Ինչպես սննդի շնորհիվ օգնել բնությանը
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գրծակալությունը ներկայացնում են 9 պարզ մոտեցում, որ կիրառելով ձեր տանը՝ կարող եք խնայել բնությունը

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Նվազեցրե՛ք մսամթերքի սպառումը և փոխարինե՛ք այն բուսական ծագման մթերքով
Տավարի միսը սպիտակուցով հարուստ բուսական ծագման մթերքով փոխարինելը ածխածնի ձեր հետքը կրճատելու ամենաարդյունավետ միջոցներից է:
Եթե աշխարհի բոլոր մարդիկ իրենց սննդակարգում կատարեն մեկ փոփոխություն՝ տավարի միսը փոխարինեն սպիտակուցով հարուստ այլ մթերքով (լոբազգիներ, ընկուզեղեն, սերմեր, սոյա և այլն), ապա ողջ աշխարհում սննդի արտադրության հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները կկրճատվեն 25 %-ով:
Ծանոթացե՛ք սպիտակուցով հարուստ այս 6 սննդամթերքներին, որոնք ավելի առողջարար են, քան տավարի միսը:
Ցանքերի մշակումից և ընտանի կենդանիների բուծումից արտանետվող ածխածինը կազմում է ածխածնի համաշխարհային արտանետումների 24 %-ը, ինչը ավելի քան 12 անգամ գերազանցում է օդային փոխադրամիջոցներից արտանետումները:
Տեղական արտադրության սնունդ գնելը և ավելի քիչ միս օգտագործելը ածխածնի ձեր հետքը նվազեցնելու լավագույն եղանակներից մեկն է: Փորձե՛ք շաբաթվա մեջ մեկ օր խուսափել միս ուտելուց: Գործի՛ դրեք ձեր երևակայությունը և փորձե՛ք նոր բաղադրատոմսեր: Ահա բուսական բաղադրատոմսերի մի շարք տարբերակներ:

Գնե՛ք տեղական պանիր
Տեղական արտադրանքը գնելը կխթանի երկրի ներքին տնտեսությունը: Տեղական պանիրը ավելի թարմ է, քան փաթեթավորված և աշխարհի մի ծայրից մյուսը հազարավոր մղոններ անցածը: Կանաչիով պանիրը բարձր աստիճանի բիոհասանելիության կալցիումի և մագնեզիումի հարուստ աղբյուր է և պարունակում է A, D3, և K2 վիտամիններ: Ծանոթացե՛ք ձեր սննդակարգում պանիրը ներառելու 5 օգուտներին:

Սառեցրե՛ք բանջարեղենի մնացորդները և տնական արգանա՛կ պատրաստեք
Թարմ մթերքով ճաշ պատրաստելուց հետո ավելացած մնացորդները, որոնք պիտի նետեիք աղբամանը, ապա դրանք պիտի հայտնվեին աղբավայրում, որտեղ էլ կսկսեին էթիլենային և մեթան գազ արտադրել, որևէ տարայով տեղավորե՛ք սառցարանում:
Ցանկացած բանջարեղեն կարելի է նման ձևով պահեստավորել, սակայն ամենատարածված և ավանդական տեսակներն են սոխը, նեխուրը և գազարը: Երբ տարան գրեթե լիքն է, կարող եք պատրաստել արգանակը: Նախքան գործածելը լվացե՛ք բանջարեղենը: Այսպես կարող եք բանջարեղենի մնացորդներից խաշու պատրաստել:

Թարմ մթերքը ճի՛շտ տեղավորեք սառնարանում՝ պահպանման ժամկետը երկարաձգելու համար
Շատ մրգեր արտանետում են էթիլենային գազ, որը արագացնում է դրանց հետ պահվող այլ մթերքների հասունացումը: Բանանը, խնձորը և լոլիկները տեղավորե՛ք միասին և առանձնացրե՛ք այլ մրգերից ու բանջարեղենից: Որպեսզի չբորբոսնեն, հատապտուղները լվացե՛ք միայն այն ժամանակ, երբ պատրաստվում եք օգտագործելու: Ավելացած մթերքը կարելի է սառեցնել, թթու դնել, կամ կարող եք դրանցով ջեմ պատրաստել: Ինչպես տնային պայմաններում բանջարեղենը թթու դնել:

Գնե՛ք տեղական և սեզոնային թարմ մթերք
Սեզոնային մրգերն ու բանջարեղենը էկոլոգիապես անվտանգ են և առողջարար:
Տեղական արտադրության և սեզոնային մթերքի ձեր ընտրությունը նվազեցնում է ոչ սեզոնային մթերքի պահանջարկը: Դա էլ իր հերթին խթանում է ձեր տարածքում տեղական արտադրությունն ու գյուղատնտեսությունը, ինչը ենթադրում է մթերքի ավելի քիչ փոխադրում և սառեցում, ավելի քիչ ջերմոցային գազեր և ճառագայթում Իմացե՛ք, թե ինչպես կարող եք սեզոնային գնումներ կատարել:
Օգտագործե՛ք բնական կամ անանուխի համով մաստակներ։ Մաստակը՝ որպես տարածքը աղտոտող թափոն, քանակով զիջում է միայն ծխախոտին: Այն կենսաքայքայվող չէ: Դրա հիմնական բաղադրիչը պոլիիզոբութիլենն է. արհեստական կաուչուկ, որը ստացվում է չմշակված նավթից: Օգտագործե՛ք չիկոզապոտե կոչվող ծառի հյութից ստացվող կամ անանուխի համով մաստակներ: Երկու տարբերակի դեպքում էլ կունենաք նույն ազդեցությունը ձեր շնչառության վրա, սակայն կնվազեցնեք շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունը:

Մրգերից ու բանջարեղենից ընտրե՛ք տարօրինակ և ոչ կատարյալ տեսք ունեցողները
Նվազեցրե՛ք սննդի թափոնները և ընտրե՛ք ոչ կատարյալ տեսք ունեցող մթերքը. դրանք նույն համն ունեն:
Մարդու՝ սպառման համար արտադրած և փաթեթավորած սննդի մեկ երրորդը դեն է նետվում: Խոտանվող սննդամթերքի մեջ ամենամեծ տեղն են զբաղեցնում մրգերն ու բանջարեղենը: Խանութները դեն են նետում դրանք, որովհետև սպառողների մեծամասնությունը չի գնում ոչ կատարյալ տեսք ունեցող մթերք: Խնայե՛ք սնունդ. սննդի թափոնի և խոտանման նվազեցման համաշխարհային նախաձեռնություն:

Տնկե՛ք մթերքի որոշ տեսակների մնացորդները
Մթերքի ամենատարածված մնացորդները՝ բանանի և նարնջի կեղևները, քայքայվում են 2 տարում:
Սննդի մնացորդների համար որպես աղբավայր մարդիկ հաճախ օգտագործում են բնությունը՝ այն պատճառաբանությամբ, որ դրանք կենսաքայքայվող են: Այդ մնացորդների առավել արդյունավետ կիրառությունը դրանցից պարարտանյութ ստանալն է կամ ձեր իսկ տանը դրանք աճեցնելը: Տերևակալած մնացորդները ողջ տարին կարող են աճել ջրի մեջ ձեր արևոտ պատուհանագոգին: Լրացուցիչ հուշումներ սննդի մնացորդներից բույսեր աճեցնելու մասին:

Մթերքը կարելի է ուտել պահպանման ժամկետը լրանալուց հետո
«Գործածել մինչև…» կամ «Պահպանման ժամկետը մինչև…» արտահայտությունները վերաբերում են մթերքի որակին, ոչ թե անվտանգությանը. նշված ժամկետից հետո սնունդը ուտելու համար դեռևս ապահով է, սակայն կարող է չունենալ բնորոշ տեսքը կամ բույրը: Նվազեցրե՛ք սննդի թափոնները՝ ընտրություն կատարելով ոչ պիտանի և անվտանգ մթերքի միջև: Ծանոթացե՛ք այս օգտակար ուղեցույցին, որը սննդի պահպանման մասին է:
Եկե՛ք բարելավենք մեր և ապագա սերունդների կյանքի որակը՝ խնայելով ջուրը, թուղթը, էներգիան, լավացնելով օդի որակը և հնարավորինս հրաժարվելով պլաստիկից։ Հավատաց՛եք՝ հնարավոր է։