Եթե հայրերը ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց երեխաների հետ...

Դիանայի ելույթը Երեխաների համաշխարհային օրը

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
ՅՈՒՆԻՍԵՖ-ի կապույտ շապիկը հագած Դիանան ծիծաղում է, ձեռքերով ծածկելով բերանը, իսկ նրա ձախ մասում կապույտ ամպիկի մեջ իր ելույթից մեջբերում է գրված:
UNICEF Armenia/2018/Neo Simone
25 Նոյեմբեր 2018

Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այդ կապակցությամբ նոյեմբերի 21-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում երեխաները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին:

Երեխաները նաև լսեցին ՀՀ նախագահի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի ելույթները, ինչպես նաև՝ քննարկեցին իրենց ներկայացրցած խնդիրների հնարավոր լուծումները մեծահասակների հետ, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

16-ամյա Դիանան խոսում է երեխաների կյանքում հոր դերի կարևորության մասին:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

«Երեխայի դաստիարակության մեջ նրա կողքին լինելն ավելի կարևոր է, քան միայն նրա նյութական կատարյալ վիճակն ապահովելը»: