Ամեն ինչ երեխաների պատվաստման մասին
Այն ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ընտանիք

Կարևոր ակնարկներ
Պատվաստումերն առողջապահության հրաշքներից են։ Վերջին երկու տասնամյակում, դրանց շնորհիվ փրկվել է ավելի քան 20 միլիոն կյանք։ Հարկ է նշել, որ աշխարհում միայն կարմրուկի բռնկումերի ընթացքում ամեն շաբաթ 23 երեխա է մահանում։
Պատվաստումերն ամենաապահով, արդյունավետ և անվտանգ առողջապահական միջամտություններից են, որոնք հնարավոր են այսօր։ Հայաստանում պատվաստումերի օրացույցում ընդգրկված բոլոր պատվաս տանյութերը մատակարարվում են ՄԱԿի մանկականհիմադրամի (ՅՈՒՆԻՍԵՖԻ) կողմից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ապահովում է դրանց որակը, անվտանգությունը և արդյունավետությունը։ ՄԱԿի մանկական հիմնադրամը, սերտ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ կազմակերպու թյունների հետ, աջակցում է Հայաստանի Հանրապետության երեխաների պատվաստումերի իրականացմանը։ Հայաստանի Հանրապետության ազգային օրացույցով նախատեսված պատվաստումները կատարվում են անվճար։
Գրքույկում կգտնեք մանրամասն տեղեկատվություն մանկական տարածված վարակների, դրանց դեմ պատվաստվելու անհրաժեշտության մասին: Ինչպես նաև, կգտնեք Հայաստանի Հանրապետության ազգային օրացույցով նախատեսված պատվաստումների օրացույցը:
Պատվաստե՛ք ձեր երեխաներին ու ապահովե՛ք նրանց առողջ կյանքը:
