Երեխաների հետ վարվելակերպի հիմնարար խորհուրդներ ծնողների և խնամակալների համար
Ճգնաժամային իրավիճակներում ծնողներն ու խնամակալները նույնպես կարող են հայտնվել բարդ իրավիճակում։ Ահա մի քանի խորհուրդներ ծնողներին։
- Հասանելի է նաև:
- Հայերեն
- English
Երեխաների հետ վարվելակերպի հիմնարար խորհուրդներ ծնողների և խնամակալների համար
Ճգնաժամային իրավիճակներում ծնողներն ու խնամակալները նույնպես կարող են հայտնվել բարդ իրավիճակում։ Դժվար է հոգ տանել երեխաների մասին, եթե խնամակալները նույնպես գտնվում են դիսթրեսի մեջ: Երեխաների համար հոգեբանական առաջին օգնությունը ներառում է նաև օգնություն ծնողներին և խնամակալներին, որպեսզի նրանք կարողանան ավելի լավ կատարել իրենց պարտականությունները և աջակցեն իրենց երեխաներին:
Ահա մի քանի խորհուրդ ծնողների և խնամակալների համար:
ՆՈՐԱԾԻՆՆԵՐ
- Ստեղծեք ջերմ և ապահով միջավայր:
- Փաթաթվեք և գրկեք նրանց:
- Հնարավորության դեպքում պահպանեք երեխայի կանոնավոր քունը և սննդակարգը:
- Խոսեք հանգիստ և նուրբ ձայնով:
- Հեռու պահեք բարձր աղմուկից և խառնաշփոթ իրավիճակներից:
ՄԱՆՈՒԿՆԵՐ
- Փորձեք նրանց ժամանակ և ուշադրություն տրամադրել:
- Հնարավորության դեպքում պահպանեք երեխայի կանոնավոր քունը և սննդակարգը:
- Բացատրեք, որ իրենք մեղավոր չեն կատարվածի համար:
- Հնարավորության դեպքում ստեղծեք այնպիսի միջավայր, որտեղ երեխաները կկարողանան խաղալ և հանգստանալ:
- Պարզ պատասխաններ տվեք կատարվածի վերաբերյալ՝ չխոսելով, սակայն, վախեցնող մանրամասների մասին:
- Թույլ տվեք նրանց ձեզ մոտիկ մնալ, եթե նրանք վախենում են կամ դրսևորում են կպչուն վարքագիծ:
- Հաճախ հիշեցրեք, որ իրենք ապահով վայրում են:
- Համբերատար եղեք այն երեխաների հետ, որոնք սկսում են դրսևորել փոքր տարիքին բնորոշ վարքագիծ՝ բութ մատն են ծծում կամ միզում են անկողնում:
- Խուսափեք փոքր երեխաներին իրենց ընտանիքներից բաժանելուց:
ՊԱՏԱՆԻՆԵՐ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐ
- նրանց ժամանակ և ուշադրություն հատկացրեք:
- Օգնեք պահպանել առօրյա սովորական ռեժիմը:
- Ներկայացրեք փաստեր այն մասին, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է կատարվում:
- Թույլ տվեք նրանց ազատ լինել իրենց ապրումներում. մի՛ ակնկալեք, որ նրանք անպայմանորեն դիմացկունություն են ցուցաբերելու:
- Լսեք նրանց առանց քննադատության:
- Սահմանեք հստակ կանոններ և հստակեցրեք ակնկալիքները:
- Հարցրեք այն վտանգների մասին, որոնց նրանք հանդիպել են, աջակցեք նրանց և քննարկեք, թե ինչպես կարող են խուսափել հետագա վնասներից: