Որքանով է ձեր ընտանիքը պատրաստ աղետներին

Արտակարգ իրավիճակներում ընտանիքի պատրաստվածության պլան:

ՅՈՒՆԻՍԵՖ
A boy is hiding in the shelter .
UN0597734
06 Դեկտեմբեր 2023

Ընտանիքի անդամների հետ քննարկեք, թե ինչպես պատրաստվել և արձագանքել ձեր բնակավայրին բնորոշ արտակարգ իրավիճակներին: Սահմանեք հստակ դերեր ընտանիքի անդամների համար: Որոշեք, թե ուր եք գնալու:

Արտակարգ իրավիճակներում ընտանիքի պատրաստվածության պլանը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անձի գնահատելու իր և իր ընտանիքի փաստացի պատրաստվածության աստիճանը արտակարգ իրավիճակներում։ Ստորև ներկայացնում ենք, թե ինչպես պետք է կիրառել այս ստուգաթերթիկը:

Ուսումնասիրել և յուրաքանչյուր գործողության դիմաց է նշել «այո» պատասխանը, եթե ինքը կամ իր ընտանիքի անդամները դա կատարում են, կամ «ոչ» պատասխանը, եթե չեն կատարում։

Գնահատում և պլանավորում

Գործողություն

Գնահատում

Այո

Ոչ

  1.  

Մենք ընտանիքում ժողով ենք անցկացրել քննարկելու մեր պատրաստվածության վիճակը:

 

 

  1.  

Մենք գիտենք, որ տարեկան երկու անգամ պետք է ընտանեկան խորհուրդ անցկացնենք և ստուգենք մեր պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներին:

 

 

  1.  

Մենք բացահայտել ենք մեր տան յուրաքանչյուր սենյակի ամենաանվտանգ տեղերը (պատուհաններից, մեծ ու ծանր առարկաներից, որոնք կարող են ընկնել, և վառարանանման առարկաներից, որոնք կարող են բոցավառվել, հեռու):

 

 

  1.  

Մենք բացահայտել ենք մեր տան և շենքի հիմնական ու պահուստային ելքերը:

 

 

  1.  

Մենք գիտենք մեր տան անդամների հեռախոսահամարը(ները) Այն է_____________________________________:

 

 

  1.  

Բոլոր կարևոր փաստաթղթերի, հասցեների ու հեռախոսահամարների պատճենները մենք պահում ենք մեր տարհանման պայուսակում կամ մեր բարեկամի մոտ

 

 

  1.  

Մենք մեր հարազատներին ևս խրախուսում ենք պատրաստվել:

 

 

  1.  

Մենք պատրաստել ենք տարհանման պայուսակ և այն թարմացնում ենք տարին մեկ-երկու անգամ:

 

 

Արձագանքման կարողություններ և հմտություններ

  1.  

Բոլոր չափահասները գիտեն ինչպես օգտագործել կրակմարիչը

 

 

  1.  

Բոլոր չափահասները և մեծահասակ երեխաները գիտեն` ինչպես փակել գազի, ջրի ծորակները և հոսանքազրկել բնակարանը

 

 

  1.  

Մենք մասնակցել ենք արտակարգ իրավիճակներին պատրաստվելու, առաջին օգնություն ցուցաբերելու, պարզ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու դասընթացների, կարող ենq հանգցնել կրակը, տիրապետում ենք կամավորական օգնության հմտությունների:

 

 

  1.  

Մենք քննարկել ենք մեր հարևանների հետ՝ ինչպես կարող ենք աջակցել իրար արտակարգ իրավիճակների դեպքում:

 

 

Ֆիզիկական պաշտպանություն

 

 

  1.  

Մեր շենքը կառուցվել է սեյսմակայուն շինարարության պահանջներին համապատասխան, կամ այն հետազոտվել է որակավորված մասնագետների կողմից և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել այն վերանորոգելու կամ ամրացնելու համար:

 

 

  1.  

Մենք մեր շենքը պահպանում ենք խոնավությունից և այն պարբերաբար վերանորոգում ենք անհրաժեշտության դեպքում:

 

 

  1.  

Բարձր և ծանր կահույքը, սարքավորումները, լուսավորող սարքերը և այլ իրերը մենք ամրացրել ենք պատերին, հատակին և առաստաղին, քանի որ ցնցումների ժամանակ դրանք կարող են ընկնել վնասել մեզ և մեր երեխաներին

 

 

  1.  

Մենք փականներ ենք ամրացրել խոհանոցի պահարանների վրա, ապահովել ենք հեռուստացույցի և կենցաղային էլեկտրական առարկաների անվտանգությունը, և ամրացրել ենք նկարները ապահով կեռիկներով՝ նվազեցնելով հնարավոր վտանգները

 

 

  1.  

Մենք ունենք կրակմարիչ, այն լիցքավորում ենք տարեկան մեկ անգամ:

 

 

  1.  

Մենք ապահովել ենք ընտանեկան, մշակութային և նյութական արժեքների ու ժառանգաբար փոխանցվող իրերի հնարավոր պահպանությունը, որպեսզի դրանք չկորեն:

 

 

  1.  

Մենք սահմանափակել ու մեկուսացրել ենք այն վտանգավոր նյութերը (oրինակ՝ քիմիական նյութերը), որոնք կարող են թափվելով վնասել մեզ:

 

 

  1.  

Մահճակալների մոտ մենք պահում ենք մեր լապտերիկը և մարտկոցները

 

 

  1.  

Մենք գիտենք, որ արտակարգ իրավիճակներում չի կարելի լուցկի կամ կրակայրիչ օգտագործել, քանի դեռ չենք համոզվել, որ գազի արտահոսք չկա

 

 

  1.  

Մենք պաշտպանել ենք մեզ պատուհանների ապակիների ջարդվելու դեպքում առաջացող փշրանքներից` ծածկելով ապակիները հատուկ թափանցիկ թաղանթով, հեռացնելով բազմոցը և մահճակալը:

 

 

Այո-այո, գիտենք, թե որքան հավելյալ տեղեկատվության կարիք կա, այս պլանի բոլոր վանդակներում «Այո» նշելու համար, ուստի առաջարկում ենք լավ ուսումնասիրել նաև այս հրապարակումը, որ կօգնի ավելի հստակ կողմնորոշվելու և ընտանիքի պլանը լիովին մշակելու գործում: