Ինչպես տանը խնայել ջուրը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը ներկայացնում են 9 պարզ մոտեցում, որ կարող եք կիրառել տանն ու խնայել ջուրը՝ բնության ամենաթանկ ռեսուրսներից մեկը

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Փոքրիկն այգում խաղում է վաննայի մեջ ոռոգման նպատակներով հավաքված ջրի հետ։
UNICEF Armenia/2020/Margaryan
04 Հունիս 2020
Կատարե՛ք տաք ջրի խնայողություն

Ցնցուղ ընդունելիս օգտագործվող ջրի ավելի քան 10 %-ը ծախսվում է տաքանալուն սպասելու ընթացքում: Այդ հավելյալ ջուրը դույլի մեջ հավաքելը կնազեցնի ջրի վատնումը: Հավաքված ջուրը կարող եք օգտագործել բույսերը ջրելու, մեքենան կամ հատակը լվանալու կամ զուգարանակոնքի մեջ լցնելու համար:

Եթե դույլ օգտագործելը ձեզ համար քիչ հավանական է, մտածե՛ք տաք ջրամատակարարման համակարգ տեղադրելու մասին: Լրացուցիչ փաստեր և հուշումներ ջուրը խնայելու մասին: 

 

Փոքրիկ աղջնակը լվանում է ատամները՝ պարբերաբար փակելով ծորակը։
UNICEF Armenia/2020/Margaryan
Փակե՛ք ծորակը ատամները խոզանակելիս

Ատամները օրական 2 անգամ 2 րոպե տևողությամբ խոզանակելիս ծորակը փակելով կարող եք օրական 30 լիտր ջուր խնայել: Դա տարեկան կկազմի գրեթե 11,356 լիտր։ Ծանոթացե՛ք  ծորակը փակ պահելու մասին մի քանի հուշումների:

 

Կինը լվացքի մեքենայից հանում է լվացված շորերը։
UNICEF Armenia/2020/Margaryan
Ամենօրյա լվացքի ժամանակ օգտագործե՛ք միկրոմանրաթելային (microfiber) գործվածքից տոպրակներ՝ ջուրը աղտոտումից պաշտպանելու համար

Արհեստական (սինթետիկ) գործվածքները լվացքաջրի մեջ թողնում են պլաստիկի փոքրագույն մասնիկներ, որոնք վաղ թե ուշ հայտնվում են գետերում, լճերում և օվկիանոսներում՝ վտանգելով ծովաբնակ բույսերի և կենդանիների գոյությունը: Միկրոմանրաթելային գործվածքից տոպրակները կկանխեն այդ մասնիկների տարածումը: Իմացե՛ք, թե ինչու է կարևոր ջրի աղտոտման դեմ պայքարը: 

 

Կինը հագուստը լցնում է լվացքի մեքենայի մեջ։
UNICEF Armenia/2020/Margaryan
Հագուստը լվացե՛ք սառը ջրով

Սառը ջրով լվացք անելը ոչ միայն օգտակար է ձեր հագուստի ու գրպանի, այլև շրջակա միջավայրի համար: Լվացքի մեքենայի ծախսած էներգիայի շուրջ 90 %-ը օգտագործվում է ջուրը տաքացնելու համար, իսկ սառը ջրով լվացք անելով կարող եք խնայել տարեկան 60 դոլար: Իմացե՛ք ավելին սառը ջրի օգուտների մասին:

 

 

Ցնցուղի ջուրը լցվում է դույլի մեջ։
UNICEF Armenia/2020/Margaryan

Լոգանքի փոխարեն ցնցո՛ւղ ընդունեք։

Կարճատև ցնցուղ ընդունելու համար ավելի քիչ ջուր է սպառվում, քան լոգանք ընդունելիս: Այդուհանդերձ, ջրի ուժեղ շիթով 5 րոպեանոց ցնցուղ ընդունելը լոգանքից ավելի շատ ջուր է պահանջում: Փորձե՛ք օգտվել ջրի միջին կամ թույլ շիթով ցնցուղից՝ ջրի վատնումը նվազեցնելու համար: «Ցնցո՞ւղ, թե՞ լոգանք» բանավեճի հարցերի պատասխանները՝ այստեղ:

