Հոգեբանական առաջին օգնության ուղեցույց
Նախատեսված է ուսուցիչների, ծնողների, երեխաների հետ աշխատող տարբեր ոլորտների մասնագետների համար
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Կարևոր ակնարկներ
Կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհի երեխաները բախվեցին նախադեպը չունեցող փորձառության և մարտահրավերների։ Որոշ երկրներում դպրոցներն անժամանակ փակվեցին, և շատ երեխաներ շարունակեցին իրենց դասերն առցանց տարբերակով, մինչդեռ մյուսներին կրթությունը հասանելի էր նվազագույն չափով։
Յուրաքանչյուր երեխա ապրեց և ապրում է այս շրջանը յուրովի, նրանցից յուրաքանչյուրն ունեցավ տարբեր ապրումներ և հակազդումներ։ Այնուամենայնիվ, չպետք է կարծել, որ նրանք բոլորը տուժել են նույն ձևով։ Երեխաների փարձառությունը պայմանավորվում է նրանց տարիքով, զարգացման մակարդակով, սոցիալական միջավայրով, ինչպես նաև՝ մեկուսացման օրերին ստացած կայուն և բավարար աջակցությամբ կամ դրա բացակայությամբ։
Այս ձեռնարկը նպատակ ունի ամբողջական և ամփոփ տեղեկատվություն տրամադրել արտակարգ իրավիճակների հոգեբանական հետևանքների, արտակարգ իրավիճակներում տրամադրվող Հոգեբանական առաջին օգնության սկզբունքների, ճգնաժամային իրավիճակներին տրվող երեխաների հակազդումների տարիքային առանձնահատկությունների, ինքնախնամքի կարևորության վերաբերյալ։
Այս ձեռնարկն օգտակար կլինի ուսուցիչների, ծնողների, երեխաների հետ աշխատող տարբեր ոլորտների մասնագետների համար։
Սույն նյութը ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ։
Բովանդակության համար պատասխանատու է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Միացյալ Թագավորության կառավարության, ինչպես նաև իրականացվող գործընկերների տեսակետները։