Disrupting Harm in Armenia

Տեխնոլոգիաների կիրառմամբ երեխաների սեռական շահագործման և բռնության վերաբերյալ տվյալներ

Առցանց վտանգների գնահատումը Հայաստանում. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Ներքին գործերի նախարարության համատեղ հայտարարությունը
UNICEF Armenia/2023/Biayna Mahari

Highlights

Հայաստանում բազմաթիվ երեխաներ հարկադրված են լռել ոչ միայն իրենց նկատմամբ բռնություն գործադրած անձանցից ունեցած վախի պատճառով, այլև սեռական ոտնձգության և բռնության շուրջ ձևավորված խորապես արմատավորված հասարակական խարանի և ամոթի հետևանքով: 

Այդ ամոթն այնքան համատարած է, որ երեխաներն իրենց փակուղու մեջ են զգում՝ չկարողանալով դիմել օգնության՝ վախենալով դատապարտվել ընտանիքի անդամների, հասակակիցների և համայնքի կողմից։ 

Հանցագործները շահագործում են այս վախը՝ բացահայտման սպառնալիքը օգտագործելով երեխաներին վերահսկելու և նորից ու նորից զոհ դարձնելու նպատակով՝ նրանց պահելով շահագործման և բռնության շարունակական շրջանի մեջ։ Արդյունքում բազմաթիվ երեխաներ լուռ տանջվում են՝ չկարողանալով բարձրաձայնել իրենց հետ տեղի ունեցածի մասին, աջակցություն ստանալ կամ արդարություն փնտրել։

«Disrupting Harm in Armenia» (վերջ տալ վնասին)  զեկույցը երկրի առաջին համապարփակ քայլն է՝ հասկանալու և հասցեագրելու տեխնոլոգիաների միջոցով իրականացվող երեխաների սեռական ոտնձգության և սեռական բռնության խնդիրը։ Safe Online-ի կողմից ֆինանսավորվող և ԷՍՊԱԹ Ինթերնեշնլ-ի (ECPAT International), ԻՆՏԵՐՊՈԼ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ինոչենտի հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական նախագիծն արդեն իսկ կարևոր տվյալներ և վերլուծություններ է փաստագրել 13 երկրում։ Հայաստանում հետազոտությունն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ ներքին գործերի  նախարարության և ԻՆՏԵՐՊՈԼ-ի տեղական բյուրոյի հետ սերտ համագործակցությամբ։

  • Հայաստանում համացանցից օգտվող 12–17 տարեկան երեխաների 5 տոկոսը վերջին մեկ տարվա ընթացքում ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության։
    Դեպքերի 71 տոկոսը տեղի է ունեցել ամբողջությամբ առցանց միջավայրում՝ հաճախ սոցիալական մեդիա հարթակների միջոցով, ինչպիսիք են Instagram-ը, Snapchat-ը, TikTok-ը և Telegram-ը։
  • Հանցագործների 57 տոկոսը երեխաներին ծանոթ անձինք են եղել, այդ թվում՝ հասակակիցներ ու ծանոթներ, ինչը հերքում է այն առասպելը, թե ամենամեծ վտանգն անծանոթներն են ներկայացնում։
  • Տուժածների կեսից ավելին (53 տոկոսը) երբևէ որևէ մեկին չի հայտնել բռնության մասին, և որևէ դեպք չի զեկուցվել ոստիկանությանը։ Ամոթը, խարանը և զոհին մեղադրելու վախը եղել են բացահայտմանը խոչընդոտող հիմնական գործոնները։
  • Բռնության այսպիսի ձևերի ենթարկված երեխաները 12 անգամ ավելի հավանական է, որ ինքնասպանության մտքեր ունենան և 21 անգամ ավելի հավանական է, որ ինքնավնասման դիմեն՝ համեմատած իրենց հասակակիցների հետ՝ կրելով հոգեկան առողջությունը վնասող լուրջ հետևանքներ, սոցիալական մեկուսացում և երկարաժամկետ հոգեբանական տրավմա:

     

Զեկույցի անգլերեն տարբերակը հասանելի է այս հղումով: 

Զեկույցի կազմ: Տղայի կերպարով իլյուստրացիա բջջային հեռախոսը ձեռքին:
Հեղինակ(ներ)
ECPAT, INTERPOL, UNICEF
Հրապարակման օր
Լեզուներ
Հայերեն

Առկա փաստաթղթերը