Մակարոնը լցնում են եռացող ջրի մեջ։
UNICEF Armenia/2020/Margaryan
Մակարոնը խաշելուց հետո ջուրը օգտագործե՛ք բույսերը պարարտացնելու և ձեր մազերը լվանալու համար

Եփած մակարոնի ջուրը ձեր տանը և շրջակայքում օգտագործելու բազմաթիվ միջոցներ կան: Այն հարուստ է հանքանյութերով և կօգնի, որ բույսերն ավելի արագ աճեն: Պարզապես ուշադի՛ր եղեք, որ ջուրը աղի չլինի, որպեսզի չջրազրկի բույսերի հողը: Մակարոնեղենի ջուրը կարող եք օգտագործել նաև պիցցայի և հացի խմոր պատրաստելու, ընդեղենը թրջելու և բանջարեղենը խաշելու, սպասքը լվանալու և ձեր մազերը սնուցելու համար: Եփած մակարոնեղենի  ջուրը օգտագործելու 20 եղանակ:

 

Խոհանոցի լվացարանում դրված տարայի մեջ կինը լվանում է բանջարեղենը։
UNICEF Armenia/2020/Margaryan
Ավելորդ հոսող ջրով լցրե՛ք թասը՝ մթերքը լվանալու համար

Միրգն ու բանջարեղենը լվանալիս ծորակը փակե՛ք: Բաց ծորակը յուրաքանչյուր րոպե մղում է 6-12 լ ջուր: Մթերքը լվացե՛ք լվացարանի կամ թասի մեջ հավաքած ջրով, որը այնուհետև օգտագործե՛ք այգին ջրելու համար:

Եվս մեկ հուշում. քացախը մրգերի և բանջարեղենի վրայի վնասակար պարարտանյութերը հեռացնելու բնական միջոց է: Տնային պայմաններում ջուր խնայելու հուշումներ:

 

Թեյնիկը դնում են վառած գազօջախին։
UNICEF Armenia/2020/Margaryan
Թեյնիկի մեջ եռացրե՛ք այնքան ջուր, որքան հարկավոր է

Նախքան թեյնիկը լցնելը հաշվարկե՛ք, թե որքան ջուր է հարկավոր: Այդպիսով դուք կխնայեք ժամանակ, էներգիա/գազ և քիչ ջուր կվատնեք: Եթե ջուրը ամեն դեպքում ավելացել է, օգտագործե՛ք բույսերը ջրելու համար: Թեյնիկը պահանջվածից ավելի ջուր լցնելը էներգիայի և գումարի վատնում է:

 

Գետնին թափված ծխախոտի մնացուկներ։
UNICEF Armenia/2020/Margaryan
Եթե դուք ծխում եք, մնացորդները նետե՛ք աղբամանը

Ծխախոտի մնացորդները համարվում են սպառնալիք օվկիանոսների համար, ինչպես նաև աշխարհում ամենատարածված աղբի տեսակը:

Գետնին գցված ծխախոտի մնացորդները ամենայն հավանականությամբ կհայտնվեն ջրատարներում և ի վերջո օվկիանոսում՝ աղտոտելով ջուրը և թունավորելով ձկներին:

Ծխախոտի ֆիլտրերը պատրաստված են պլաստիկ մանրաթելից և օդը աղտոտում են թունավոր քիմիկատներով: Դրանք լուսաքայքայվող են, այսինքն՝ քայքայվում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, սակայն կենսաքայքայվող չեն: Դա նշանակում է, որ թեև ֆիլտրը կարող է քայքայվել մանրագույն մասնիկների, միևնույնն է, կմնա բնության մեջ և օվկիանոսներում:

Եթե դուք ծխող եք, միշտ կրե՛ք գրպանի մոխրաման և մնացորդը երբեք մի՛ նետեք գետնին:

 

Եկե՛ք բարելավենք մեր և ապագա սերունդների կյանքի որակը՝ խնայելով ջուրը, թուղթը, էներգիան, լավացնելով օդի որակը և հնարավորինս հրաժարվելով պլաստիկից։ Հնարավոր է։