Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մասին

Այս գրքույկում ՀՀ առողջապահության նախարարությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը անդրադարձել են մի շարք հաճախ տրվող հարցերի:

Կինը պատվաստում ստանալուց հետո մատներով V-Vaccinated- պատվաստված նշանն է արել։
UNICEF Armenia/2021/Galstyan

Կարևոր ակնարկներ

Պատվաստանյութերի շնորհիվ այժմ հնարավորություն ունենք վերջ տալու համավարակին և վերակառուցելու մեր կյանքը: Պատվաստումների միջոցով իմունային պատասխան ձևավորել նշանակում է նվազեցնել հիվանդության և դրա հետևանքների զարգացման ռիսկը: Վարակվելու դեպքում այս իմունային հիշողությունն օրգանիզմին օգնում է պայքարելու վիրուսի դեմ:

Պատվաստվելը կարող է պաշտպանել նաև ձեր շրջապատի մարդկանց, քանի որ եթե դուք պաշտպանված եք վարակից և հիվանդությունից, ապա ավելի քիչ հավանական է, որ վարակեք այլոց:

Այս գրքույկում ՀՀ առողջապահության նախարարությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը անդրադարձել են մի շարք հաճախ տրվող հարցերի:

  • Պատվաստման առաջին դեղաչափը ստացել եմ մի տեսակի պատվաստանյութով: Կարո՞ղ եմ երկրորդ պատվաստումը ստանալ այլ պատվաստանյութով:
  • Պատվաստվելու կարգը. ուր դիմել, ինչ ստուգում անցնել:
  • Հետպատվաստումային ի՞նչ բարդություններ կարող է ունենալ պատվաստանյութը:
  • Պե՞տք է արդյոք դիմակ կրել պատվաստվելուց հետո:
  • Հղի կանայք կարո՞ղ են պատվաստվել:

 

Ներբեռնե՛ք գրքույկը՝ 22 կարևոր հարցերի պատասխաններն իմանալու համար։ 

COVER_ Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մասին
Հեղինակ(ներ)
ՅՈՒՆԻՍԵՖ, ԱՆ, ԱՀԿ
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Առկա փաստաթղթերը