Ավելի «կանաչ» ապրելու օրացույց կամ եթե #Էկոխիղճ ունես
14-օրյա մարտահրավեր՝ քո տունն ու երկիրն ավելի մաքուր պահելու համար։ Միացի՛ր։
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կլիմայի փոփոխության ազդեցությունն ամեն տարի հետզհետե ուժեղանում է, ուստի քայլեր ձեռնարկելն ավելի է հրատապ դառնում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Ավստրիական զարգացման գործակալությունը և Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունը միասին մարտահրավեր են նետում բոլոր-բոլորին, ում համար կարևոր է, թե ինչ միջավայրում է ապրում և ինչ օդ է շնչում։
Միացե՛ք մեզ, եկե՛ք միասին «կանաչենք» ու կանաչով ներկենք մեր շրջակայքը։

Որտե՞ղ ես դու
Հենց դո՛ւ մի քանի օրվա ընթացքում կարող ես փոխել կլիմայի ազդեցությունը:
Անկախ նրանից, թե որտեղ ես, միացի՛ր մեր մարտահրավերին։
Մնաց 4 օր

Առանց մեկնաբանության

Մնաց 2 օր
Առաջին պլաստիկը ստեղծվել է 1907թ-ին, իսկ որքա՞ն է տևում պլաստիկի փտումը։

Փոխենք մեզ՝ ոչ թե կլիման։
Փոխենք մեզ՝ ոչ թե մեր բնությունը։
Փոխենք մեզ՝ ոչ մեր բակը։
Փոխենք մեզ․․․
Մնաց 1 օր

#Էկոխիղճ ունեցի՛ր
Միացի՛ր ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Ավստրիական զարգացման հիմնադրամի «կանաչ» արշավին։
Սկսեցի՜նք

Մարտահրավեր #1
Գտի՛ր, գնի՛ր կամ կարի՛ր քո կտորե տոպրակն ու այն միշտ պահիր պայուսակումդ՝ բանալիների հետ։

Մարտահրավեր #2
Կրկին օգտագործիր տանն առկա պլաստիկը։
Ստեղծագործ եղի՛ր:

Թե՞յ, թե՞ սուրճ։
Եթե թեյ, ուրեմն հրաժարվիր թեյի պլաստիկե փաթեթներից և օգտվի՛ր թեյի քամիչներից։
Եթե սուրճ, ուրեմն միայն բազմակի օգտագործման բաժակներով։

Մարտահրավեր #4
Հեղուկ օճառի փոխարեն՝ օգտագործի՛ր օճառի սալիկներ:

Փակի՛ր ծորակը ատամները խոզանակելիս:
Ամեն րոպե բաց ծորակից 4-8 լիտր ջուր է հոսում։ Ամեն անգամ ատամ լվանալիս մենք վատնում ենք մոտ 24 լիտր ջուր, եթե չենք փակում ծորակը։
Խնդիր․քանի լիտր ջուր կխնայվի, եթե 20 հոգի միանա այս մարտահրավերին։

Լավություն արա՛։
Մի նոր ու բազմակի օգտագործման ջրի շիշ գնի՛ր։
Աշխարհում պլաստիկի միայն 9%-ն է վերամշակվում

Մարտահրավեր #7
Մրգերից ու բանջարեղենից ընտրե՛ք այն պտուղները, որոնք այդքան էլ կատարյալ տեսք չունեն։
Տարեկան արտադրված մրգերի և բանջարեղենների կեսը վատնվում է։ Եկե՛ք քչացնենք այս թիվը։

Արի «կանաչ» ապրենք, ինչ կլինի։
Պաղպաղա՞կ, ուրեմն առանց պլաստամասե տարայի։

Մարտահրավեր #9
Երեք մեծ տարա առանձնացրու՝ տանը հավաքվող թղթի, պլաստիկի ու ապակու համար։
Կարևորը առաջին քայլն անելն է։

Մարտահրավեր #10
Քնելուց առաջ անջատի՛ր տան բոլոր սարքերը վարդակից։

Խնայի՛ր էներգիա
Ջնջիր էլէկտրոնային հին նամակները և խնայի՛ր էներգիա։
Ստացված էլեկտրոնային նամակների 78 %-ը փոստաղբ (spam) է:

Հաճախ ոտքով քայլի՛ր կամ էլ հեծանվով երթևեկիր։
Ասենք ՈՉ տրանսպորտին և մեքենային հնարավոր բոլոր դեպքերում։

Մարտահրավեր #13
Փորձի՛ր մեկ շաբաթ տեսակավորել տանը կուտակվող աղբ-թափոնը։

Եվ վերջում․․․
Յուրաքանչյուր մարդ պետք է իր կյաքնում գոնե մեկ ծառ տնկի ու խնամի այն։
Ահա և վերջ․ շնորհակալություն բոլոր մասնակիցներին։
Բայց արի՛ պայմանավորվենք, որ երբ #էկոխիղճդ տանջի, նորից կկրկնես։
Մի լավություն էլ արա՛, ոգեշնչի՛ր ընկերներիդ․ թո՛ղ իրենք էլ «կանաչ» ապրեն։