06 Դեկտեմբեր 2023

«Արագ արձագանքման պայուսակ». ամենաանհրաժեշտ իրերը՝ միշտ ձեռքիդ տակ

Բնականաբար յուրաքանչյուր անձի ու յուրաքանչյուր ընտանիքի տարհանման պայուսակը ունի իր առանձնահատուկ պարունակությունը՝ կախված տվյալ ընտանիքի կամ անձի կարիքներից: Այնուամենայնիվ, փորձել ենք ներկայացնել պարագաների այն հիմնական խմբերը, որպեսզի ուղորդենք և օգնենք այս գործում: Որքան էլ, որ հոգեպես դժվար է այս գործն անելը, հիշեք, որ պատրաստված լինելը կարող…, Փաստաթղթեր և լրացուցիչ գումար, Բոլոր կարևոր փաստաթղթերի պատճենները, այդ թվում թվային՝ անձնագրեր, բժշկական պատմություններ, սեփականության վկայականներ, ծննդյան վկայականներ, ապահովագրական փաթեթներ և այլն: Ընտանիքի անդամների և արտակարգ իրավիճակների թեժ գծերի հեռախոսահամարներ, Լրացուցիչ կանխիկ գումար, որոշ թանկարժեք իրեր, օրինակ՝ զարդեր, Հիգիենայի պարագաներ, Անձնական հիգիենայի պարագաներ, այդ թվում՝ դիմակներ, ատամի մածուկ և ատամի խոզանակ, շամպուն, ձեռքերի քսուք և այլն Օճառ, ախտահանիչներ, այդ թվում՝ թաց և չոր անձեռոցիկներ, փոքր տարայով հագուստ լվալու հեղուկ Միջադիրներ, զուգարանի թուղթ Աղբի տոպրակներ, Սարքեր, Լիցքավորված մարտկոց և լար հեռախոսների համար Լապտեր և լրացուցիչ էլեմենտներ Սուլիչ Փոքր շարժական գազօջախ, Սնունդ և ջուր, Ջուր՝ չորս լիտր՝ ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվով՝ տարհանման համար՝ երեք օր, և երկշաբաթյա պաշար տանը պահելու համար Սնունդ՝ երեք օրվա համար տարհանման նպատակով և երկու շաբաթյա պաշար տան համար: Դիտարկեք չոր և ուշ փչացող տարբերակները: Չմոռանաք ուշադրություն դարձնել ընտանիքի յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ ամենափոքրիկների կամ օրինակ, ընտանի…, Առաջին օգնության դեղատուփ, Ստորև ներկայացնում ենք այն դեղատուփի հիմնական պարունակությունը, որն առաջարկում է Կարմիր Խաչը : Իհարկե, ի լրումն, յուրաքանչյուր ընտանիք պետք է իր առանձին դեղատուփը պատրաստի՝ ելնելով ընտանիքի անդամների բժշկական ցուցումներից և համապատասխան բժշկական նշանակումներից: Առաջարկում ենք այս մասին խոսել ձեր մանկաբույժի կամ թերապևտի հետ հաջորդ այցի ժամանակ:…, Հագուստ, Ընտանիքի անդամների համար երեք անգամ հագուստը փոխելու համար անհրաժեշտ քանակի հագուստ և ներքնազգեստ Սպորտային կոշիկներ Ծածկոցներ, փոքր սրբիչներ և մեկ մեծ սրբիչ Քնապարկ, Հաշվի՛ առեք, Հավաքե՛ք այն ամենը, ինչը կարող է անհրաժեշտ լինել ձեր փոքրիկներին, օրինակ՝ կերային խառնուրդ, շիշ, մանկական սնունդ, տակդիրներ: Փորձեք նաև վերցնել մի քանի փոքրածավալ խաղալիք կամ գիրք, մատիտներ և թուղթ կամ այլ փոքր պարագաներ, որ կօգնեն ձեր երեխաներին զբաղեցնել բարդ իրավիճակներում: Այս պայուսակը հավաքելուց հետո հիշեք, որ այն պետք է հաճախակի թարմացնել և…
06 Դեկտեմբեր 2023

Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ

Երկրաշարժը ձեզ‚ ամենայն հավանականությամբ‚ հանկարծակիի կբերի։ Ինքնատիրապետում‚ հանգստություն և հստակ կշռադատված գործողություններ. ահա թե ինչն է կարևոր։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ հստակ գիտեք, թե ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ: Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ)…, Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք, ա․եթե բարձրահարկ շենքի 1-ին և 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն. բ․եթե գտնվում եք 3-րդ և ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ աստիճաններն ու…, Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում, ա․հեռացեք շենքից‚ կամուրջներից և էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ տարածություն. բ․երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է. Մնացեք դրսում միաժամանակ փնտրեք նրանց օգնելու այլ տարբերակներ։, Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում, Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժը‚ դուք չեք կարող տիրապետել ղեկը։ Տպավորությունն այնպես է‚ կարծես թողել է մեքենայի անիվը։ Այդ ընթացքում‚ որպեսզի համոզվեք‚ որ դուք չեք հարվածել որևէ այլ մեքենայի կամ էլ ձեզ չեն հարվածել‚ դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը և շարժվեք ճանապարհի աջ կողմով։ Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚…, Եթե մետրոյում եք, Եթե մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է‚ ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան վտանգավոր է։ Այդ դեպքում՝ ա․խուճապի մի մատնվեք և առաջնահերթ ապահովեք ձեր անվտանգությունը. բ․Ցնցման ժամանակ ամուր բռնվեք որևէ առարկայից‚ օրինակ ուղեբեռի դարակից և երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնեք. գ․5-բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը…, Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից, ա․Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից‚ չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել): Օգտվեք միայն գրպանի լապտերից։ բ․Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք‚ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը‚ գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն:, Ինչպե՞ս վարվել երկրաշարժից հետո, Եթե գտնվում եք փլատակներում, փորձեք խուճապի չմատնվել‚ և փորձեք հանգիստ և սթափ գնահատել իրավիճակը։ ա․Չմտածված գործողությունները կարող են հանգեցնել նոր փլուզումների‚ եթե տարածությունը թույլ է տալիս՝ տեղափոխվեք ավելի անվտանգ տեղ։ բ․Անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցույց տվեք ինքներդ ձեզ (դադարեցրեք արյունահոսությունը‚ վիրակապ դրեք): Եթե…