ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Արթիկի համայնքապետարանի և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի համագործակցության արդյունքում նոր «Երիտասարդների տուն» կհիմնվի

Արգենտինայի հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ Արթիկ համայնքում կստեղծվի առաջին «Երիտասարդների տունը»

05 Հուլիս 2023
Three partners holding hands and smiling
UNICEF Armenia/2023/Margaryan

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի, 2023 թ. – Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Արթիկում «Երիտասարդների տուն» հիմնելու վերաբերյալ։ «Երիտասարդների տուն» - ը կբացվի 2023 թվականի վերջին՝ Արգենտինայի հայ համայնքի աջակցությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով և մի շարք ծառայություններ կտրամադրի մոտ 500-700 երեխաների և դեռահասների, այդ թվում՝ արտադպրոցական կրթություն, կարիերայի վերաբերյալ խորհրդատվություն և ծանոթություններ` անհատական և խմբային աշխատանքների, վերապատրաստումների (թրենինգների), էքսկուրսիաների, համայնքային միջոցառումների և ճանաչողական այցերի միջոցով։

«Այս «Երիտասարդների տան» ստեղծման միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցի Արթիկի և հարակից համայնքների դեռահասներին և երիտասարդներին՝ օգտվելու ոչ ֆորմալ կրթությունից, զարգացնելու կյանքի հմտություններ և խթանելու իրենց ներուժը քաղաքացիական ներգրավվածության, նորարարության և ձեռներեցության ոլորտում: Այս «Երիտասարդների տունը» բազմաթիվ գործընկերների համագործակցության կարևոր օրինակ է՝ տեղական ինքնակառավարման մարմիններից մինչև Սփյուռք և քաղաքացիական հասարակություն՝ միտված ստեղծելու որակյալ համայնքահեն ծառայություն դեռահասների համար», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Արթիկի համայնքապետարանն ընտրել և հատկացրել է «Երիտասարդների տան» տարածքը, ինչպես նաև հանձն է առել ներդրումներ կատարել վերանորոգման աշխատանքներում։ 2024 թվականի հունվարից համայնքապետարանը կհոգա նաև կառույցի հետ կապված ծախսերը՝ որպես համայնքային ծառայություն, այդ թվում՝ անձնակազմի և կոմունալ ծառայությունները:

«Արթիկցի երիտասարդները մեծ ներուժ ունեն համայնքի ակտիվ անդամ դառնալու և իրենց երկրի զարգացմանը նպաստելու համար։ Նրանցից ոմանք արդեն ավագանու անդամ են։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս դեռահասների առողջ զարգացմանը, որպեսզի նրանք կարողանան օգտագործել իրենց ողջ ներուժը և այս «Երիտասարդների տան» միջոցով պատրաստ ենք հետագայում ևս աջակցել նրանց»,- նշել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կվերանորոգեն և կկահավորեն «Երիտասարդների տունը», ինչպես նաև կտրամադրեն տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված պարագաներ, զարգացնող խաղեր, կրթական, տեղեկատվական և ժամանցային նյութեր: Նոր աաշխատողների աշխատանքի ընդունելուց հետո, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԵՆԿ ՀԿ-ն նրանց կտրամադրեն նաև դեռահասների զարգացման, դեռահասների և երիտասարդների հետ աշխատելու սկզբունքների և երեխակենտրոն ծառայությունների մատուցման վերաբերյալ դասընթացներ: ԵՆԿ ՀԿ-ն հետագայում կաջակցի նաև տան գործունեությանը՝ օգնելով համայնքին մատուցել համայնքահեն և երիտասարդակենտրոն ծառայություններ:

«Լիահույս ենք, որ «Երիտասարդների տունը» հարթակ կդառնա Արթիկի երիտասարդների համար` իրենց համայնքի զարգացման գործում բովանդակալից մասնակցություն ունենալու, ինչպես նաև իրենց տեսակետներն ու կարծիքները բարձրաձայնելու համար: Մենք կաջակցենք նրանց ձեռք բերել կիրառելի հմտություններ, ներկայացնել իրենց փորձը, լուծումներ առաջարկել և համատեղ գտնել այնպիսի լուծումներ, որոնք կօգնեն նրանց սահուն անցում կատարել դեպի չափահասություն ու աշխատաշուկա», - նշել է ԵՆԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:

Երիտասարդների տունը» կստեղծվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների համար անվտանգ տարածքների հայեցակարգի հիման վրա, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում՝ պատրաստ կլինի ծառայել որպես անվտանգ երեխայակենտրոն վայր, որտեղ երեխաները, դեռահասները և երիտասարդները կարող են ստանալ հոգեբանական աջակցություն և այլ ծառայություններ։

«Արգենտինայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում արգենտինահայ համայնքին՝ Արթիկի երեխաներին և դեռահասներին ուղղված այս ծրագրին աջակցելու համար։ Մենք նաև շնորհակալ ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արգենտինայի և Հայաստանի գրասենյակներին համատեղ աշխատանքի համար։ Անհամբեր սպասում ենք մեր համատեղ նպատակների իրականացմանը՝  առաջնահերթություն համարելով Հայաստանում երեխաների և դեռահասների խաղաղ և բազմարդյուն ապագան», - նշել է Արգենտինայում «Հայաստան» հիմնադրամի ղեկավար Ալեքս Կալպակյանը:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37477232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով ավելի քան 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար գրեթե 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից:

Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookTwitterInstagram և YouTube-ում: