Հելոուին 2025

Պարգևիր իմաստալից նվեր

Մանկապարտեզի տարիքի աղջիկը մատիկներով սրտիկ էր ցույց տալիս
UNICEF Armenia/2022/Margaryan

Այս հոկտեմբերին եկե՛ք հելոուինյան կերպարներն ու քաղցրավենիքը վերածենք մի բանի, որ ավելի դուրեկան է՝ վերածենք հույսի՝ հանուն Հայաստանում ապրող յուրաքանչյուր երեխայի։

Աշխարհի շատ վայրերում երեխաները հելոուինյան տարբեր կերպարաներ են ընդունում և քաղցրավենիք հավաքում, իսկ Հայաստանում շատ երեխաներ դեռ սպասում են ավելի կարևոր բաների՝  որակյալ առողջապահության, կրթության և ընտանեկան միջավայրում ապրելու հնարավորության:  Քո նվիրատվությունը կարող է բարելավել այդ իրականությունը։

Ինչու՞ է քո աջակցությունը կարևոր:
Այս տարի, Հելոուինի կապակցությամբ գումար նվիրաբերելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին, դու ոչ միայն մասնակցում ես ավանդույթին, այլև դառնում ես այդ ազդեցիկ մարդասիրական ավանդույթի շարունակությունը։

1950 թվականից ի վեր Trick-or-Treat for UNICEF նախաձեռնության շնորհիվ հավաքագրվել է շուրջ 200 միլիոն դոլար, որն ուղղվել է երեխաների աջակցությանն ամբողջ աշխարհում։

Այս տարի, քո նվիրատվության շնորհիվ կկարողանանք՝

  • Տրամադրել կենսական նշանակության առողջապահական ծառայություններ և պատվաստանյութեր,
  • Ապահովել անվտանգ և ներառական կրթություն,
  • Պաշտպանել երեխաներին բռնությունից, այդ թվում՝ առցանց վտանգներից,
  • Աջակցել երեխաների հոգեկան առողջությանը և հուզական բարեկեցությանը։

Այսօր, երբ պատերազմները, աղքատությունն ու ճգնաժամերը շարունակում են երեխաներից խլել մանկությունը, քո աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարող է հասնել ամենախոցելի երեխաներին հենց այստեղ՝ Հայաստանում։ Միասին մենք կարող ենք անել այնպես, որ յուրաքանչյուր երեխա մեծանա անվտանգ, առողջ և ունենա հույսով լի ապագա։

Յուրաքանչյուր հանգանակություն՝ մեծ, թե փոքր, կարևոր է։ Միացի՛ր նախաձեռնությանը։ Փոխի՛ր իրականությունը, քանի որ յուրաքանչյուր երեխա արժանի է ոչ միայն քաղցրավենիքի, այլև լավ ապագա ունենալու։

Նվիրաբերի՛ր հիմա, և Հելոուինի կախարդանքը վերածիր երկարաժամկետ փոփոխության։

Ցանկանո՞ւմ ես անել ավելին՝

  • Գրի՛ր մեզ և ստացի՛ր քո DIY հելոուինյան տուփիկը:
  • Դրամահավաք կազմակերպիր ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար կամ հելոուինյան միջոցառում անցկացրու:
  • Տարածի՛ր այս նախաձեռնությունը սոցիալական մեդիայում:

Միասին մենք կարող ենք այս Հելոուինը դարձնել իսկապես հիշարժան՝ Spooktacular ՝ հանուն յուրաքանչյուր երեխայի։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ամբողջովին ֆինանսավորվում է կամավորական նվիրատվություններով: Ձեր սրտից մինչև նրանց տները, դպրոցները և հիվանդանոցները: Ձեզ նման մարդկանց ներդրումներն ու աջակցությունն է հասնում ամենասուղ պայմաններում ապրող երեխաներին:

Միասին մենք իսկապես փոփոխություն ենք բերում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը անաչառ և ոչ քաղաքական կազմակերպություն է, սակայն երբեք չեզոք չէ, երբ խոսքը վերաբերում է երեխաներին:

Ձեր հաստատուն աջակցության շնորհիվ մենք արդեն իսկ մեր հանձնառությունը վերածել ենք մնայուն արդյունքի: Վերջին 30 տարիներին, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է Հայաստանին.

  • Կիսով չափ կրճատել մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը
  • Պաշտպանել երեխաներին կանխարգելելի հիվանդություններից՝ ավելի քան 90 տոկոս իմունիզացիայի միջոցով
  • Վերացնել կարմրուկը, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը և ձեռք բերել պոլիոմիելիտից ազատ կարգավիճակ
  • Վերացնել յոդի անբավարարությունը համընդհանուր աղի յոդացման միջոցով
  • Ընդլայնել ներառական կրթություն հաշմանդամություն ունեցող երեխաների համար
  • Ստեղծել խնամատարության ծառայություններ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար
  • Կրճատել խնամքի հաստատություններում երեխաների թիվը 90%-ով և գրանցել մի շարք այլ ձեռքբերումներ:

Երբ երեխաներն աջակցության կարիք ունեն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նրանց մոտ և հետ է: Եկե՛ք միասին գործենք: 

Լրացնելով Հայաստանում երեխաների կրթական բացերը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Դասավանդի՜ր, Հայաստան-ը մշակում են լրացուցիչ դասերի մոդելներ տարբեր տարիքի երեխաների համար:

Կարդալ պատմությունը

Դպրոցների 31%-ում չկա ջուր կամ ձեռքերը լվանալու պայմաններ

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացրել է ՀՀ-ում դպրոցական և նախադպրոցական հաստատությունների ջրի հասանելիության և սանիտարահիգիենիկ պայմանների համապարփակ հետազոտություն:

Կարդալ պատմությունը

Հեղեղումներից տուժած երեխաներին տրամադրվել է աջակցություն

Լոռու և Տավուշի մարզեր հեղեղումներից տուժած 300 երեխայի տրամադրվել է հագուստի վաուչերներ և սոցիալ-հոգեբանական աջակցություն:

Կարդալ պատմությունը

Հարյուրավոր երեխաներ այսօր ավելի պատրաստ գնացին դպրոց

Ամռան ընթացքում «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել են դպրոցին նախապատրաստող մեկամսյա դասեր 5-6 տարեկան երեխաների համար:

Կարդալ պատմությունը

Էլեկտրոնային քարտ՝ հոգալու ընտանիքի առաջնային կարիքները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ մեկնարկել է ընտանիքների աջակցության ծրագիր e- քարտերի միջոցով։

Կարդալ պատմությունը

Վերիշենի երիտասարդական կենտրոնը՝ համայնքի մշակութային հաբ

Երիտասարդական կենտրոնը հիմնվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Արգենտինայի հայ համայնքի, ԱՄՆ ՄԶԳ-ի և երիտասարդների համատեղ ջանքերով:

Կարդալ պատմությունը