19 Օգոստոս 2021

Ինչպես կառուցել «Էկոապագա» 14 օրում

Անին ու Ալան ընկերներ են։ Ապրում են Չարենցավանում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Ավստարական զարգացման գործակալության և Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարության հայտարարած կանաչ ապրելու մարտահրավերի շրջանակում միասին սկսել են իրենց “Ecofuture”/«էկոապագա» նախագիծը։ 14 օրվա ընթացքում ընկերուհիներն իրար մարտահրավեր են նետում․ 0-ից սկսում են տանը տեսակավորել աղբը և ողջ…, «Եթե ոչ մենք, բա էլ ո՞վ», Ալա – Քայլում ես քաղաքում ու տեսնում, որ տեղադրված աղբամաններից ընդամենը մի քանի մետր այն կողմ նոր աղբ կա կուտակված։ Ինչու՞։ Հարկավոր է փոխել մարդկանց վերաբերմունքը երևույթներին։ Իսկ եթե ոչ մենք, բա էլ ո՞վ։ (Ալա- հիմնական նկարում՝ աջից) Մարդիկ ուզում են տեսակավորել աղբը, բայց չգիտեն՝ ինչպես սկսել։ Որոշեցինք, որ երկու ընկերուհիներով իրար «չելենջ»…, «Նորաձևությունը կանցնի, իսկ Երկիրը մեկն է», Ալա – Ես շատ եմ տեսել, որ մեր տարիքի երեխաները, օրինակ, ծառի ճյուղերն են կոտրում, ծաղիկներն են պոկում, ու դա իմ վրա սարսափելի վատ է ազդում։ Բայց հեշտ չէ մարդկանց դրա վտանգները բացատրելը։ Անի – Ամեն օր լսում ենք, թե ինչպես է ջերմաստիճանը բարձրանում ամենուր, օզոնային շերտը խախտվում է։ Եվ այս ամենի պատճառը մեծամասամբ մեծ քանակությամբ վտանգավոր…, «Լուծումը մարդն է, որովհետև պատճառն էլ մարդն է», Ալայի հայրն օրգանիկ ֆերմեր է։ Նրանց ընտանիքը փորձում է վարել էկոլոգիապես մաքուր ապրելակերպ․ տեսակավորում են աղբը, գնում են վերամշակված իրեր, օգտագործում օրգանիկ սնունդ։ Իսկ Անիի ընտանիքը դստեր միջոցով դեռ նոր է ուսումնասիրում այդ ապրելակերպը։ Անիից շատ բան են արդեն սովորել և քայլ առ քայլ փորձում են որոշ սովորույթներ ձևավորել՝ գնումները կատարել…