Ես ուզում եմ որոկյալ և աշակերտակենտրոն կրթություն ստանալ

Մարիամի ելույթը Երեխաների համաշխարհային օրը

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Մարիամը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կապույտ շապիկով ուրախ ու զարմացած ինքն իրեն ք մատնանշում, իսկ ձախ մասում կապույտ ամպիկի մեջ նրա ելույթից մեջբերում գրված՞
UNICEF Armenia/2018/Neo Simone
01 Դեկտեմբեր 2018

Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այդ կապակցությամբ նոյեմբերի 21-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում երեխաները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին:

Երեխաները նաև լսեցին ՀՀ նախագահի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի ելույթները, ինչպես նաև՝ քննարկեցին իրենց ներկայացրցած խնդիրների հնարավոր լուծումները մեծահասակների հետ, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Երիտասարդ թղթակից Մարիամը ներկայացրեց կյանքում և աշխատաշուկայում անհրաժեշտ հմտությունների պակասի խնդիրը, որին բախվում են բազմաթիվ աշակերտներ կրթական համակարգում դրանք ձեռք չբերելով:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

«Իմ ու ինձ պես տասնյակ հազարավոր երազողների կրթության հետևում ընդամենը մեծ ցանկություն է կանգնած, որը սկսվում է ամեն մի աշակերտից ու ուսուցչից և հասնում մինչ Կրթության ու գիտության նախարարություն»: