Բեյոնսեն միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ հանուն Բուրունդիի հեռավոր վայրերում երեխաների համար մաքուր ջրի մատակարարման

01 Հուլիս 2017
Պատին հենված աֆրիկացի փոքրիկ տղան կյանքի մասին խորհելիս
UNICEF Burundi/2016/J.Haro
Արդեն 7 տարի է, ինչ Թիմոթին (Timothée) իր եղբոր հետ բնակվում է Բուժումբուրայի փողոցներում: Չունենալով տարրական սանիտարահիգենիկ պայմաններ՝ նրանց կյանքի յուրաքանչյուր օրը պայքար է գոյատևման համար:

Հուլիսի 1, 2017թ., Նյու Օրլեանս– Համաշխարհային ձեռներեց և պարզապես մարդասեր Բեյոնսեն իր «BeyGOOD» (ԲեյԳուդ) բարեգործական հիմնադրամի հետ միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ այսօր հայտարարելով «BEYGOOD4BURUNDI» (ԲեյԳուդԲուրունդիիՀամար) նախաձեռնության մեկնարկը: Նախաձեռնությունը կտևի մի քանի տարի՝ նպատակ ունենալով մաքուր ջուր մատակարարել Բուրունդիի հեռավոր վայրերում բնակվող երեխաների համար: Համագործակցության շնորհիվ կբարելավվի ջրի և տարրական հիգիենայի իրավիճակը դեպի ծով ելք չունեցող արևելյան Աֆրիկայի այս երկրում:

Բուրունդիում ջրի սուղ իրավիճակը իսկական ճգնաժամ է երեխաների համար: Երբ երեխաները օգտվում են կեղտոտ ջրից, դա ոչ միայն ազդում է նրանց առողջության վրա՝ բազմաթիվ հիմանդությունների առիթ դառնալով, այլև մահացու վտանգ է իրենից ներկայացնում հատկապես հինգ տարեկանից ցածր երեխաների համար: Մաքուր ջրի պակասի պատճառով երեխաները չեն հաճախում դպրոց՝ ստիպված լինելով կիլոմետրեր քայլել, որպեսզի ջրհոր գտնեն: Ջուր բերելու խնդիրը բեռ է հատկապես աղջիկների համար, ովքեր հաճախ այդ ճանապարհին բռնության զոհ են դառնում:

«Ջրամատակարարման իրավունքը հիմնարար իրավունք է: Երեխաների համար մաքուր ջուր ապահովելով՝ մենք պաշտպանում ենք նրանց կյանքի, առողջության և կրթության իրավունքները և լուսավոր ապագայի հույս տալիս: Ես հանձն եմ առնում օգնել՝ Բուրունդիում տիրող ջրի ճգնաժամին կայուն լուծում տալու համար»,- նշեց Բեյոնսեն:

«Ջրի ճգնաժամը համաշխարհային մասշտաբի խնդիր է այսօր, և Բուրունդիի երեխաներն այս առումով ամենախոցելի խմբերից են»,- հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԱՄՆ գրասենյակի գործադիր տնօրեն Քերիլ Սթերնը: «Այս յուրահատուկ գործընկերությունը միավորում է ժամանցի ոլորտի հնարավորություններն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաներին մաքուր ջուր տրամադրելու բնագավառում առկա տարիների փորձագիտությունը: Մենք շնորհակալ ենք Բեյոնսեին և նրա «BeyGOOD» հիմնադրամին ՅՈՒՆԻՍԵՖ-ին միանալու և այս կարևոր խնդրը բարձրաձայնելու և լուծել օգնելու համար»:

Գործընկերության առաջին փուլում չորս թիրախային շրջանների դպրոցներում կկառուցվեն ձեռքի պոմպ ունեցող նոր ջրհորներ, հիգիենայի վերաբերյալ գրագիտություն կտրամադրվի և կբարելավվի համայնքների սանիտարահիգիենիկ իրավիճակը: Այս գյուղական համայնքներում երեխաները շարունակաբար թերսնուցված են՝ բնակչության մոտ 65 տոկոսի ջրի կեղտոտ աղբյուրներից օգտվելու պատճառով: Երեխաներն ու նրանց ընտանիքի անդամները ստիպված են երկար ճանապարհ կտրել՝ ջուր հայթայթելու նպատակով և նույնիսկ այդ դեպքում մաքուր ջրի հասանելիությունը բավարար չէ:

Հաջորդ փուլերի մասին հայտարարություն կարվի ս.թ. նոյեմբերի 20-ին՝ Երեխաների միջազգային օրը:

Վերջին երեք տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ավելի քան 100 միլիոն մարդկանց ապահովել է մաքուր ջրով և սանիտարահիգիենիկ ծառայություններով: ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70 տարվա գործնական փորձն այս բնագավառում, ինչպես նաև ներկայությունը աշխարհի բոլոր ծայրերում հիմնադրամին բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ երեխաներին կյանքը փրկող օգնություն տրամադրել կայուն և արագ կերպով:

Մամուլի հարցերով պատասխանատու

Զառա Սարգսյան
Հաղորդակցման ծրագրերի ղեկավար
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հեռ: 37455232169
Հեռ: 37410580174
Էլ. Փոստ: zsargsyan@unicef.org

About UNICEF

UNICEF promotes the rights and wellbeing of every child, in everything we do. Together with our partners, we work in 190 countries and territories to translate that commitment into practical action, focusing special effort on reaching the most vulnerable and excluded children, to the benefit of all children, everywhere.

For more information about UNICEF and its work for children, visit www.unicef.org.

Follow UNICEF on Twitter and Facebook