Ես առաջարկում եմ լսել երեխային, փորձել հասկանալ նրա տեսնակյունը
Նարեի ելույթը Երեխաների համաշխարհային օրը

- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այդ կապակցությամբ նոյեմբերի 21-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում երեխաները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին:
Երեխաները նաև լսեցին ՀՀ նախագահի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի ելույթները, ինչպես նաև՝ քննարկեցին իրենց ներկայացրցած խնդիրների հնարավոր լուծումները մեծահասակների հետ, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
Վալերիյ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի առաջին կուրսի ուսանողուհի Նարեն խոսեց երեխաների լսված լինելու և իրենց առնչվող որոշումների կայացման գործընթացին մասնակից լինելու իրավունքների մասին:
«Կարծում եմ` բոլորդ էլ համաձայն եք, որ առողջ և զարգացող պետության հիմքում ընկած է սրտացավ քաղաքացին: Եվ որպեսզի մարդ վստահ լինի իր ուժերի վրա, նա պետք է զգա աջակցություն նախ իր ընտանիքից, համայնքից, և հետո նոր պետությունից»: