱՏԱՍԽԱՆ Չնայած պատվաստանյութերի պիտակների վրա գրված բաղադրիչները կարող են վախեցնող թվալ, դրանք, սովորաբար, օրգանիզմում հայտնաբերվում են բնական ճանապարհով, մեր կերած սնունդի մեջ և մեր շրջակա միջավայրում, օրինակ՝ թյունոս ձկան մեջ: Պատվաստանյութերի քանակը շատ փոքր է: Բացի այդ, պատվաստանյութերը փորձարկված են և անցնում են խստապահանջ ու երկար գիտական փորձարկումներով, ինչպես նաև ԱՀԿ-ի և ազգային կարգավորող մարմինների կողմից սերտիֆիկացման գործընթացներով` երաշխավորելու դրանց ապահովությունն ու արդյունավետությունը (աղբյուր` ՊԱԱԿ. Պատվաստումների մասին առասպելների բացահայտումը):

ՀԱՐՑ 6` ՔՈՎԻԴ 19-ի պատվաստանյութերը մեզ մոտ կարո՞ղ են առաջացնել ՔՈՎԻԴ-19

ՊԱՏԱՍԽԱՆ Քովիդ-19-ի պատվաստանյութը չի առաջացնում Քովիդ-19: Պատվաստանյութերը սովորեցնում են մեր իմունային համակարգին ճանաչել և հաղթահարել այն վարակը, որն առաջացնում է Քովիդ-19: Երբեմն, այս գործընթացը կարող է առաջացնել ջերմության տեսքով ախտանշաններ: Տիպիկ կողմնակի ազդեցությունները ներառում են ներարկման ընթացքում ցավ, ջերմություն, հոգնածություն, գլխացավ, մկանային ցավ, դող և լուծ: Այս ախտանշանները բնական են և ցույց են տալիս, որ օրգանիզմը պաշտպանություն է ձևավորում Քովիդ-19 առաջացնող վարակի դեմ: Որպես կանոն, պատվաստումից հետո շաբաթներ են անհրաժեշտ, որպեսզի օրգանիզմն իմունիտետ (պաշտպանություն Քովիդ-19 առաջացնող վարակից) զարգացնի: Դա նշանակում է, որ մարդը կարող է վարակվել է Քովիդ-19 առաջացնող վարակով պատվաստումից անմիջապես առաջ կամ անմիջապես հետո, և միևնույն է կհիվանդանա: Պատճառն այն է, որ պատվաստանյութը չի ունեցել բավարար ժամանակ պաշտպանություն ապահովելու համար: Եթե ախտանշանները կայուն են և երկարատև, ապա դրանք չպետք է վերագրվեն Քովիդ-19 պատվաստանյութի կողմնակի ազդեցություններին և պետք է անցկացնել Քովիդ-19 թեստավորում (աղբյուրը՝ ԱՄՆ ՀԿԿ: Քովիդ-19 պատվաստանյութերի մասին առասպելներն ու փաստերը): Լրացուցիչ տեղեկություն` ԱՀԿ. Քովիդ-19 պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները

ՀԱՐՑ 7` AstraZeneca պատվաստանյութը արդյո՞ք վտանգավոր է

ՊԱՏԱՍԽԱՆ ԱՀԿ պատվաստանյութերի անվտանգության համաշխարհային խորհրդատվական կոմիտեն (ԱՀԿ ՊԱՀԽԿ) բացահայտել է, որ Astra-Zeneca Քովիդ-19-ի պատվաստանյութը (Vaxzevria և Covishield) արդյունավետ կանխում է Քովիդ-19 վարակի լուրջ կողմնակի ազդեցությունները, որոնք կարող են հանգեցնել հոսպիտալացման և մահվան: Պատվաստանյութի ամենատարածված կողմնակի ազդեցությունները մեղմից դեպի միջին են, որոնք սովորաբար վերանում են մի քանի օրվա ընթացքում: Ամենածանր կողմնակի ազդեցությունները շատ հազվադեպ են, բայց կարող են արյան տրոմբ առաջացնել՝ ցածր տրոմբոցիտներով: Մեծ Բրիտանիայի կողմից տրամադրված վերջին տվյալները ենթադրում են, որ այս ծանր կողմնակի ազդեցությունների ռիսկը պատվաստանյութ ստացող յուրաքանչյուր միլիոն մեծահասակի մոտ մոտավորապես չորս դեպք է (1 դեպք յուրաքանչյուր 250 000-ից):

ԱՀԿ ՊԱՀԽԿ-ը նաև նշել է, որ պատվաստումների առավելությունները շատ ավելի մեծ են, քան հազվագյուտ կողմնակի ազդեցությունների առաջացման ռիսկը: Քովիդ-19-ով ծանր հիվանդանալու և մահվան կանխարգելման գործում օգուտներից բացի, պատվաստանյութն առաջարկում է ընդհանուր Քովիդ-19-ի, «Երկար Քովիդ»-ի և մահվան բարդությունների դեմ պաշտպանություն, սերտ կապերի և համայնքի պոտենցիալ պաշտպանություն` կանխելով փոխանցումը, և վիրուսի որոշ տարբեր շտամներից ծանր հիվանդության ռիսկը: (Աղբյուր` ԱՀԿ պատվաստանյութերի անվտանգության համաշխարհային խորհրդատվական կոմիտե (ԱՀԿ ՊԱՀԽԿ)  և Astra-Zeneca Քովիդ-19 պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ ԱՀԿ պատվաստանյութերի անվտանգության համաշխարհային խորհրդատվական կոմիտեի նախնական զեկույց):


Oxford AstraZeneca պատվաստանյութի մասին լրացուցիչ տեղեկություններ իմանալու համար, տես պատվաստանյութի Փաստագրական էջը:

ՀԱՐՑ 8` Արդյո՞ք Քովիդ-19-ի պատվաստանյութերը կարող են բացասական ազդել մեր վերարտադրողականության վրա

ՊԱՏԱՍԽԱՆ ԱՀԿ-ն հայտարարել է, որ եթե դուք հիմա հղիանալու փորձ եք կատարում կամ ցանկանում եք ապագայում հղիանալ, կարող եք ստանալ Քովիդ-19-ի պատվաստանյութ, երբ այն ձեզ հասանելի լինի: Ներկայումս չկա ապացույց, որ Քովիդ-19-ի պատվաստումը հղիության հետ կապված որևէ խնդիր է առաջացնում, այդ թվում` պլասենցայի զարգացման հետ կապված: Բացի այդ, չկա որևէ ապացույց, որ պտղաբերության հետ կապված խնդիրները որևէ պատվաստանյութի կողմնակի ազդեցություն են, այդ թվում՝ Քովիդ-19-ի պատվաստանյութերի: Ինչպես բոլոր պատվաստանյութերի դեպքում, գիտնականներն այժմ նույնպես ուշադիր ուսումնասիրում են Քովիդ-19-ի պատվաստանյութերը՝ կողմնակի ազդեցությունների տեսանկյունից և դեռ երկար տարիներ կշարունակեն ուսումնասիրել դրանք: (Աղբյուր՝ ԱՀԿ. Պատվաստանյութերի անվտանգությունը) Իհարկե, այս որոշումները կայացնելիս միշտ պետք է խորհրդակցել ձեր անձնական բժշկի հետ:

ՀԱՐՑ 9` Պատվաստանյութերը պարունակու՞մ են միկրոչիպեր

ՀԱՐՑ 10` Արդյո՞ք պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները չափազանց վատն են

ՊԱՏԱՍԽԱՆ ԱՀԿ-ն հայտարարել է, որ ինչպես ցանկացած պատվաստանյութ, Քովիդ-19-ի պատվաստանյութերը կարող են առաջացնել մեղմ կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են թույլ տենդը կամ ցավը կամ կարմրությունը ներարկման տեղում: Պատվաստանյութերի նկատմամբ շատ արձագանքներ մեղմ են և ինքստինքյան անցնում են մի քանի օրվա ընթացքում: Պատվաստանյութերի ավելի լուրջ կամ երկարատև կողմնակի ազդեցությունները հնարավոր են, բայց հազվադեպ: Պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները շարունակաբար վերահսկվում են տեղական իշխանությունների կողմից` հազվագյուտ անբարենպաստ հետևանքնեը հայտնաբերելու համար: Քովիդ-19-ի պատվաստանյութերի վերաբերյալ հաղորդված կողմնակի ազդեցությունները հիմնականում եղել են մեղմից մինչև միջին և կարճատև: Դրանք ներառում են` ջերմություն, հոգնածություն, գլխացավ, մկանային ցավ, դող, կամ տենդ, փորլուծություն և ցավ ներարկման տեղում: Պատվաստումից հետո այս կողմնակի ազդեցություններից որևէ մեկի հնարավորությունը տարբերվում է՝ ըստ հատուկ Քովիդ-19-ի պատվաստանյութերի: (Տե՛ս Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված լրացուցիչ տեղեկությունները` Պատվաստանյութերի անվտանգության ՀևՊ):

ՀԱՐՑ 11` Ասում են՝ պատվաստանյութը միշտ չէ, որ աշխատում է, հետևաբար՝ արդյո՞ք կարիք կա այն ստանալու

ՊԱՏԱՍԽԱՆ Թեև Քովիդ-19-ի որոշ պատվաստանյութեր, կարծես, ունեն բարձր արդյունավետության մակարդակ, ոչ մի պատվաստանյութ 100% պաշտպանություն չի ապահովում: Արդյունքում, կարող է լինել մարդկանց փոքր տոկոս, ովքեր պաշտպանություն չեն զարգացնում Քովիդ-19-ի պատվաստումներից հետո: Պատվաստանյութի հատուկ բնութագրերից բացի, պատվաստանյութի արդյունավետության վրա կարող են ազդել մի քանի գործոններ, օրինակ՝ անձի տարիքը,  առողջական նախապայմանները կամ նախկինում Քովիդ-19-ով վարակված լինելը: Դեռ հայտնի չէ նաև, թե որքան կտևի իմունիտետը Քովիդ-19-ի տարբեր պատվաստանյութերից: Դա է պատճառը, որ նույնիսկ պատվաստումից հետո մենք պետք է շարունակենք օգտագործել բոլոր առողջապահական միջոցները, ինչպիսիք են ֆիզիկական հեռավորությունը, դիմակները և ձեռքերի լվացումը:

ՀԱՐՑ 12` Պատվաստումից հետո ես կարո՞ղ եմ դադարել նախազգուշական միջոցներ իրականանել և վերադառնալ մինչ կորոնավիրուսային կյանքին

ՊԱՏԱՍԽԱՆ Պատվաստումը պաշտպանում է ձեզ Քովիդ-19-ով ծանր հիվանդանալուց և մահանալուց: Պատվաստում ստանալուց հետո առաջին տասնչորս օրվա ընթացքում դուք պաշտպանության զգալի մակարդակ չունեք: Մեկ դեղաչափ պատվաստանյութից իմունիտետը հիմնականում առաջանում է պատվաստումից երկու շաբաթ անց: Երկու դեղաչափ ենթադրող պատվաստանյութերի համար երկու չափաբաժիններն էլ անհրաժեշտ է ստանալ` իմունիտետի հնարավորինս բարձր մակարդակն ապահովելու համար: Քովիդ-19-ի պատվաստանյութը կպաշտպանի ձեզ լուրջ հիվանդություններից և մահից, մինչդեռ անհայտ է, թե որքանով է այն ձեզ խանգարում վարակվելուց և վարակը ուրիշներին փոխանցելուց, չնայած նախնական տվյալները վկայում են, որ կան պաշտպանիչ ազդեցություններ: Մյուսներին անվտանգ պահելու համար, մասնավորապես փակ, մարդաշատ կամ վատ օդափոխվող տարածքներում, շարունակեք պահպանել նրանցից առնվազն 1-2 մետր հեռավորություն, հազալիս կամ փռշտալիս արմունկով ծածկեք բերանը, հաճախակի ձեռքերը մաքրեք և դիմակ կրեք: Միշտ հետևեք տեղական իշխանությունների ցուցումներին՝ հիմնվելով ձեր ապրելավայրի իրավիճակի և ռիսկերի մասին տեղեկությունների վրա: (Աղբյուր` ԱՀԿ՝ Քովիդ-19 պատվաստանյութերի վերաբերյալ տեղեկատվություն):

 

UN Website / Կապ` covidvaccines@un.org