Հոգեբանական առաջին օգնության տրամադրում երեխաներին
Երեխաներին տրամադրվող հոգեբանական առաջին օգնության հիմքում վերոհիշյալ սկզբունքներն են՝ նայել, լսել, ուղղորդել: Այնուամենայնիվ գոյություն ունեն կարևոր տարբերություններ:
Երեխաներին տրամադրվող հոգեբանական առաջին օգնության հիմքում վերոհիշյալ սկզբունքներն են՝ նայել, լսել, ուղղորդել: Այնուամենայնիվ գոյություն ունեն կարևոր տարբերություններ: Ահա դրանք.
ՆԱՅԵԼ ենթադրում է...
- տեղեկատվության ձեռքբերում այն մասին, թե ինչ է կատարվել և կատարվում,
- ապահովության և անվտանգության ռիսկերի գնահատում,
- տեղեկատվության ձեռքբերում այն մասին, թե ում հետ է երեխան կամ գուցե միայնակ է,
- տեղեկատվության ձեռքբերում երեխաների ֆիզիկական վնասվածքների վերաբերյալ,
- տեղեկատվության ձեռքբերում երեխաների հիմնական և անհրաժեշտ կարիքների վերաբերյալ,
- տեղեկատվության ձեռքբերում երեխաների հուզական հակազդումների վերաբերյալ:
Հավելյալ առաջնային գործողություններից է՝ գնահատել, թե ով է ուղեկցում երեխային, եթե նա առանց ուղեկցողի է, ձեռնարկել անհրաժեշտ համապատասխան քայլեր: Եթե երեխան ունի խնամակալներ, օգնե՛ք նրանց երեխաների խնամքի հարցում:
Երկրորդ լրացուցիչ գործողությունը կենտրոնացումն է պաշտպանական կարիքների վրա, ապահովել երեխայի անվտանգությունը՝ պաշտպանելով ցանկացած տեսակի չարաշահումից կամ շահագործումից:
ԼՍԵԼ՝ ասել է, թե ինչ պետք է անի օգնողը...
- մոտենալ օգնության կարիք ունեցող երեխային և ներկայանալ,
- հանգստացնել երեխային,
- ուշադրություն դարձնել և ակտիվ լսել,
- ընդունել երեխայի զգացմունքներն ու ապրումները,
- տարիքին համապատասխան հարցնել կարիքների և մտահոգությունների մասին,
- օգնել երեխային իր անմիջական կարիքների և խնդիրների լուծման հարցում:
Հիշե՛ք, որ հաղորդակցությունը միայն զրույցը չէ: Այն վերաբերում է նաև մարմնի լեզվին, տեսողական շփմանը և երեխայի կամ ուրիշների հետ փոխհարաբերություններին: Փորձե՛ք երեխայի հետ լինել միևնույն ֆիզիկական մակարդակում, երբ հաղորդակցվում եք նրա հետ: Եթե երեխան շատ փոքր է, ՀԱՕ տրամադրողը կարող է նստել կամ ծնկի իջնել:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
- Ճգնաժամային իրավիճակում հայտնված երեխաները տեղեկատվության կարիք ունեն: Նրանք պետք է իմանան, թե ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել: Խրախուսե՛ք խնամակալներին երեխաների հետ զրուցել տեղի ունեցածի մասին, եթե երեխաներն ակտիվորեն տեղեկատվություն են փնտրում:
- Երեխաների համար արտահայտվելու հնարավորություններ ստեղծեք: Խրախուսե՛ք երեխաներին հարցեր տալ և թույլ տվեք, որ նրանց հարցերը ձեզ համար լինել ուղեցույց: Տվեք երեխաներին պատշաճ, ազնիվ բացատրություններ և հավաստիացումներ ստեղծված իրավիճակի մասին:
- Երեխաների հետ աջակցող շփումը նշանակում է, որ ընդունում եք իրավիճակի հետ կապված նրանց ապրումները: Ժամանակ տրամադրեք պատմությունն ամբողջովին լսելու և նոր միայն արձագանքելու համար:
- Շփվեք՝ լինելով երեխայի հետ միևնույն մակարդակի վրա և խրախուսեք նրանց խոսել իրենց փորձառության և զգացմունքների մասին:
- Հարգեք երեխային. մի՛ բղավեք կամ վիրավորեք նրան:
- Մի՛ մտածեք, որ դուք գիտեք երեխայի կարծիքը:
- Խրախուսեք և աջակցեք երեխայի ջանքերը, հարգանքով խոսեք նրա հետ՝ կիրառելով «խնդրում եմ» և «շնորհակալություն» բառերը:
- Լսեք և նայեք երեխային, երբ նա խոսում է՝ զրույցի ամբողջ ընթացքում պահելով նրան ուշադրության կենտրոնում:
ՈՒՂՂՈՐԴԵԼ նշանակում է...
- Հնարավորության դեպքում երեխայի հետ միասին գնահատել նրա կարիքները:
- Ապահովել երեխայի պաշտպանվածությունը և հասանելի դարձնել երեխայի հիմնական կարիքները հոգացող ծառայությունները:
- Տրամադրել տարիքին համապատասխան տեղեկատվություն:
- Միավորել երեխային իր սիրելիներին, անհրաժեշտության դեպքում՝ սոցիալական ծառայությունների հետ: