Հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է հասարակության լիիրավ անդամ լինեն
Գոռի ելույթը Երեխաների համաշխարհային օրը

- Հայերեն
- English
Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այդ կապակցությամբ նոյեմբերի 21-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում երեխաները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին:
Երեխաները նաև լսեցին ՀՀ նախագահի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի ելույթները, ինչպես նաև՝ քննարկեցին իրենց ներկայացրցած խնդիրների հնարավոր լուծումները մեծահասակների հետ, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
7-րդ դասարանի աշակերտ Գոռ Համբարձումյանը խոսեց ներառման մասին, ինչպես նաև հատուկ և այսօր արդեն հանրակրթական դպրոցներում ուսանելու իր փորձի, ընկերներ գտնելու և ապագայում հայտնի երգիչ դառնալու ծրագրերի մասին:
«Կցանկանամ, որ կետային սալիկներ լինի, ձայնային լուսացույցներ լինեն բանկերում, թանգարաններում, կանգառներում, բոլոր տեղերում ձայնային տեղեկատուներ լինեն։ Հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների համար անցումներ տեղադրեն, որ նրանք նույնպես կարողանան տեղաշարժվել, որ նրանք չտարբերվեն տեսնողներից»: