ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Աֆեյան հիմնադրամի համագործակցությունն ուժեղացրել է տեղահանված անձանց և նրանց հյուրընկալած համայնքներին տրվող հոգեսոցիալական աջակցությունը

Գործարկվել է հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության նորարարական uSupport հարթակը

04 Սեպտեմբեր 2026
Աղջկա և տղայի իլյուստրացիա
UNICEF Armenia/2026/Baroyan

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 4, 2026 թ. – ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը հայտնում է Աֆեյան հիմնադրամի հետ համագործակցության հաջող ավարտի մասին։ Հիմնադրամի աջակցության շնորհիվ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության կարևոր ծառայություններն ավելի հասանելի են դարձել տեղահանված և հյուրընկալող համայնքներում ապրող երեխաներին, դեռահասներին ու տեղում աշխատող մասնագետներին։ 

Միանալով  ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 2023 թվականի սեպտեմբերին հաջորդած մարդասիրական արձագանքին, երբ ավելի քան 115,000 հայեր, այդ թվում՝ 36,000 երեխաներ ստիպված էին լքել իրենց հայրենիքը և ապաստան փնտրել Հայաստանում, այս գործակցությունը նպաստեց համայնքային դիմակայունության ամրապնդմանը, սոցիալական համախմբվածության խթանմանը և հոգեսոցիալական աջակցության հասանելիության ընդլայնմանը՝ հենվելով միմյանց օգնելու և համայնքակենտրոն մոտեցումների վրա։ 

«Աֆեյան հիմնադրամի աջակցությունը հանգեցրել է դրական փոփոխությունների տեղահանությունից տուժած հազարավոր երեխաների և նրանց ընտանիքների կյանքում։ Ելնելով տարիքային առանձնահատկություններից՝ ճիշտ ժամանակին և տևական ժամանակ տրվող հոգեսոցիալական և հոգեկան առողջության աջակցությունը վճռորոշ նշանակություն ունի երեխաների և դեռահասների համար։ Այն նվազեցնում է սթրեսի և հոգեկան ծանր ապրումների թե՛ անմիջական, թե՛ երկարաժամկետ հետևանքները։ Միևնույն ժամանակ կարևոր էր հոգեկան առողջության մասնագետների գերծանրաբեռնվածության պայմաններում գտնել աջակցության տրամադրման ճկուն գործիքակազմ», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը։ «Միասին մենք օգնել ենք երիտասարդներին, ծնողներին և համայնքային մասնագետներին ձեռք բերել միմյանց աջակցելու կարողություններ, հաղթահարել հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ ձևավորված բացասական ընկալումները և ամրապնդել համայնքային կապերը, որոնք կշարունակեն գործել ծրագրի ավարտից հետո»։

«Համոզված ենք, որ երեխաների և երիտասարդների հոգեկան առողջությանն ու բարեկեցությանն աջակցելը Հայաստանի ապագայի մեջ կատարվող ներդրում է», - նշել է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի («Աֆեյան հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղ) գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը․ «Ուրախ ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր գործընկերությամբ, ինչի միջոցով հոգեսոցիալական և հոգեկան առողջության աջակցությունը երկրի ամբողջ տարածքում հասնում է դրա կարիքն ունեցող մարդկանց և համայնքներին։ Այս ծրագրի ձեռքբերումները ցույց են տալիս համայնքակենտրոն լուծումների, փոխաջակցության և համագործակցության ուժը երիտասարդների՝ դժվարությունները հաղթահարելու, կապեր հաստատելու և բարգավաճելու գործում»։

 

Դեռահասների լուսանկար
UNICEF Armenia/2025/Ghazaryan

Դեռահասների կարողությունների զարգացում փոխօգնության միջոցով
Հաշվի առնելով, որ հուզական ապրումների ժամանակ դեռահասները հաճախ առաջին հերթին դիմում են իրենց հասակակիցներին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորել և ընդլայնել է դեռահասների՝ կամավորական փոխօգնության ցանցեր։ Համակարգված վերապատրաստումների, մասնագիտական ուղղորդման և մենթորության միջոցով երիտասարդ կամավորները ձեռք են բերել հոգեբանական առաջին օգնության, հասակակիցների աջակցության, արդյունավետ հաղորդակցության և անհրաժեշտության դեպքում դեպի համապատասխան ծառայություններ ուղղորդելու գործնական հմտություններ։


Ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 2,017 դեռահաս կամավոր, որոնք իրենց համայնքներում հասակակիցների հետ կազմակերպել են քննարկումներ, իրազեկման միջոցառումներ և հոգեսոցիալական աջակցության տարատեսակ նախաձեռնություններ։ Արդյունքում դեռահաս կամավորները ներգրավել են 18,220 երեխայի և երիտասարդի՝ նպաստելով հոգեկան առողջության վերաբերյալ գրագիտության բարձրացմանը, մասնագիտացված օգնության դիմելու և հոգեսոցիալական բարեկեցության նկատմամբ ձևավորված բացասական ընկալումների թուլացմանը։


Երեխաների և դեռահասների աջակցության համակարգերի ամրապնդում
Երեխաների և երիտասարդների համար աջակցող միջավայր ստեղծելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցել է նաև ծնողների, հոգեբանների, սոցիալական աշխատողների և համայնքային այլ մասնագետների հետ։ Վերջիններս վերապատրաստվել են՝ սովորելով ճանաչել հոգեկան ծանր ապրումների նշանները, տրամադրել հոգեբանական առաջին օգնություն և անհրաժեշտության դեպքում ուղղորդել դեպի մասնագիտացված ծառայություններ։
Ծրագրի շրջանակում 1,098 ծնող և սոցիալական աշխատող վերապատրաստվել և ներգրավվել է որպես հոգեսոցիալական աջակցության և փոխօգնության կամավոր։ Տեղական կարողությունների ամրապնդման և ընտանիքների ու համայնքային ծառայությունների միջև կապերը զարգացնելու շնորհիվ այս կամավորները կարևոր դեր են ստանձնել ինչպես տեղահանված, այնպես էլ հյուրընկալող համայնքների ընտանիքներին աջակցելու գործում։ Նրանք աջակցություն են ցուցաբերել ընդհանուր առմամբ 26,004 ծնողի՝ նպաստելով տեղեկատվության, աջակցության և ծառայությունների հասանելիության ընդլայնմանը հոգեկան առողջության պահպանման սահմանափակ կարողություններով համայնքներում:

Աղջկա իլյուստրացիա
UNICEF Armenia/2026/Baroyan

Սոցիալական համախմբվածության և համայնքների դիմակայունության խթանում
Ծրագրի առանցքային նպատակներից մեկը տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների անդամներին համախմբելն էր այնպիսի միջոցառումների շուրջ, որոնք նպաստում են բարեկեցությանը, համայնքային կյանքին մարդկանց ներառմանն ու փոխաջակցությանը։ Նորարարական մոտեցումների, այդ թվում՝ վիզուալ պատմությունների ստեղծման, թատերական և երաժշտական միջոցառումներով ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները շուրջ 2,000 երեխաների և երիտասարդների համար ստեղծել են ապահով, ներառական միջավայր երկխոսության, ինքնարտահայտման և նոր կապերի ձևավորման համար:


ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև գործարկել է uSupport հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության նորարարական թվային հարթակի հայերեն տարբերակը, որը ստեղծվել է դեռահասների համար հոգեկան առողջության մասնագիտացված ծառայությունների հասանելիության բացը լրացնելու նպատակով։ Հարթակը երիտասարդներին, ծնողներին և մասնագետներին հնարավորություն է տալիս ըստ անհրաժեշտության ստանալ խորհրդատվություն՝ տեքստային և ձայնային հաղորդագրության կամ տեսազանգի միջոցով, օգտվել երիտասարդների համար հարմարեցված տեղեկատվական նյութերից և ինքնօգնության գործիքներից, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ուղղորդվել դեպի համապատասխան ծառայություններ։ Բաց կոդով, ամպային և մոդուլային տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված uSupport-ը համապատասխանում է անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության համաշխարհային չափանիշներին (GDPR+) և հնարավորություն է տալիս պահպանել օգտատերերի անանունությունը։
Ծրագրի բարեհաջող ավարտի կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը իր խորին երախտագիտությունն է հայտնում Աֆեյան հիմնադրամին՝ Հայաստանի ամբողջ տարածքում երեխաների և ընտանիքների բարեկեցությանն ուղղված տեսլական ունենալու, առաջնորդության և հետևողական հանձնառության համար։
###


Հիմնական արդյունքները՝ հակիրճ

  • Վերապատրաստվել և որպես հոգեսոցիալական աջակցության և փոխօգնության կամավոր ներգրավվել է 2,017 դեռահաս և 1,098 ծնող և սոցիալական աշխատող։
  • Փոխօգնության և այլ համայնքային այլ միջոցառումների շնորհիվ աջակցություն է ստացել 44,224 դեռահասներ, երիտասարդներդեռահաս, երիտասարդ և ծնողներծնող։
  • Ստեղծագործական միջոցառումներում ընդգրկվել են և վերապատրաստվել է 2,000 դեռահաս ևու երիտասարդ։
  • Գործարկվել է uSupport հարթակը, որը դեռահասներին և երիտասարդներին հնարավորություն է տալիս առցանց ստանալ հոգեկան առողջության վերաբերյալ գիտահեն տեղեկատվություն և մասնագիտական աջակցություն։
  • Ծրագիրն իրականացվել է Հայաստանի՝ փախստականներտեղահանվածներ հյուրընկալող և խոցելի համայնքներում՝ «Ծնողի դպրոց» ՀԿ-ի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, DizakArt-ի, «Սիստեմա Արմենիա» մշակութային հիմնադրամի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ։

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: [email protected]

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

Արդեն 33 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, կրթված և խնամված: Հիմնվելով 80-ամյա միջազգային փորձի և Հայաստանում ավելի քան երեք տասնամյակի ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է բարելավելու ամենախոցելի երեխաների կյանքը:


Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել www.unicef.am և www.babycef.am  կայքերը կամ հետևել մեզ հետևյալ սոցիալական հարթակներում` FacebookInstagram և X-ում: