Ինչ է անհրաժեշտ իմանալ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի մասին

Անդրադառնում ենք պատվաստանյութի ստեղծման մասին առավել հուզող հարցերին (նյութը թարմացվել է հոկտեմբերի 26-ին, 2022թ.)

ՅՈՒՆԻՍԵՖ
Nurse holding disposable vaccine syringe
UNICEF/UNI77059/Holmes
18 Նոյեմբեր 2020

Պատվաստանյութերն ամեն տարի փրկում են միլիոնավոր կյանքեր։ ՔՈՎԻԴ-19-ի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի մշակումը հսկայական առաջընթաց է մեր գլոբալ ջանքերում՝ վերջ դնելու համավարակին և վերադառնալու բնականոն կյանքին մեր սիրելիների հետ:

Մենք հավաքել ենք փորձագիտական կազմակերպությունների ներկայացրած թարմ տեղեկություններ՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ ամենատարածված հարցերին պատասխանելու համար: Կշարունակենք թարմացնել հոդվածը, երբ ավելի շատ տեղեկություններ հասանելի դառնան: