Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի
Կլիմայի փոփոխությունն ու հետևանքները ազդում են առաջին հերթին երեխաների և երիտասարդների վրա։ Այսօր ծնված երեխան, երբ բոլորի իր 71-ամյակը, ապրելու է մի երկրագնդի վրա, որի միջին ջերմաստիճանը բարձր է լինելու 4° C- ով

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
«Ասում եք՝ ձեր երեխաներին աշխարհում ամենաշատն եք սիրում և, այնուամենայնիվ, գողանում իրենց ապագան»։
Գրետա Թունբերգ, շվեդացի կլիմայական ակտիվիստ, որը դարձել է կլիմայի գործողությունների խորհրդանիշ և համաշխարհային առաջնորդ ու նաև ներշնչանքի աղբյուր՝ համախմբելով աշխարհի երիտասարդներին՝ քայլեր ձեռնարկել հանուն բարենպաստ կլիմայի։
Կլիմայի փոփոխությունն ու հետևանքները ազդում են առաջին հերթին երեխաների և երիտասարդների վրա։ Այսօր ծնված երեխան, երբ բոլորի իր 71-ամյակը, ապրելու է մի երկրագնդի վրա, որի միջին ջերմաստիճանը բարձր է լինելու 4° C- ով։
Հայկական լեռնաշխարհի կլիման խիստ տատանվում է բազմաբնույթ տեղանքների, ցամաքային դիրքի և լեռնային լանդշաֆտի պատճառով, որը հանգեցնում է միկրոկլիմայի և էկոհամակարգային բազմազանության։
Ներկայիս կլիմայական պայմանները հանգեցնում են երաշտի, ջերմային ալիքների, ջրհեղեղների, սողանքների, կարկտահարության, ցրտահարության, քարաթափման, սելավների և ձնահյուսների։ Սա բացասական ազդեցություն է թողնում գյուղական համայնքների կենսապահովման և սննդի անվտանգության վրա։
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Ավստրիայի զարգացման գործակալությունը՝ Ավստրիական զարգացման համագործակցության գործառնական ստորաբաժանումը, վստահ են, որ այս ռիսկերը կարող են հակադարձվել, իսկ զարգացման տեմպերը՝ դանդաղեցվել։
Ահա, թե ինչ ենք անելու Հայաստանի 52 խոշորացված համայնքներում․

Ներգրավելու ենք 12-ից 18 տարեկան 28 000 երիտասարդների՝ աղջիկների և տղաների հավասարապես։

Վերապատրաստելու ենք 2 470 ուսուցիչների և վարչական աշխատակիցների։

Աշխատելու ենք 530 մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։
Կլիմայի փոփոխություններն անհանգստացնում են երիտասարդ աղջիկներին և տղաներն։ Նրանք ողջ աշխարհում կլիմայի գործողությունների իրականացնողներն են։ Երիտասարդներն ակտիվորեն լուծումներ են առաջարկում, թե ինչպես կարելի է դադարեցնել կլիմայի փոփոխությունը և շրջակա միջավայրի դեգրադացիան, ինչպես նաև՝ ստեղծել սոցիալապես և էկոլոգիապես կայուն համայնքներ։ Այնուամենայնիվ, դասավանդման ավանդական մեթոդները նրանց հնարավորություն չեն ընձեռում 21-րդ դարի հմտություններ կիրառել և մասնակցել իրենց համայնքների զարգացմանը։
Այս ծրագրի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը նպատակ ունի ցույց տալ 21-րդ դարի հմտությունների կիրառման միջոցով դպրոցներում կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հիմնախնդիրների վերաբերյալ ինտեգրված և բարելավված կրթական ծրագրերի և ուսումնառության կարևորությունը՝ համադրելով ուսումը համայնքների զարգացման և բարելավման հետ։
Նորարարական այս ուսուցման մոտեցմամբ մենք՝
- Ապրապնդելու ենք դպրոցների և համայնքների միջև փոխհարաբերությունները։
- Աշակերտներին սովորեցնելու ենք ծրագրի պլանավորում և իրականացում։
- Ներգրավելու և հզորացնելու ենք խոցելի խմբերի երիտասարդ աղջիկներին և տղաներին։
- Հնարավորություններ և կապեր ենք ստեղծելու երիտասարդների համար՝ նպաստելու իրենց համայնքների զարգացմանը։
- Երիտասարդ աղջիկներին և տղաներին ապահովելու ենք հավասար և բովանդակալից մասնակցության միջավայր՝ իրենց գիտելիքները բարելավելու ու կլիմայի փոփոխությունները մեղմելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու համար։
Մենք անմիջականորեն աշխատելու ենք դպրոցների հետ: Ուսուցիչների միջոցով զարգացնելու ենք դպրոցների կարողությունները, մշակվելու ենք ուսումնական նյութեր, ամրապնդվելու են կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ ուսումնական ծրագրերը դպրոցներում:
Համագործակցելու ենք նաև համայնքների հետ՝ համայնքային զարգացման ծրագրերում և բյուջեներում կլիմայի ռազմավարական գործողությունների ինտեգրման կենսունակ մեխանիզմներ մշակելու միջոցով՝ հիմք ընդունելով երեխայակենտրոն համայնքների սկզբունքները։
Ինչի՞ ենք հասնելու 2022 թվականի նոյեմբերին։
12-18 տարեկան ավելի քան 28 000 երիտասարդ աղջիկներ և տղաներ զինված կլինեն համապատասխան գիտելիքով և հմտություններով իրենց դպրոցների միջոցով հանդես գալ որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնորդներ։ Ընդգրկելու ենք նաև Հայաստանի 52 խոշորացված համայնքների 644,000 բնակիչներին (ՀՀ բնակչության 22%), որպեսզի նրանք ոտքի կանգնեն կլիմայի փոփոխության մեղմման գործողություններ իրականացնելու համար և քայլեր ձեռնարկեն՝ հարմարեցնելու կամ նվազեցնելու կլիմայով պայմանավորված ռիսկերի ազդեցությունը համայնքների, ընտանիքների և երեխաների վրա։