Ես պահանջում եմ, որ մանկական բազմաչափ աղքատությունը դառնա օրակարգային
Աննայի ելույթը Երեխաների համաշխարհային օրվան
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այդ կապակցությամբ նոյեմբերի 21-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում երեխաները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին:
Երեխաները նաև լսեցին ՀՀ նախագահի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի ելույթները, ինչպես նաև՝ քննարկեցին իրենց ներկայացրցած խնդիրների հնարավոր լուծումները մեծահասակների հետ, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
Աննան խոսում է, թե աղքատությունն ինչպես է ազդում երեխաների վրա, և թե ինչ կարող են անել մեծերը երեխաների աղքատությունը վերացնելու համար:
«Ենթադրենք մեր մարզում ապրում է ֆինանսական կայուն պայմաններ ունեցող մի ընտանիք, որտեղ երեխաներից մեկը ցանկանում է հաճախել օրինակ դաշնամուրի դասընթացների, բայց թե՛ տեղում, թե՛ հարակից շրջաններում նման խմբակ չկա: Սա նշանակում է, որ երեխան մեծանում է բազմաչափ աղքատության մեջ»: