Ինչպես տանն ավելի քիչ թուղթ օգտագործել

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը ներկայացնում են 4 մոտեցում, ինչի շնորհիվ կարող եք տանը խնայել թուղթը՝ այդպիսով օգնելով բնությանը

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Խոհանոցում կախված են երեք վերամշակվող գործվածքե սրբիչներ։
UNICEF Armenia/2020/Margaryan
04 Հունիս 2020
Թղթե մեկանգամյա օգտագործման սրբիչները փոխարինե՛ք վերամշակվող գործվածքով

Թղթե սրբիչները առօրյայի մաս են դարձել շատերի համար: Միայն ԱՄՆ-ում ամեն տարի օգտագործվում է ավելի քան 5,9 միլիարդ կիլոգրամ թղթե սրբիչ: Թղթե այդ պարագաները արտադրելու համար տարեկան պահանջվում են 110 միլիոն ծառ և ավելի քան 492 միլիարդ լիտր ջուր: Ոչ պակաս ահռելի ծավալի էներգիա է պահանջվում դրանք արտադրելու և գործարանից խանութ առաքելու համար, ինչի հետևանքով մթնոլորտ է արտանետվում մեծ ծավալի ածխաթթու գազ: Եվ մեկ գործածումից հետո այն հայտնվում է աղբանոցում: Ձեր խոհանոցին անհրաժեշտ թղթե սրբիչների՝ բնապահպանական առումով անվտանգ 12 այլընտրանք։ 

 

Մայր և դուստր միասին գիրք են կարդում։
UNICEF Armenia/2020/Margaryan
Գնե՛ք օգտագործված գրքեր կամ փոխառե՛ք դրանք

Փորձե՛ք ընկերների և ընտանիքների անդամների հետ փոխանակել գրքերը՝ այդպիսով օգնելով գրադարաններին, կամ նորերի փոխարեն գնել օգտագործված գրքեր: Էլեկտրոնային գրքերի անցնելը կօգնի խնայելու ծառերը:

Հավելյալ տեղեկատվություն էլեկտրոնային գրքերի և շրջակա միջավայրի վրա տպարանների գործունեության վնասակար ազդեցության մասին:

 

Կինը ծալում է կտորե անձեռոցիկները։
UNICEF Armenia/2020/Margaryan
Գործածե՛ք կրկնօգտագործվող և լվացվող կտորե անձեռոցիկներ

Սեղանի փոքրիկ անձեռոցիկը կարող է շրջակա միջավայրի վրա ծանրակշիռ վնասակար ներգործություն ունենալ: Օրինակ, եթե 150 մարդ ուտելիս օրական 3 անգամ 1-ական անձեռոցիկ օգտագործի, տարեկան թիվը կկազմի

164 250 000 000: Անձեռոցիկները չեն կարող վերամշակվել, քանի որ դրանք աղտոտված են լինում սննդի մնացորդներով: Ընթերցե՛ք այս հետաքրքիր վերլուծությունը. սեղանի թղթե՞, թե՞ կտորե անձեռոցիկներ:

 

Տղան համակարգչի միջոցով նամակ է գրում։
UNICEF Armenia/2020/Margaryan
Տեքստը տպելու համար օգտագործե՛ք Garamond տառատեսակը՝ Times New Roman-ի փոխարեն

Որքան փոքր է փաստաթղթի տառատեսակը, այնքան քիչ թանաք, էլեկտրականություն և թուղթ կպահանջվեն տպելու համար: Garamond-ը սովորաբար առաջարկվող տառատեսակներից ամենախնայողականն է, միաժամանակ հեշտընթեռնելի է: Ընտրե՛ք բաց գույնի և առանց մասնիկների տառատեսակներ, որոնք զգալիորեն քիչ թանաք կպահանջեն: 5 այլ էկո-տառատեսակներ։

 

Եկե՛ք բարելավենք մեր և ապագա սերունդների կյանքի որակը՝ խնայելով ջուրը, թուղթը, էներգիան, լավացնելով օդի որակը և հնարավորինս հրաժարվելով պլաստիկից։ Հավատացե՛ք՝ հնարավոր է։