Հարց ու պատասխան պատվաստումների վերաբերյալ. մաս երրորդ
«Հայ ծնողների ակումբի» աջակցությամբ հավաքել ենք պատվաստումների վերաբերյալ ծնողների հարցերը, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առողջապահության նախարարությունը համատեղել են իրենց ջանքերը՝ պատասխանելու բոլոր հարցերին:
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Ամեն տարի ապրիլի վերջին շաբաթը նշվում է որպես Համաշխարհային պատվաստումների շաբաթ: Պատվաստումներն աշխարհում վարակները կանխարգելող ամենահաջողված ու մատչելի միջոցներից են, և դրանց շնորհիվ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր են փրկվում:
Այս տարի նույնպես ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առողջապահության նախարարությունը համատեղել են իրենց ջանքերը՝ երեխաների համար ըստ ազգային օրացույցի նախատեսված պատվաստումները Հայաստանում խրախուսելու համար: «Հայ ծնողների ակումբը» նույնպես միացել է արշավին՝ պատվաստումների վերաբերյալ ծնողներին հետաքրքրող հարցերը գրանցելու և նրանց վստահելի տեղեկատվություն ստանալու հնարավորություն տալու համար:
Պատվաստումների վերաբերյալ ծնողների հարցերին պատասխանում են «Վարդանանց» ՆԲԿ-ի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը և Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը:
Այստեղ կարող եք դիտել տեսագրված բոլոր հարցերը:
Վճարովի ու անվճար պատվաստումների տարբերությունների մասին
Հակամարմինների թեսթի մասին
Պատվաստումներից հետո հիվանդանալու մասին
Պատվաստանյութի մեջ ալյումինի առկայության մասին
Գրիպի դեմ պատվաստման մասին
Փոքր տարիքում պատվաստվելու մասին
Ծնող մանկաբույժ հարաբերությունների մասին
Պաշտպանվենք միասին, որովհետև #ՊատվաստումնԱշխատումէ:
Ներկայացված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեսակետները և քաղաքականությունը։