Երեխաները և թվային աշխարհը
Այն ամենը ինչ պետք է իմանալ համացանցում երեխաներին սպառնող վտանգների և դրանցից պաշտպանվելու մասին:
Թվային տեխնոլոգիաները դարձել են մեր առօրյայի մի մասը․ դրանք ձևավորում են այն, թե ինչպես են երեխաները սովորում, շփվում, ստեղծագործում և արտահայտում իրենց։
Սոցիալական ցանցեր, խաղեր, արհեստական բանականություն, առցանց հարթակներ… թվային աշխարհը լի է հնարավորություններով, բայց այն, ինչպես իրական կյանքը, լի է վտանգներով և խնդիրներով:
Ստեղծել ենք այս էջը, որպեսզի ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձը և մասնագետների խորհուրդները ներկայացնենք ծնողներին, դեռահասներին և երիտասարդներին, օգնենք ավելի վստահ կողմնորոշվել թվային միջավայրում:
Ավելին, էջում կգտնեք գործնական խորհուրդներ և աջակցություն, երբ ինչ-որ բան առցանց սխալ է թվում կամ որևէ խնդրի եք բախվում:
Այստեղ խոսքը արգելքների մասին չէ. խոսքը վստահության, երկխոսության և այնպիսի մոտեցումների մասին է, որոնք օգնում են ծնողներին, երեխաներին ու երիտասարդներին լինել իրազեկված, զգալ պաշտպանված, լսված և իմանալ, թե ուր և ոււմ դիմել, եթե որևէ խնդիր լինի:
Ի դեպ, էջում թաքնված է մի կարևոր ուղերձ կա: Կարդացե՛ք ուշադիր, ուսումնասիրե՛ք և փորձե՛ք գտնել այն։
Միասին կարող ենք ձևավորել թվային միջավայր, որտեղ երեխաների իրավունքները, անվտանգությունն ու ձայնը
ոչ թե հետին պլանում են, այլ՝ հիմքում։
Ահա թե ինչպես ծնողները կարող են օգնել երեխաներին լինել անվտանգ համացանցում:
Ծնողավարումը թվային դարում
Ծնողավարության առցանց ծրագիրը մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Ծնողի դպրոց» ՀԿ-ի մասնագետների կողմից: Ծրագիրը բաղկացած է չորս թեմաներից՝
1. Ծնող-երեխա արդյունավետ հարաբերություններն ու էկրանները
2. Ծնողավարական մոտեցումներն ու էլեկտրոնային սարքերը
3. Համացանցը և դեռահասները
4. Երեխաների անվտանգությունն ու առողջ սովորությունները թվային միջավայրում
Այս դասընթացը նրանց համար է, ովքեր «չի կարելի»-ների փոխարեն ընտրում են ավելի գիտակից, գրագետ և աջակցող մոտեցումներ։
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ տեղեկություններ կան ձեր մասին համացանցում։
ԿիբեռՉատ. չատբոտ և թեժ գիծ ծնողների և դեռահասների համար
Փաստեր, վերլուծություն և արդյունավետ լուծումներ
Թվային միջավայրը պարզապես առանձին աշխարհ չէ, այն արտացոլում է այն հարաբերություններն ու փորձառությունները, որոնց երեխաները բախվում են ամեն օր։
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի թվային աշխարհը դառնա անվտանգ ու աջակցող միջավայր, որտեղ երեխաները կարող են կրթվել, շփվել և ազատ արտահայտվել։ Այդ նպատակով մենք համագործակցում ենք կառավարությունների հետ՝ նպաստելով երեխաներին պաշտպանող կանոնակարգերի ձևավորմանը, և աշխատում ենք ոլորտի շահագրգիռ կողմերի հետ՝ խթանելու պատասխանատու գործելակերպ, որ նպաստում է երեխաների առցանց անվտանգության բարելավմանը։
Միևնույն ժամանակ մենք փորձում ենք բարձրաձայնել սպառնացող վտանգների մասին և դրանցից պաշտպանվելու թվային հմտություններ փոխանցել դեռահասներին և երիտասարդներին, ինչպես նաև ընտանիքներին: