Հոգեբանական առաջին օգնություն

Ի՞նչ է հոգեբանական առաջին օգնությունն ու ինչպե՞ս աջակցել երեխաներին արտակարգ իրավիճակների ժամանակ

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան
Աղջնակը առանձին զրուցում է հոգեբանի հետ։
UNICEF Armenia/2020/Margaryan

Պատերազմ, բնական և տեխնածին աղետներ, վթարներ, հարկադիր տեղահանում... Արտակարգ իրավիճակների հետևանքով ծագող ճգնաժամերը, գրեթե միշտ նույնն են՝ գալիս են անսպասելի, փոխում են կյանքի բնականոն հունը, և որպես կանոն՝ մարդիկ պատրաստ չեն դրանց: Շատ կարևոր է, որ նման իրավիճակում մարդը ստանա հոգեբանական առաջին օգնություն:.

  • Ի՞նչ է հոգեբանական առաջին օգնությունը
  • Ո՞վ ունի դրա կարիքը
  • Ինչպե՞ս ցուցաբերել

 

Ի՞նչ է հոգեբանական առաջին օգնությունը

Հոգեբանական առաջին օգնությունը մարդասիրական աջակցություն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն: ՀԱՕ հիմնական նպատակն է հետագա հնարավոր հոգեբանական խնդիրներն ու բարդությունները կանխարգելելը կամ նվազեցնելը: ՀԱՕ հիմնական քայլերն են.

  1. Կարիքների գնահատում
  2. Անվտանգության, հանգստի զգացողության ապահովում
  3. Հուզական աջակցության տրամադրում, սփոփում
  4. Գործնական օգնության և հասանելի ծառայությունների մասին տեղեկատվության տրամադրում
  5. Հետագա վնասների կանխարգելում:

 

Ովքե՞ր ունեն հոգեբանական առաջին օգնության կարիք

Ցանկացած մեկը, որը հայտնվել է դիսթրեսի մեջ կարող է ՀԱՕ կարիք ունենալ:

*ԴԻՍԹՐԵՍ - սթրեսի տեսակ է, որը կարող է օրգանիզմի դիմադրողականության թուլացման և հյուծման պատճառ դառնալ՝ հանգեցնելով մարդու առողջության վատթարացմանը և ծանր հիվանդությունների:

Անհրաժեշտ է առաջնահերթություն տալ նրանց, որոնք ունեն՝

  • կյանքին սպառնացող ծանր վնասվածքներ,
  • հոգեկան անկայուն վիճակ,
  • ինքնավնասման սպառնալիք,
  • ուրիշներին վնասելու սպառնալիք:

Ճգնաժամային իրավիճակներում մարդկանց որոշ խմբեր ունեն առանձնահատուկ ուշադրության կարիք: Կախված իրավիճակից՝ ռիսկային խմբեր կարող են լինել.

  • երեխաները և դեռահասները,
  • տարեցները,
  • առողջական խնդիրներով, ֆիզիկական կամ հոգեկան սահմանափակ հնարավորություններով մարդիկ,
  • հղի կանայք և մանկահասակ երեխաներ ունեցող մայրերը,
  • խտրականության կամ բռնության ռիսկի ենթարկված մարդիկ,
  • առանձին էթնիկ կամ կրոնական խմբերի ներկայացուցիչները,
  • բազմակի տեղափոխությունների և տեղահանումների ենթարկված մարդիկ,
  • նախկինում տրավմատիկ փորձառություն ունեցողները,
  • զգալի նյութական կորուստ ունեցողները:

Հոգեբանական առաջին օգնության առանձին գլուխներին կարող եք ծանոթնալ ստորև

Ինչպե՞ս ցուցաբերել հոգեբանական առաջին օգնություն

Պետք է առաջնորդվել երեք խումբ գործողությունների շարքով՝ նայել, լսել, ուղղորդել:

Կարդալ պատմությունը

Երեխաներին տրամադրվող հոգեբանական աջակցության կարևոր կետերը

Արտակարգ իրավիճակը կարող է ավելի երկարատև ազդեցություն ունենալ երեխաների վրա, քան մեծահասակների:

Կարդալ պատմությունը

Հոգեբանական առաջին օգնության տրամադրում երեխաներին

Գոյություն ունեն կարևոր տարբերություններ

Կարդալ պատմությունը

Երեխաների հետ վարվելակերպի խորհուրդներ ծնողների համար

Երեխաների համար հոգեբանական առաջին օգնությունը ներառում է նաև օգնություն ծնողներին և խնամակալներին

Կարդալ պատմությունը

Սույն նյութը ստեղծվել է Միացյալ Թագավորության կառավարության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ։

Բովանդակության համար պատասխանատու է  Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Միացյալ Թագավորության կառավարության, ինչպես նաև իրականացվող գործընկերների տեսակետները։