Գիտակցված ծնողավարում արտակարգ իրավիճակներում

Ձեռնարկում առկա տեսական նյութը, գործնական առաջադրանքներն ու նկարազարդ օրինակները կօգնեն ծնողներին ճանաչելու և հասկանալու իրենց և երեխաներին։

Հայրն աղջկան օգնում է սովորել դասերը։
UNICEF/Anush Babajanyan VII

Կարևոր ակնարկներ

Մենք ապրում ենք անընդհատ և արագորեն փոփոխվող աշխարհում, որում ցանկացած օր կարող են նոր իրադարձություններ տեղի ունենալ ու հիմնովին փոխել մեր կյանքը․ բնածին և տեխնոգեն աղտեներ, ռազմական գործողություններ, վթարներ, համավարակներ․․․ շարքը կարելի է երկար համալրել։ 

Այս իրավիճակն ուղեկցվում է անընդհատ և տևական անորոշությամբ, անկայունությամբ, բացասական լուրերի հոսքով, հոռետեսական կարգավորումներով, առօրյայի կտրուկ փոփոխություններով։ 

Որպես հետևանք՝ նման դեպքերում հաճախ առաջանում են տագնապայնություն, անհանգստություն, լարվածություն, վախեր, որոնք առավել սուր կարող են արտահայտվել ծնողների մոտ, ովքեր պատասխանատվություն են ոչ միայն իրենց, այլև իրենց երեխաների առողջության և կյանքի համար։ 

Այս ձեռնարկում անդրադարձել ենք այն հոգեբանական փոփոխություններին, որոնք ծնողներն ու երեխաներն ունենում են արտակարգ իրավիճակներում։ Դրանց ծանոթանալը կօգնի ձեզ ճանաչելու և հասկանալու ձեր և ձեր երեխաների՝ իրավիճակի հետ կապված հույզերը, մտքերը, վարքը և այլն։

Նշված մոտեցումների և սկզբունքների կիրառումը դրական ազդեցություն կունենա ձեր փոխհարաբերությունների վրա։

 

 


Սույն նյութը ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ։

Բովանդակության համար պատասխանատու է «Ծնողի դպրոց ծնողավարման, կրթական և հոգեբանական աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Միացյալ Թագավորության կառավարության, ինչպես նաև իրականացվող գործընկերների տեսակետները։ 

Cover_Գիտակցված ծնողավարում արտակարգ իրավիճակներում
Հեղինակ
Ծնողի դպրոց ՀԿ, ՅՈՒՆԻՍԵՖ
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Կարդալ զեկույցը