Ա՞ղբ, թե՞ թափոն․ ինչ է վերամշակվում Հայաստանում

Մեզնից յուրաքանչյուրը կարող է էապես նվազեցնել աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը․ահա թե ինչպես

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Տղան մայրիկի հետ թափում է տեսակավորված աղբը։
UNICEF Armenia/2021/Gevorgyan
06 Հուլիս 2021

Ինչո՞ւ վերամշակել. ի՞նչ եմ շահում

2019-ին Հայաստանում 590,000 տոննա աղբ է թափվել, որից 310,000 տոննան՝ միայն Երևանում։ Հայաստանը թափոնների կառավարման խոշոր բարեփոխումներ է իրականացնում և քաղաքացիները կարող են օգնել երկրին հաջողել այս գործը, ինչու՞։

Որովհետև թափոնների պատշաճ կառավարումն ունի բազմաթիվ օգուտներ՝ տնտեսական (աշխատատեղերի ստեղծում, զբոսաշրջության վրա դրական ազդեցություն, ռեսուրսների արդյունավետ կառավարում), հանրային առողջապահական (առողջության ռիսկերի նվազում`հողի, ջրի և օդի աղտոտվածության նվազեցման միջոցով) և բնապահպանական (ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, վտանգավոր թափոնների աղտոտվածության նվազում) օգուտներ։

Ըստ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ուսումնասիրության, տարեկան Հայաստանում արտադրվում է շուրջ 6,000 տոննա պլաստմասե վերամշակվող թափոն: Խնդրի աղբյուր լինելու փոխարեն, այն կարող է նաև դառնալ եկամտի և աշխատատեղերի աղբյուր: Թափոնների այդ ծավալը կարող է բերել 5-6 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ քաղաքապետարանների, ազգային արգելոցների և գործընկեր ընկերությունների համար ՝ յուրաքանչյուր 1,000 տոննա թափոնների համար ոլորտում ստեղծելով 10-15 աշխատատեղ:

Աղբատար մեքենան թափում է աղբը։
UNICEF Armenia/2021/Gevorgyan

Ի՞նչ կարող եմ անել ԵՍ

Պատկերացնո՞ւմ եք, Երևանում ապրող քաղաքացին մեկ տարվա մեջ միջինը 300կգ, իսկ այլ մարզերում ապրող քաղաքացին միջինը 220կգ թափոն է առաջացնում: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 76 է, ապա մեկ մարդն իր կյանքի ընթացքում 19,760 կգ աղբ է առաջացնում։

Ապակու, թղթե և պլաստիկի աղբարկղեր։
UNICEF Armenia/2021/Gevorgyan

Որքան հրաշալի կլիներ, եթե յուրաքանչյուր մարդ նախ փորձեր ավելի քիչ աղբ առաջացնել՝ նվազեցնելով աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը և կանխելով դրանց հետագա այրումը կամ տարիների վնասակար քայքայումը, իսկ կուտակած թափոնն (պլաստիկ, ապակի, թուղթ) էլ փորձեր վերաօգտագործել կամ տեսակավորեր և ուղարկեր այն վերամշակման։

Որպեսզի քաղաքացիների համար հեշտ լինի տեսակավորման գործընթացը, 2021թ-ի մարտին Երևանի 135 հասցեներում ավելի քան 400 թափոնաման է տեղադրվել: Դեղինը թղթի համար է, մոխրագույնը՝ ապակու, իսկ կապույտը՝ պլաստիկի: Փորձնական ծրագիրն ընդգրկում է մայրաքաղաքի վարչական բոլոր շրջանները: Հուսանք՝ նման հանրավորություն կընձեռվի նաև Հայաստանի մյուս քաղաքներում ապրող բնակիչներին։ Բայց նախ, եկեք տեսնենք՝ ի՞նչն է վերամշակվում Հայաստանում, և ինչը՝ ոչ։

Ի՞նչ է վերամաշկվում Հայաստանում

Թուղթ, ստվարաթուղթ

Վերամշակվում են՝

Չեն վերամշակվում՝

  • սպիտակ թուղթ
  • ստվարաթուղթ, այդ թվում նաև՝ հավկիթի ստվարաթղթե տարաները և խմորեղենի տուփերը
  • գրքեր
  • ամսագրեր
  • տետրեր
  • կրաֆթ թուղթ, հիմնականում փաթեթավորման համար օգտագոծվող թղթերը և թղթե տոպրակները
  • ծխախոտի տուփեր՝ առաց ներիս փայլաթիթեղի (ֆոլգայի)
  • ՀԴՄ կտրոններ
  • բնական հյութի և կաթի տուփեր
  • լամինացված թուղթ
  • անձեռոցիկ
  • զուգարանի թուղթ

