Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում
Ձեռնարկ ուսուցիչների, հոգեբանների և սոցիալական աշխատողների համար
- Հայերեն
- English
Highlights
Ուսուցիչների գիտելիքները հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության վերաբերյալ առաջնային դերակատարում ունեն անվտանգ և բարենպաստ ուսումնական միջավայր ստեղծելու գործընթացում:
Երբ ուսուցիչներն արձագանքում են սովորողների կարիքներին և գնահատում են իրենց եզակի ներդրումը, այն ուղերձ է դառնում ամբողջ դպրոցի համար: Սա, իր հերթին, կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ ուսուցիչներն իրենց արժևորված են զգում և համարում են իրենց դպրոցի համագործակցային թիմի մի մասը, ովքեր աջակցում են միմյանց և կիսում պատասխանատվությունը դպրոցի արդյունավետ գործունեության համար:
Ձեռնարկի բովանդակությունը հիմնված է արտակարգ իրավիճակներում հոգեսոցիալական աջակցության և երեխաների պաշտպանությանն առնչվող տեղական և միջազգային փորձի վրա: Այն մշակվել է փախստական երեխաների, նրանց հետ աշխատող ուսուցիչների և մասնագետների կարիքների գնահատման հիման վրա:
Ձեռնարկը միտված է նպաստելու երեխաների հետ և նրանց համար որակյալ ծրագրեր իրականացնելուն և օգտակար ռեսուրս է դպրոցների համար՝ երեխաների բարեկեցությունն ամրապնդելու և կայուն փոփոխությունների հասնելու գործում:
Այն օգտակար կարող է լինել նաև երեխաների մոտ հոգեսոցիալական տոկունության ձևավորման գործընթացում:
Ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների, հոգեբանների, սոցիալական աշխատողների և նրանց համար, ովքեր անմիջականորեն հոգ են տանում երեխաների հոգեսոցիալական բարեկեցության մասին: