Անձնական տվյալների մշակման իրավակարգավորումները ուսումնական հաստատություններում
Ձեռնարկ հետաքրքրված մասնագետների համար

- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Ներկայիս թվային ժամանակաշրջանում ուսումնական հաստատությունների գործունեությունը հիմնված է նորագույն տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև դրանց միջոցով մեծ քանակությամբ տեղեկությունների ստացման, ուսումնասիրության և փոխանցման վրա։ Այդ տեղեկությունների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում անձնական տվյալները։
Ուսումնական հաստատությունները իրենց աշակերտների, ուսուցիչների, այլ աշխատողների անձնական տվյալները պաշտպանելու նպատակով պարտավոր են հետևել, որ վերջիններիս անձնական տվյալները մշակվեն օրենսդրության պահանջներին համապատասխան։
Ուղեցույցի նպատակն է ուսումնական հաստատություններին ծանոթացնել այն ուղենշային և հիմնարար կանոններին, որոնք առկա են անձնական տվյալների պաշտպանության բնագավառում: Այն նախատեսված է ուսուցիչների, ուսումնական հաստատությունների տնօրենության, ինչպես նաև այլ հետաքրքրված մասնագետների համար:
Ուղեցույցի կիրառումը կխթանի ուսումնական հաստատություններում անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակ ապահովելուն, ինչպես նաև ուսումնական հաստատությունների շահառուների իրավունքների պաշտպանությանը:
Ձեռնարկը պատրաստվել է Միացյալ Թագավորության կառավարության
ֆինանսական աջակցությամբ՝ ՄԹ միջազգային զարգացման շրջանակում։