 

Կինը պլատիկե շիշը թափում է  հատուկ աղբարկղի մեջ։
UNICEF Armenia/2021/Gevorgyan

Պլաստիկ

Վերամշակվում են՝

Չեն վերամշակվում՝

  • ջրի և այլ ըմպելիքների շշեր
  • պոլիէթիլենային տոպրակներ
  • հիգիենայի պարագաների ամաններ
  • խաղալիքներ
  • կաթնամթերքի տարաներ, այդ թվում` թթվասերի և մածունի տարաները
  • մրգի պլաստիկե տարաները (թասերը)
  • PP, PET մակնշմամբ մեկանգամյա օգտագործման սպասք

 

  • ձայնասկավառակներ
  • իրեր, որոնց մեջ կան մետաղյա ու պլաստիկից մասեր
  • ռետինե ձեռնոցներ
  • ձավարեղենի և մակարոնեղենի փաթեթներ
  • հավկիթի պլաստիկե տուփերը
  • ջրի պլաստիկե բաժակները
  • սննդի փաթեթավորման պլաստիկե պարագաները
  • յոգուրտի գրեթե բոլոր տարաները
  • բժշկական դիմակներ
  • PS մակնշմամբ մեկանգամյա օգտագործման սպասք
Սեղանին դրված են ապակյա բաժակներ։
UNICEF Armenia/2020/Bulghadaryan

Ապակի

Վերամշակվում են՝

Չեն վերամշակվում՝

  • բոլոր տեսակի և գույնի ապակե տարաներ
  • շշեր
  • պատուհանի ապակիներ
  • կերամիկական սպասք
  • մեքենայի ապակիներ
  • էկրաններ (հեռուստացույցի, համակարգչի)
  • լամպեր

 

Ինչպե՞ս ճիշտ տեսակավորեմ թափոնները

 

Լվանալ կեղտոտ տարաները՝ նախքան վերամշակման ուղարկելը։
Ճզմել պլաստիկե իրերը՝ նախքան վերամշակման ուղարկելը։
Հավաքել պլաստմասսե իրերը մեկ մեծ տոպրակի մեջ՝ նախքան վերամշակման ուղարկելը։
  • տարածք խնայելու համար ծալել ստվարաթղթե արկղերը,
  • տարածք խնայելու համար հանել պլաստիկե շշերի կափարիչները և սեղմել շշերը,
  • պլաստիկ իրերի վրայից հանել մետաղյա և թղթե շերտերը,
  • սննդամթերքի կեղտոտ ամանները լվանալ,
  • շշերի մեջ պոլիէթիլենային տոպրակներ չմտցնել,
  • տարաների մեջ հեղուկ չթողնել,
  • ապակե տարաների վրայից հանել կափարիչները, մետաղյա մասերը, պիտակները,
  • ապակին նետել առանց պոլիէթիլենային տոպրակի, մաքուր և չոր վիճակում:

Վերամշակող ընկերություններն էլ թափոնները կընդունեն, կմանրացնեն, կմշակեն և կստանան պատրաստի արտադրանք, օրինակ՝ դույլ, ծաղկաման, հագուստի կախիչ, թղթե սրբիչներ, զուգարանի թուղթ, ապակե շշեր և այլ օգտակար իրեր։

Պլաստմասե իրերը առանձնացվում են և ուղարկվում մեքենայի մեջ։
Վերամշակվող պլաստամսը աղվում է և վերածվում երկրորդային հումքի։
Վերամշկման արդյունքում ստացվել է հագուստի կախիչ։

Մեզնից յուրաքանչյուրը կարող է էապես նվազեցնել աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը:

Եկե՛ք սկսենք վերաօգտագործել կամ տեսակավորել թափոնները, ինչպես նաև պահանջել, որպեսզի ձեր համայնքում նույնպես հասանելի լինի այս հրաշալի հնարավորությունը:

Եթե հարցեր առաջանան, գրեք մեր ՖԲ էջին․ կփորձենք պատասխանել դրանց։