Առանց ուժեղ սոցիալական պաշտպանության ծառայությունների դժվար թե կարողանանք դուրս գալ այս իրավիճակից

Հայկի ելույթը Երեխաների համաշխարհային օրը

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Հայկը ժպտում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կապույտ շապիկով, իսկ ձախ մասում կապույտ ամպիկի մեջ մեջբերում է նրա ելույթից:
UNICEF Armenia/2018/Neo Simone
05 Դեկտեմբեր 2018

Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այդ կապակցությամբ նոյեմբերի 21-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում երեխաները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին:

Երեխաները նաև լսեցին ՀՀ նախագահի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի ելույթները, ինչպես նաև՝ քննարկեցին իրենց ներկայացրցած խնդիրների հնարավոր լուծումները մեծահասակների հետ, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Հայկը խոսում է Հայաստանում երեխաների զարգացման համար անհրաժեշտ ներդրումների պակասի մասին և հնարավոր լուծումներ առաջարկում:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

«Իրականում, եթե երկրի կառավարությունը բավարար ֆինանսներ է հատկացնում երեխաների կրթությանը, այն կարող է շրջադարձային լինել երկրի տնտեսության մի շարք բնագավառների համար»: